Սրտի կառուցվածքը <>

Մարդու սրտի կառուցվածքը.

 

Մարդու սիրտը գտնվում է կրծքավանդակի խոռոչում։ Այն կշռում է մոտ 250-350 գրամ։ Այն տեղակայված է ողնասյան առջևում և կրծոսկրի հետևում, ունի գագաթ և հիմ։ Սիրտը հոծ միջնապատով բաժանվում է աջ և ձախ կեսերի։ Սրտի աջ կեսով շրջանառում է միայն երակային արյուն (թթվածնով աղքատ), իսկ ձախ կեսով` միայն զարկերակային արյուն (թթվածնով հարուստ)։

Մարդու սիրտը քառախորշ է` կազմված է 2 նախասրտերից և 2 փորոքներից։ Սրտի աջ կեսում գտնվում է աջ նախասիրտը (atrium dextrum) և աջ փորոքը (ventriculus dexter)։ Աջ նախասրտի և աջ փորոքի միջև գտնվում է աջ նախասրտափորոքային փականը (եռափեղկ կամ տրիկուսպիդալ փական)։ Համանմանորեն, սրտի ձախ կեսում ձախ նախասրտի (atrium sinistrum) և ձախ փորոքի (ventriculus sinister) միջև գտնվում է ձախ նախասրտափորոքային փականը (երկփեղկ կամ միտրալ փական)։ Սրտի պատը կազմված է 3 շերտերից` ներքին շերտ` ներսրտենի(էնդոկարդ), միջին շերտ` սրտամկան (միոկարդ), որն էլ հենց կծկվելով` իրականացնում է սրտի գլխավոր` արյունը մղելու(պոմպային) ֆունկցիան, և արտաքին շերտ (էպիկարդ)։ Սիրտը գտնվում է մի փակ շճային պարկում, որը կոչվում է սրտապարկ(պերիկարդ)։ Սիրտ-անոթային համակարգի մյուս կարևոր բաղադրիչր արյունատար անոթներն են, որոնցով արյունը շրջանառում է ամբողջ օրգանիզմով մեկ։ Անոթները, որոնք սրտից դուրս գալով` արյունը փոխադրում են բոլոր օրգաններին և հյուսվածքներին, կոչվում են զարկերակներ (arteriae)։ Իսկ երակները (venae) ծայրամասային օրգաններից ու հյուսվածքներից արյունը սիրտ բերող անոթներն են։ Սրտից դուրս են գալիս և սիրտ են մտնում օրգանիզմի խոշորագույն արյունատար անոթները։ Սրտից դուրս են գալիս թոքային զարկերակացողունը (truncus pulmonaris), որը, սկսվելով աջ փորոքից, երակային արյունը տանում է թոքեր, և աորտան (aorta), որը սկսվում է ձախ փորոքից և զարկերակային արյունը տանում է բոլոր օրգաններին և հյուսվածքներին։ Դեպի սիրտ են գալիս վերին և ստորին սիներակները (venae cavae superior et inferior), որոնցով եկած երակային արյունը լցվում է աջ նախասիրտ, իսկ թոքային 4 երակները (venae pulmonales dexter et sinister)` թոքերից բերելով զարկերակային արյունը, բացվում են ձախ նախասրտի մեջ: Սիրտը անոթավորվում է աջ և ձախ պսակաձև զարկերակներով (arteria coronaria dextra et sinistra):Այդ զարկերակները դուրս են գալիս աորտայի սկզբնական հատվածից(աորտայի կոճղեզից):

 

Սրտի Ֆիզիոլոգիան.

 
Սրտի գլխավոր գործառույթը արյունը անոթներում շարժման մեջ դնելն է` մղիչ ֆունկցիան։ Սիրտն ունի երկու հիմնական ֆունկցիաներ` տարողական և արտամղման։ Այն ունի նաև ներզատիչ ֆունկցիա (արյան մեջ է ներզատում ատրիալ նատրիուրետիկ հորմոնը (ԱՆՀ, ANH ), որը խթանելով միզարտադրությունը` իջեցնում է զարկերակային ճնշումը)։ Սրտի արտամղիչ ֆունկցիան ապահովվում է սրտամկանի կծկողունակության շնորհիվ։ Սրտամկանը ունի բացառիկ կառուցվածք, որի շնորհիվ այն օժտված է ինքնավարությամբ (ավտոմատիզմով)։ Սրտամկանում բացի կծկվող մկանային բջիջներից` կարդիոմիոցիտներից, առկա են նաև ինքնածին գրգիռներ առաջացնելու ունակությամբ օժտված մկանաբջիջներ` միոցիտներ։ Վերջիններս կազմում են սրտի հաղորդչական համակարգը։
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s