Այս ամիս ես շատ գրողների եմ կարդացել

Այս ամիս ես շատ գրողների եմ կարդացել,օրինակ՝ Ջեկ Լոնդոն, Վախթանգ Անանյան, Համո Սահյան, Ակսել Բակունց, և ուրիշներ… ինձ ամենաշատը դուր են եկել Ջեկ Լոնդոնի պատմվածքները, հատկապես՛՛Ասք Քիշի մասին՛՛ պատմվածքը: Այդ հետաքրքիր պատմվածք 14 — ամյա մի մի քաջ պատանու՝ Քիշի մասին է: Իր հոր մահից հետո նա շարունակում է հոր գործը՝ որսը, և կարողանում է իր հնարամտությամբ զարմացնել ցեղի քաջարի ռազմիկներին արջեր սպանելով և սովից փրկելով ծեր կանանց ու երեխաներին: Ինձ շատ են դուր եկել նաև Համո Սահյանի՛՛ բանաստեղծությունները, դրանք շատ հուզական, և գեղեցիկ են: Գովերգում են հայրենի բնությունը և հայրենիքը: Բացի այդ ես կարդացել եմ հոգևոր գրականություն, կարդացել եմ Աստվածաշունչ Մատյանի Նոր Կտակարանը: Ինձ շատ է դուր եկել այն:Հիմա մտածում եմ կարդալ Ջեկ Լոնդոնի մյուս պատմվածքները խիզախ ճանապարհորդների, արկածներ որոնողների, ոսկեխույզների մասին, ովքեր արհամարհելով ցուրտը, դժվարություններն ու սովը, մեկնում են ոսկի որոնելու: Նաև շարունակելու եմ կարդալ Վախթանգ Անանյանի պատմվածքները, ինչպես նաև՝ Հովազաձորի գերիները արկածային վեպը:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s