Հունաստան (Ամբողջական տվյալները)

Հունաստան

ՀունաստանՀունաստանը պետություն է Եվրոպայի հարավարևելքում. ընդգրկում է բուն Բալկանյան թերակղզու հարավային մասը և հարակից ավելի քան 100 կղզիներ, որոնք միասին կազմում են երկրի տարածքի 1/5-ը: Խոշոր կղզիներն են Կրետեն, Եվբեան, Հռոդոսը, Լեսբոսը: Հունաստանի ափերը ողողում են Եգեյան, Հոնիական և Միջերկրական ծովերի ջրերը: Ափերը խիստ կտրտված են, ափագծի երկարությունն ավելի քան 15 հզ. կմ է: Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն Աթենքն է:

Այստեղ ծովի մեջ են մխրճվում Խալկեդոնիա, Աթթիկա և Պելեպոնես թերակղզիները: Վերջինս ամենախոշորն է. զբաղեցնում է Հունաստանի տարածքի 1/7-ը:

Հունաստանի երեք հիմնական խորհրդանիշները— 12698766_777746889037770_47231266_o

Հունաստանի հիմնական տվյալները— 12674734_777753802370412_1198838491_o

Հունաստանի համայնապատկերները- Santorini-Greece

Ժողովրդական ավանդությունը պատմում է, որ երբ Աստված արարեց աշխարհը, վերջին բուռ քարը ծովը նետեց, և առաջացավ Հունաստանը՝ լեռնոտ ու քարքարոտ այդ երկիրը: Լեռներն ու սարահարթերը զբաղեցնում են երկրի տարածքի շուրջ 2/3-ը: Եգեյան ծովի երկայնքով ձգվում են մի քանի փոքր դաշտավայրեր (Ստորին Թրակյան, Սալոնիկի, Թեսալյան): Ամենամեծ լեռնային համակարգը Պինդոսն է: Գերակշռում են միջին բարձրության լեռները, ամենաբարձր կետը Օլիմպոսն է (2911 մ):

Կլիման մերձարևադարձային, միջերկրածովյան է. ձմեռը՝ մեղմ ու խոնավ, ամառը՝ շոգ ու չոր: Գետերը կարճ են, լեռնային: Նշանակալի են Վարդարը, Մարիցան, Ստրիմոնը, Նեստոսը, որոնց միայն ստորին հոսանքներն են Հունաստանի տարածքում: Լճերից են Տրիխոնիսը, Վեգորիտիսը, Պրեսպան: Երկրի տարածքի 15%-ն անտառածածկ է: Կան երկաթի, մանգանի, քրոմի, նիկելի, բազմամետաղների, մարմարի պաշարներ:

Հունաստանի բնակչության մոտ 95%-ը հույներ են: Բնակվում են նաև ալբանացիներ, արոմուններ, թուրքեր, հրեաներ, հայեր, գնչուներ և այլք:

Խոշոր քաղաքներն են Աթենքը, Սալոնիկը, Պատրան:

Հունաստանի պատմությունը բաժանվում է 2 ժամանակաշրջանի՝ Հին Հունաստան և ներկայիս Հունաստան:

Հին Հունաստանը (Հելլադա), որի ժամանակաշրջանն ավարտվում է մինչև մեր թվականության IV դարով, միասնական պետություն չէր. այն մասնատված էր բազմաթիվ քաղաքպետությունների՝ պոլիսների: Դրանցից ամենախոշորներն էին Աթենքն ու Սպարտան: Աթենքում պետական բոլոր գործերը վարում էին յուրաքանչյուր տարի ընտրվող խորհուրդը և ազատ քաղաքացիները, որոնք հավաքվում էին ժողովրդական ժողովի: Դա աշխարհում ժողովրդավարության առաջին դրսևորումներից էր: Հին հույներն ամենից շատ գնահատում էին իրենց քաղաքպետությունների ազատությունն ու անկախությունը:

Հին հույները ժամանակի ամենաքաղաքակիրթ ժողովուրդներից էին, իսկ Հունաստանը համարվել է երկիր, որտեղ առասպելներ են ծնվում: «Իլիական» և «Ոդիսական» դյուցազներգությունները, որոնք, ըստ ավանդության, ստեղծել է Հոմերոսը մ.թ.ա. XII դարում, համաշխարհային գրականության գլուխգործոցներից են:

Հին հունական արվեստն ու մշակույթը դարեր շարունակ եղել են գեղեցկության, հնարամտության, ներդաշնակության, բարձր ճաշակի չափանիշ:

Հին հույները վեհաշուք տաճարներ էին կառուցում իրենց աստվածների պատվին: Շատ գեղեցիկ է եղել պատերազմի, հաղթանակի, իմաստության, գիտության, արվեստի, արհեստների և երկրագործության աստվածուհի Աթենաս Պալլասի պատվին Ակրոպոլիսում կանգնեցված Պարթենոն տաճարը:

Յուրաքանչյուր քաղաքում անպայման թատրոն կար: Այդ նպատակով կառուցվում էին հատուկ ամֆիթատրոններ: Արիստոֆանեսի կատակերգությունները, Էսքիլեսի, Սոֆոկլեսի և Եվրիպիդեսի ողբերգություններն այժմ էլ բեմադրվում են աշխարհի շատ թատրոններում:

Հունաստանի ներկայիս կրոնըՀունաստանի ներկայիս կրոնը ՝Քրիստոնեությունն է, ցավոք սրտի չկան շատ տեղեկություններ իրենց եկեղեցու մասին (հայերենով): Եկեղեցին Հույն Ողղափառն է. Պաշտոնական անունն է. Հույն Ուղղափառ Եկեղեցի: Անտիոքի և Համայն Արևելքի Հույն Ուղղափառ Եկեղեցի, ուղղափառ ինքնիշխան եկեղեցի արևելքում, հաղորդակից արևելքի ուղղափառ քրիստինյական եկեղեցիներին։ Եկեղեցու ղեկավարն է Անտիւոքի և Համայն Արևելքի Հույն Ուղղափառների Պատրիարքը։ Այժմու ղեկավարն է Հովհաննես Ժ Յազիջի Պատրիարքը։ Եկեղեցու պաշտոնական քրիստոնյաների թիվը հասնում է 23-ից 24 միլիոնի:

Հունաստանի ՍԲ. Հակոբոս Եկեղեցի

Օլիմպիական խաղեր— (Օլիմպիական խաղերը հունական մշակույթի անբաժանելի մասն են): Օլիմպիական խաղերը հնագույն և առավել տարածված համահունական տոնախմբությունների և մրցությունների ընդհանուր անվանումն է, որոնք կազմակերպվում էին Հին Հունաստանի Օլիմպիա քաղաքում՝ 4 տարին մեկ` ի պատիվ Զևս աստծու

Օլիմպիական խաղերի պաշտոնական սկիզբը համարվում է մ. թ. ա. 776 թ., երբ խաղերն սկսեցին համարակալել և գրանցել հաղթողների անունները:

Այդ խաղերի ժամանակ հայտարարվում էր բոլոր հույների համար պարտադիր «սրբազան հաշտություն», որի ընթացքում Հունաստանում դադարեցվում էին պատերազմական գործողությունները, և Օլիմպիա տանող ճանապարհները դառնում էին անվտանգ: Մինչև մ.թ.ա. 472 թ. խաղերն ավարտվել են 1 օրում: Սկսած մ.թ.ա. 468 թի  78-րդ Օլիմպիական խաղերից` դրանք տևել են 5 օր: Կանանց մասնակցությունը կամ ներկայությունը Օլիմպիական խաղերին արգելվել է:

Սկզբում  մասնակիցները մրցել են միայն վազք մրցաձևում, բայց ժամանակի ընթացքում այդ խաղերում ընդգրկվել են նաև ձիակառքի մրցումները, հնգամարտը (վազք, սկավառակի և նիզակի նետում, հեռացատկ, ըմբշամարտ), բռնցքամարտը և այլ մարզաձևեր: Խաղերի հաղթողներն արժանացել են ձիթենու ճյուղերից հյուսված պսակի, ստացել տնտեսական և քաղաքական արտոնություններ:

Օլիմպիական տոնակատարությունների ժամանակ կազմակերպվել են նաև արվեստների մրցույթներ, բանաստեղծներն արտասանել են այդ խաղերին ձոնած իրենց բանաստեղծություններն ու օրհներգերը, ճարտասանները փառաբանել են հաղթողներին:

281 թին կայացած 265-րդ օլիմպիական խաղերում ըմբշամարտիկների մրցումներում հաղթանակ է տարել Հայոց Տրդատ III Արշակունի թագավորը:

Օլիմպիական թանգարանում  (Օլիմպիա քաղաքում) պահպանվել է հնագույն ժամանակների Օլիմպիական խաղերի հաղթողների մարմարե անվանատախտակը, որտեղ նշված է, որ Հայոց Վարազդատ Արշակունի թագավորը 394 թին տեղի ունեցած վերջին Օլիմպիական խաղերում կռփամարտի (բռնցքամարտ) մրցումների հաղթողն է: Արդեն մեր ժամանակներում՝ 1998թին Օլիմպիայում, որտեղ կայացել են հին հունական Օլիմպիական խաղերը, կանգնեցվել է նրա մարմարե կիսանդրին:

