ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍ —

ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍ —
Էլեկտրոնիկայի այս հրաշքն այլևս զարմանք չի առաջացնում: Այն հիմնավորապես դարձել է մեր կենցաղի մի մասը: Առանց նրա արդեն նույնիսկ դժվար է պատկերացնել մեր կյանքը: Ընդամենը մի քանի տարի առաջ շատ քչերը ունեին տեխնիկայի այդ հրաշքը, իսկ այսօր մարդկանց 80 տոկոսն ունի այն: Այս սարքը նույն տարածումն է գտել, ինչ հեռուստացույցը, համակարգիչը, և դեռ մի բան էլ ավելին: Ավելի քան 20 երկրներում բջջային հեռախոսների թիվը գերազանցում է սովորական հեռախոսների թվին: Այլ կերպ ասած, այս սարքը ոչ միայն տեխնիկայի հրաշք է, այլ նաև հասարակական երևույթ: Եվ այսպես. մենք տնից դուրս գալուց առաջ հիմնավորապես ստուգում ենք` չե՞նք մոռացել արդյոք այն, լիցքավորե՞լ ենք, համապատասխան չափի գումար կա՞ նրա մեջ և այլն: Իսկ երբ հանկարծ նկատում են, որ այն մոռացել են տանը, շատերը նույնիսկ խուճապահար են լինում: Եվ դա միանգամայն հասկանալի է: Պատճա՞ռը. դուք բոլորդ էլ տեսած կլինեք երիտասարդների, որոնք խորասուզված ինչ – որ բան են բզբզում նրա մեջ, կարող են տասնյակ րոպեներով, եթե ոչ ժամերով չկտրվել նրանից: Իսկ նոր մոդելները հայտնվում են պարզապես կայծակնային արագությամբ և այն էլ ավելի ու ավելի կատարելագործված: Ժամանակակից ձեռքի հեռախոսների հնարավորությունները հաճախ գերազանցում են համակարգիչների հնարավորությունները և ունեն համարյա անսահմանափակ հնարավորություններ, ընդհուպ մինչև տեսախցիկ` Skype: Ահա այսպիսին այսօր իրավիճակը բջջային հեռախոսի առումով: Եվ տրամաբանական հարց է առաջանում` իսկ օգտակա՞ր է արդյոք այն թե հոգեբանական, թե առողջական և թե սոցիալական առումներով: Այն անկասկած լավ է բիզնեսի` վաճառքի առումով: Նրա վաճառքի չափերը հսկայական են. շատերը մի քանի հատ ունեն, շատերն էլ անընդհատ փոխում են այն, հետևելով նոր մոդելների թողարկմանը: Ասենք, որ բջջային հեռախոսների վաճառահանման շուկան ամենամեծն է` մնացած էլեկտրոնային սարքերի համեմատ: Իսկ ահա ավելի կարևոր է այն, թե ինչպես ենք օգտագործում այն: Դեռևս տասնամյակներ առաջ սոցիոլոգները նշում էին, որ անհամապատասխանություն է առաջանում տեխնիկայի զարգացման և մարդկային բարոյականության համաչափության միջև: Նրանք նշում էին, որ տարիների հետ այդ անհամաչափությունը և խզումը կարող է ավելի մեծանալ: Դա, իհարկե, վերաբերվում է թե հեռուստացույցին, թե համակարգիչին և թե բջջային հեռախոսին: Հարցն այն է, թե ու՞մ ձեռքին է այն գտնվում, և թե ինչպե՞ս կարելի է օգտագործել տեխնիկայի ցանկացած հրաշք: Եվ սա մարդու անհատական մակարդակից ու բարոյական չափանիշներից է կախված և թե ինչպես է օգտագործում նա այդ սարքը: Բջջային հեռախոսների օգնությամբ ուղարկվում կամ ընդունվում են հաղորդագրություններ: Իսկ ինչի՞ մասին են այդ հաղորդագրությունները, ի՞նչ բովանդակություն ունեն նրանք: Հետազոտությունները պարզել են, որ 18 – 24 տարեկան երիտասարդների 40 տոկոսը հաղորդագրություն է ուղարկում` որևէ մեկին սիրահետելու նպատակով: 20 տոկոսը այս սարքից օգտվում է ժամադրվելու նպատակով, իսկ 13 տոկոսը` սիրային կապերը խզելու համար: Հատկանշական է նաև, որ այդտեղ օգտագործվող բառերն ու մտքերի արտահայտման ձևը հակիրճ է և լակոնիկ, առանց հույզերի դրսևորման, ինչը բնորոշ է դառնում նաև կյանքում: Ահա թե ինչու որոշ հասարակագետներ այստեղ վտանգ են տեսնում այն բանի, որ հաղորդագրությունների աղավաղված ուղղագրությունն ու շարահյուսությունը կարող են վնասել երիտասարդների գրագիտությանը: Հասկանալի է, որ բջջային հեռախոսներով հարմար է հաղորդակցվելը, գործնական հարցեր ճշտելը, բայց հաճախ նրանք շատ մարդկանց պահում են կապանքների մեջ: «Բջջային հեռախոսները` իսկական մոլուցք են դարձել», — ասվում է ճապոնական թերթերից մեկում: Եվ խնդիրը միայն սոցիալական չէ, այլ նաև` առողջական: Երիտասարդները բջջային հեռախոսը համարում են իրենց մարմնի մի մասը և սկսում են նյարդանանալ, երբ այն իրենցմոտ չէ: Նրանք` թե՛ երիտասարդները և թե՛ պատանիները չեն ցանկանում ետ մնալ հասակակիցներից: Երբ զանգ կամ հաղորդագրություն չեն ստանում, տագնապում են ու անհանգստանում: Նրանք սկսում են անկարևոր ու ավելորդ զգալ իրենց: Հեռախոսի օգուտներից մեկն էլ այն է, որ նա առավելություն է տալիս ցանկացած ժամանակ օգտվել իր ծառայություններից, լինի դա վտանգ, թե կարևոր և պատասխանատու պահի: Իսկ ծայրահեղ իրավիճակներում այն պարզապես անփոխարինելի է: Շատ մարդկային կյանքեր են փրկվել նրա միջոցով: Ահա թե ինչու հարցը հանգում է նրանից խելամտորեն օգտվելուն, ինչը և արդարացնում է նրա գոյությունը: Ի մի բերելով բջջային հեռախոսի առավելությունները և վտանգները, կարել է ասել, որ այն միջոց է` օգնելու մեր օրերի բազմազբաղ մարդուն իր գործնեության բազմաթիվ ոլորտներում: Այն մշտական կապի մեջ է պահում հարազատ մարդկանց: Իսկ ահա այդ նույն մշտական կապը հնարավորություն չի տալիս մարդուն` առանձնանալ և լիակատար հանգստանալ առօրյա խնդիրներից, չէ որ քեզ կարելի է գտնել ամենուր… Դե ինչ, եղեք խելամիտ, ճիշտ ու տեղին օգտագործեց տեխնիկայի այդ հրաշքը: Թող նա լինի ձեր օգնականը, այլ ոչ թե դուք դառնաք նրա կցորդն ու կամակատարը: Կենդանի հաղորդակցությունը միշտ էլ գերադասելի է վիտուալ փոխհարաբերություններից: Դուք ինքներդ եք որոշում` նա ձեր բարեկա՞մն է, թե՞` թշնամին:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s