ԴԱՋՎԱԾՔ — — — — Տատու

ԴԱՋՎԱԾՔ — — — — Տատու
Այսօր նորաձևությունն իր պահանջներն է առաջադրում: Այն դրսևորվում է բոլոր ոլորտներում: Այսօր ընդունված է մարմնի վրա տարբեր նկարներ կամ զարդանախշեր անել: Այդ երևույթը կոչվում է տատու, կամ հայերեն` դաջվածք: Իսկ նախքան մարմնի վրա որևէ նկար անելը հարկավոր է իմանալ այն անբարենպաստ հետևանքների մասին, որ կարող է բերել այդ գործողությունը:
Եվ այսպես. ի՞նչ է տատուն կամ դաջվածքը: Դա մաշկի ծածկույթի ամբողջականության արհեստական խախտումն է ծակող կամ կտրող գործիքի օգնությամբ, որից հետո մաշկի մեջ են ներարկում գունավորող նյութ` ստանալու համար կայուն, չանհետացող պատկեր: Եվ ահա ամերիկացի գիտնականները իրենց նոր հետազոտության մեջ հետաքրքիր փաստեր են բացահայտել: Նրանք պնդում են, որ տատուն մեծացնում է չարորակ մելանոմայի կամ մաշկի քաղցկեղի զարգացման հավանականությունը, որն այսօր ավելի ու ավելի է տարածվում զարգացած երկրներում և համարյա բոլոր դեպքերում մահացու ելք ունի: Մի շարք վերլուծությունների շրջանակներում պարզվել է, որ ինչքան մեծ է մաշկի վրա տատուին հատկացված տարածքը, այնքան մեծ է հավանականությունը, որ այդ մարդը իր կյանքի օրերից մեկում կբախվի մաշկի քաղցկեղի կամ այսպես ասած` մելանոմայի հետ: Բժիշկների խոսքերով, այդ ամենի մեղավորը տատուի սրահներում օգտագործվող թանաքն է: Այդ թանաքը գործնականում պարունակում է թունավոր տարրեր, որոնք կարող են ոչ միայն մաշկի քաղցկեղ առաջացնել, այլ նաև առողջության հետ կապված այլ հիմնախնդիրեր: Այդպիսի թանաքներում շատ է կոբալտի և ալյումինի պարունակությունը: Կարմիր թանաքներում կարող է գտնվել սնդիկի սուլֆիդ, իսկ ահա այլ գույների թանաքներում հայտնաբերվել են կապար, կադմիում, քրոմ, նիկել, տիտան և այլ ծանր մետաղներ: Վտանգ են ներկայացնում նաև տատուի և պիրսինգի համար օգտագործվող գործիքները, որոնք կարող են լինել չախտահարված կամ ոչ պատշաճ ախտահարված: Այդ գործիքների միջոցով կարող են փոխանցվել արյան տարբեր տեսակի վարակներ, ինչպես օրինակ` Սպիդ, Հեպատիտ C, B, հնարավոր է մաշկի քաղցկեղ, կարցինոմա, հարթ բջջային քաղկեղ:
Այդ ուսումնասիրության հեղինակներից մեկը` մաշկաբան Ջեյն Ռութը գրում է. «Պարտադիր չէ, որ իր մարմնի վրա տատու ունեցող ամեն մեկը բախվի մաշկի քաղցկեղի հետ: Սակայն անխուսափելիորեն բարձր է քաղցկեղային հիվանդություն վաստակելու հավանականությունը: Շատերն օգտագործում են արսեն`միշյակ նյութը, որը զգալիորեն արագացնում է ողջ մաշկի էպիդերմիսի ծերացման գործընթացը: Եթե որոշների համար դա անմեղ զվարճություն է, ապա շատերի համար էլ դա կարող է մաշկի քաղցկեղի կամ այլ հիվանդության առիթ հանդիսանալ: Չի բացառվում, որ թանաքը շատ խոր անցնի և վնասի մկանները կամ էլ առաջացնի արյան վարակում»: Եվ ահա հետազոտողները այսպիսի հաշվարկներ են անում: Մոտավոր հաշվումներով, տատու ունեցող անձանց մոտ քաղցկեղի հավանականությունը, համեմատելով բնակչության միջին ցուցանիշի հետ, աճում է ամբողջ 80 տոկոսով: Ընդ որում, հենց տատու ունեցողների մեջ էլ կան բարձր ռիսկայնության ենթախմբեր: Մասնավորապես նշվում է այն փաստը, որ վտանգավոր է տատու անել խալերի շրջակայքում: Բժիշկները խորհուրդ չեն տալիս տատու անել կողերի ներքին սահմանից սկսած մինչև ուսի շրջանը: Այս շրջանում նույնպես տատու անել կապված է քաղցկեղի վտանգի հետ: Եվս մեկ զգուշացում` տատու չի կարելի անել այն մարդկանց, ովքեր ալլերգիա ունեն, թեկուզև դա կապված չէ կոնկրետ տատուի նյութերի հետ: Մենք արդեն նշեցինք հեպատիտ C-ով վարակվելու վտանգը: Մասնագետները վերլուծել են 124 հետազոտությունների արդյունքները, որոնք անցկացվել են 30 երկրներում, ներառյալ Կանադան, իրանը, Միացյալ նահանգները, Բրազիլիան և Իտալիան: Նրանք հայտնաբերել են, որ հեպատիտ C-ն անմիջականորեն կապված է հիվանդի մարմնի վրայի տատուի քանակի հետ: Գործիքները, որոնց օգնությամբ տատու են անում, շփման մեջ են մտնում արյան և այլ կենսաբանական հեղուկների հետ: Եվ եթե դրանք մեկ այցելուից հետո պատշաճ ախտահարման չեն ենթարկվում, ապա հիվանդության փոխանցվելու բարձր վտանգ կա: Բացի հեպատիտ C-ի բարձր ռիսկից, նույնիսկ փոքրիկ տատուի դեպքում կարող են առաջանալ ալերգիկ ռեակցիաներ, այցելուն կարող է վարակվել հեպատիտ B-ով, բացիլային կամ սնկային վարակներով: Իսկ որոշ բժիշկներ ընդգծում են, որ տատուի հեռացումը նույնպես վտանգ է պարունակում իր մեջ: Ընդհանուր առմամբ տատուի ներկանյութերը բավականին թունավոր են, իսկ թանաքի թույները կարող են թափանցել երիկամներ, թոքեր, լիմֆատիկ հանգույցներ: Նկատենք, որ արդեն լայն տարածում են սկսում գտնել մթության մեջ լույս արձակող տատուները: Դեռևս վերլուծության չեն ենթարկվել, թե ինչ ազդեցություն ունեն սրանք մարդու օրգանիզմի վրա: Իսկ ովքե՞ր են գտնվում «տատու-ռիսկի» խմբերում. բանտարկյալները և երիտասարդները: Այսպես, Կանադայում հեպատիտ C-ի դեպքերի 12-25 տոկոսը հանդիպում է բանտարկյալների մոտ, համեմատած մնացած բնակչության 6 տոկոսի հետ:
Դե ինչ, հետաքրքրե՞ց: Ռիսկը արդյո՞ք չափազանց մեծ չէ անմեղ զվարճությունից մահացու ռիսկերին ենթարկվելու համար: Շատերին կարող է զարմացնել, սակայն դեռևս հազարամյակներ առաջ Աստված այսպիսի նախազգուշացում է արել. «Ձեր մարմնի վրա կտրումներ չանեք…ոչ էլ դաջվածք ունենաք ձեր վրա: ԵՍ ԵՄ ՏԵՐԸ» — Ղևտացոց 19,28 Արդյո՞ք մենք այն կարծիքին չենք, որ մարդուն արարող ամենագետ Արարիչը հենց այնպես ոչինչ չի ասում…

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s