Բնագիտություն և Էկոլոգիա- Թռչուններ

Երկրի վրա թռչուններն ապրում են ամենուրեք՝ արևադարձային անտառներում, անապատներում, օվկիանոսներում և նույնիսկ Անտարկտիդայի հսկա սառցե տարածություններում: Մի մասը սավառնում է բարձր երկնքում (ծիծեռնակները չուի ժամանակ թռչում են 8000 մ բարձրություններում), մյուսները սուզվում են ջրի մեջ 200 մ-ից ավելի խորությամբ: Թռչնաշխարհի խիստ բազմազանությունը հսկայական է: Որոշ թռչուններ սնվում են միայն բույսերով, մյուսները՝ թարմ մսով: Ջայլամների բարձրությունը մարդու հասակից բարձր է, իսկ կոլիբրի-մեղվիկը շատ միջատներից ավելի փոքր է:
Թռչունները տաքարյուն կենդանիներ են. ունեն թևեր և բազմանում են ձվադըրման եղանակով: Դնում են տարբեր չափերի և երանգների 1–25 ձու: Թխսակալում են էգը և արուն, հաճախ՝ միայն էգը: Միակ փետրավոր կենդանի էակներն են: Մարմինը հարմարված է թռչելուն, թեպետ թռչունների որոշ տեսակներ (օրինակ՝ հավը, կիվին, պինգվինը, ջայլամը) կորցրել են թռչելու ունակությունը: Թռչուններն ունեն սուր տեսողություն և լսողություն, անհամեմատ թույլ հոտառություն: Մանր թռչուններն ապրում են 20–25 տարի, խոշորները՝ մինչև 50 տարի:
Բազմացման շրջանում էգերը ձվադրում են կանոնավոր ժամանակահատվածներում, ձագերը զարգանում են ձվերի մեջ, այլ ոչ թե մայրն է կրում իր օրգանիզմում:
 
Փետրավորումը- Փետուրները ծածկում են թռչունի մարմնի մեծ մասը: Դրանք մաշկի հավելումներ են: Ոտքերն ու մատները փետրազուրկ են: Փետուրներն ունեն 3 նշանակություն: Առաջին՝ պահպանում են մարմնի ջերմությունը և թռչունին պաշտպանում թրջվելուց: Ցուրտ եղանակին թռչունները փմփուշացնում են փետուրները, և դրանց միջև գտնվող օդը ստեղծում է ջերմամեկուսիչ շերտ: Երկրորդ՝ փետրածածկ թևերի շնորհիվ թռչունները կարող են թռչել: Տափակ, կորացած ձևերի շնորհիվ երկրորդային թափահարող փետուրները ստեղծում են վերամբարձ ուժ, որը թռչունին պահում է օդում: Երրորդ՝ թռչունների մի մասի փետուրները քողարկիչ են, մյուսներինը՝ էգի ուշադրություն գրավող: Օրինակ՝ էգերը հաճախ գունավորված են համեստ գույներով, որպեսզի թխսակալման ժամանակ աննկատ մնան: Արուները զուգընկերոջը գրավում են վառ, գունագեղ փետրավորմամբ:
 
Թռիչքը- Թռչունները հիանալի հարմարված են թռիչքին: Նրանց ոսկրերը շատ թեթև են, իսկ որոշ ոսկրեր ունեն ներքին օդային խոռոչներ: Փետուրները նույնպես շատ թեթև են, բայց գերազանց պաշտպանում են մարմինը արտաքին միջավայրի ազդակներից: Թռչունները թռչում են տարբեր ձևերով. սարյակները թռչում են ուղիղ գծով՝ թևերի անընդհատ թափահարումներով: Փայտփորները թևերի թափահարումով թափ են առնում կամ թափով վեր են թռչում, ապա թևերը ծալում (թռիչքը ալիքաձև է): Ավելի խոշոր թռչունները, օրինակ՝ ճայերը, սահասավառնում են օդում, անգղերը հաճախ սավառնում են օդի վերընթաց հոսանքներում՝ թեթևակի շարժելով թևերը:
Որոշ թռչուններ, օրինակ՝ հողմավար բազեները, սավառնում են օդում՝ ուշադիր զննելով գետնի վրայի զոհին: Իսկ սապսանը, որը որսում է ուրիշ թռչունների, զոհի վրա սրընթաց վայր սլանալով, կարող է զարգացնել մինչև 180 կմ/ժ արագություն: Կոլիբրին ծաղիկներից նեկտար հավաքելիս կախվում է օդում. այդ ժամանակ թևերը շարժվում են անհավանական արագությամբ՝ վայրկյանում 100 թափահարում:
Թռչունները պաշտպանության կարիք ունեն- Երիտասարդ թռչունները ծնողներից սովորում են ինքնուրույն կեր հայթայթել և ապաստան ստեղծել, վատ եղանակին դիմանալ ու թշնամուց պաշտպանվել: Այդուհանդերձ կյանքի առաջին տարում նրանց մի մասը ոչընչանում է, սակայն կենսունակների թիվը բավարարում է, որպեսզի տեսակի թվաքանակը լավագույնս պահպանվի: Բնական պայմաններին մարդու միջամտության, անպաշտպան թռչունների գերորսի, մարդկանց կողմից տարբեր երկրներ տարված կատուների, շների, կապիկների և առնետների կողմից թռչունների ձվերի ոչնչացման հետևանքով բնական հավասարակշռությունը կարող է խախտվել: Օրինակ՝ գերորսի հետևանքով անհետացել են անթև սուզահավը, թափառող աղավնին: 
Մի շարք երկրներում որսարդյունագործական նշանակություն ունեցող թռչուններից են փասիանները, կաքավները, մայրեհավերը: Սակայն որսը հսկվում է, որպեսզի պոպուլացիաների թվաքանակը չնվազի: Թեպետ աշխարհում թռչուններն ամենուրեք գտնվում են հսկողության:
image (8)