Հնագույն ժամանակների Օլիմպիական խաղերը, որպես հեթանոսական ծես, դադարեցվել են հռոմեական կայսր Թեոդորոս I-ի հրովարտակով՝ 394 թին քրիստոնեության ընդունումից հետո:

Օլիմպիական խաղերի 2-րդ ծնունդը տեղի է ունեցել 1896 թին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացած մարզական խոշորագույն միջազգային մրցումներով՝ ֆրանսիացի հասարակական գործիչ Պիեռ դե Կուբերտենի նախաձեռնությամբ: Այդ ժամանակից ի վեր, 4 տարին մեկ, ամեն անգամ մեկ այլ երկրում, անցկացվում են Օլիմպիական խաղեր, որոնց ծրագրում ընդգրկված են առավել տարածված մարզաձևերը: 1924 թից սկսած՝ 4 տարին մեկ կազմակերպվում են նաև Ձմեռային օլիմպիական խաղեր՝ սպիտակ օլիմպիադաներ:

Հին հունական աստվածներ— (Իհարկե բոլոր հունական հեթանոսական աստվածները չենք  կարող թվարկել, սակայն դրանցից մի քանիսի մասին համառոտ կներկայացնենք):

ԶԵՎՍ (Հին հունական գլխավոր աստվածը)- Քրոնոսը վստահ էր, որ իշխանությունն ընդմիշտ կմնա իր ձեռքում։ Նա երկյուղ ուներ, որ իր դեմ կապստամբեն զավակները և իրեն կդատապարտեն նույն ճակատագրին, որին ինքը արժանացրեց իր հորը՝ Ուրոնոսին։ Նա վախենում էր իր զավակներից։ Եվ հրամայեց Քրոնոսն իր կնոջը՝ Հռեային, որ նա իր մոտ բերի ծնած երեխաներին, և անգթորեն կուլ տվեց նրանց։ Սարսափեց Հռեան իր զավակներին վիճակված ճակատագիրը տեսնելով։

 

Հինգին Քրոնոսն արդեն կուլ տվեց. Հեստիային, Դեմետրային, Հերային, Հադեսին (Աիդ) և Պոսեյդոնին։

 

Հռեան չուզեց իր վերջին մանկանն էլ կորցնել։ Իր ծնողների՝ Ուրանոսերկնքի և ԳեաԵրկրի, խորհրդով նա հեռացավ, գնաց Կրետե կղզին, և խորունկ մի անձավում ծնվեց նրա կրտսեր որդին՝ որդու փոխարեն բարուրի մեջ փաթաթված մի երկարուկ քար տվեց նրան, որ կուլ տա։ Քրոնոսը չկասկածեց, որ խաբված է կնոջից։

 

Իսկ Զևսը մեծանում էր Կրետեում։ Հավերժահասներ Ադրաստեան և Իդեան գուրգուրում էին փոքրիկ Զևսին, նրան սնում էին Ամալթեա աստվածային այծի կաթով։ Մեղուները փոքրիկ Զևսի համար մեղր էին բերում Դիկտե բարձր լեռան լանջերից։ Իսկ անձավի մուտքի մոտ հսկում էին պատանի կուրետները և ամեն անգամ, երբ փոքրիկ Զևսը լաց էր լինւոմ, նրանք սրերով խփում էին վահաններին, որպեսզի Քրոնոսը չլսի նրա լացի ձայնը, և Զևսին էլ չվիճակվի նրա եղբայրների ու քույրերի ճակատագիրը։

 

Շատ ավանդույթներում նա ամուսնացած է Հերայի հետ, թեև Դոդոնայի գուշակը նշում է Դիոնաին, որպես նրա կնոջը։ Ըստ Իլիադի, նա Աֆրոդիտեի հայրն է և Դիոնայի ամուսինը։ Նա հայտնի էր իր էրոտիկ համարձակ արարքներով։ Դրանք հանգեցրել են բազմաթիվ աստվածների ու հերոսական զավակների ծնունդների, այդ թվում են՝ Աթենքը, Ապոլլոն և Արտեմիսը, Հերմեսը, Պերսեփոնեն (Դեմետրայից), Դիոնիսոսը, Պերսևսը, Հերակլեսը, Հելենե ն Տրոյայից, Մինոսը, և Մուսաները (Մնեմոսինեից)։ Հերայից նա ունեցել է Արեսին, Հեբեին և Հեփեստոսին։