Սիրամարգ- Սիրամարգը հավազգիների կարգի փասիանների ընտանիքի թռչուն է: Լինում է 2 տեսակ՝ սովորական և կապտաթև:

Սովորական սիրամարգի արուի մարմնի երկարությունը 100– 125 սմ է, պոչինը՝ 40–45 սմ, կենդանի զանգվածը՝ 4–4,25 կգ: Բույն շինելու ժամանակ նա վառ, հարսանեկան զգեստ է «հագնում»: Կտղուցի ժամանակ նա հովհարաձև բացում է իր՝ մինչև 130 սմ երկարության վերնապոչը (սխալմամբ անվանում են պոչ), որի երփներանգ «աչիկներով» զարդարված փետուրները շլացուցիչ են. գլուխը, պարանոցը և կրծքի մի մասը կապույտ են, մեջքը՝ կանաչ, մարմնի ստորին մասը՝ սև, գլխին` ոսկեգույն «թագ»: Դրա համար էլ արու սիրամարգին անվանում են կենդանություն առած ծիածան: Այդ երփներանգությունն ստեղծում են ոչ թե փետուրների գույները, այլ նրանց վրայի շատ նուրբ մազիկները, որոնք ծածկված են էլ ավելի մանր մազիկներով: 
Էգ սիրամարգերը փոքր են, պարզ գունավորված վերնապոչի երկարացած փետուրներ չունեն: Սիրամարգը քայլում է հպարտ, սիգաճեմ` կարծես հայելու առջև կոտրատվելով:
Բնադրում է գետնին, էգը դնում է 5–6 ձու և խնամքով պահպանում դրանք. բնից գրեթե չի հեռանում: Սիրամարգերը սնվում են հիմնականում բուսական կերով, նաև միջատներով, փափկամարմիններով, մողեսներով: 
Սիրամարգի շքեղ փետրազգեստը շատ վաղուց հրապուրել է մարդկանց: Հնդկաստանում սովորական սիրամարգին պահում են իբրև կիսաընտանի գեղազարդիչ թռչուն: Եվրոպա (Հունաստան) է բերվել հավանաբար V դարում:
Կենդանաբանական այգում մեր տեսածը սովորական սիրամարգն է: 
Կապտաթեվ սիրամարգի գունավորումն ավելի վառ է: Էգերը քիչ են տարբերվում արուներից: Հանդիպում են Հնդկաչինում, Մալակկայում, Սումատրայում: 
1936 թ-ին հայտնաբերվել են նաև աֆրիկյան սիրամարգեր, որոնք ապրում են Կոնգո գետի ավազանի անտառներում: 
Վայրի սիրամարգերը բնակվում են թփուտներում, անտառների բացատներում, գետափերին: 
image
Սովորական սիրամարգ
image
Սպիտակ սիրամարգ (հանդիպում են բավական հազվադեպ)
image (5)
Գեղեցկուհի Վիկտորիա
image (4)
Կապույտ Ջեյ
image (3)
Թութակներից ամենա էկզոտիկներից մեկը

Աշխարհի ամենա էկզոտիկ և գեղեցիկ թութակը

image (6).jpg

Թռչուն-Թագուհի

image (7)

Սպիտակ կարապ

image (9)

Պարադիսի թռչունը

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s