 

Ինչպես Ուոլտեր Բյորկերտն էր նշում իրՀունական Կրոնըգրքում, “Նույնիսկ աստվածները, որոնք ոչ մի արյունակցական կապի մեջ չէին նրա հետ, կոչում էին իրեն Հայր, և բոլոր աստվածները վեր էին կենում նրա ներկայությամբ։ Հույների համար նա եղել է աստվածների թագավոր, ով վերահսկում էր տիեզերքը։ Պավսանիացին նկատում է, որՍա Զևսն է, թագավորն երկնքիասացվածքն տարածված էր բոլոր մարդկանց մոտ։ Հեսիոդոսի Թեոգոնիայում, Զևսն էր հատկացնում տարբեր աստվածներին իրենց դերերը։ Իսկ Հոմերյան Օրհներգում նա հիշատակվում էր որպես աստվածների ցեղապետ։

Նրա խորհրդանշերն էին՝ կայծակ, արծիվ, ցուլ, վահան, երկկողմանի կացինը (լաբրում) և կաղնի։ Ի հավելումն իր հնդեվրոպական ժառանգմանը, դասական «ամպստեղծողին, հավաքողին» ((հուն.)Νεφεληγερέτα, Nephelēgereta) , նաև ստանում է որոշակի սրբապատկերային հատկանիշներ հնագույն Մերձավոր Արևելքի մշակույթներից, ինչպիսիք օրինակ՝ գավազանը ձեռքին։ Զևսը հաճախ պատկերված էր լինում հունական արվեստագետների մեջ մեկ կամ երկու կեցվածքով. կանգնած, առաջ քայլելիս, կայծակը իր աջ ձեռքում, կամ վեհ նստած։

ՀերկուլեսԱլկմենեյին Հերակլեսով հղիացներլու համար Զևսը ընդունել է Ալկմենեի ամուսնու կերպարանքը։ Զևսը կանգնեցրել էր արևը և նրանց գիշերը տևել էր երեք զօր ու գիշեր։ Գուշակ Տիրեսիոսը Ամփիտրոնին պատմում է տեղի ունեցածի մասին։

 

Հերակլեսի ծննդյան գիշերը Հերան Զևսին ստիպեց երդվել, որ Պերսևսի սերնդից նա, ով կծնվի առաջին, կդառնա գերագույն թագավոր։ Հերակլեսը պատկանում էր պերսեիդների տոհմին, բայց Հերան Ալկմենեի ծննդաբերությունը ուշացրեց և արդյունքում առաջինը (վաղածին) լույս աշխարհ եկավ Հերակլեսի հորեղբոր որդին` Էվրիսֆեյը` Սֆենելի և Նիկիպիի որդին։

 

Զևսը Հերայի հետ պայման էր կնքել, որ Հերակլեսն իր ողջ կյանքի ընթացքում չէ, որ պետք է գտնվի Էվրիսֆեյի իշխանության տակ։ Էվրիֆեյի առաջդրանքով տասը սխրանք կատարելուց հետո հերակլեսը ոչ միայն կազատվի վերջինիս իշխանությունից, այլև կդառնա անմահ։

 

Հերակլեսի հովանավոր Աթենասը խաբեությամբ Հերային ստիպում է կրծքով կերակրել Հերակլեսին։ Նորածինը աստվածուհուն ցավ է պատճառում և աստվածուհին երախային պոկում է իր կրծքից։ Ժայթքած կաթի շիթը վերածվում է Ծիր Կաթինի։

 

Նախանձ Հերան երկու օձ է ուղղարկում մանուկին սպանելու համար։ Մանուկ Հերակլեսը խեղդում է նրանց։ Մանուկ Հերակլեսի լեգենդի մասին առաջինն անդրադարձել է անգամ կարելի է հանդիպել Պինդարոսի մոտ։

ՊոսեյդոնՊանթեոնի Տասներկու Օլիմպիական աստվածներից մեկն էր։ Նրա հիմնական տիրապետությունը օվկիանոսն էր, նրան կոչում էին «Ծովի Աստված»։ Բացի այդ, նրան կոչում էին՝ «ԵրկիրըԹափահարող / սասանող»՝ շնորհիվ նրա կարողության առաջացնելու երկրաշարժներ և «Ձիերի զսպիչ»։ Աշխարհի բաժանման ժամանակ, երբ տիտանները պարտություն կրեցին և գահավիժ եղան Տարտարոս, Պոսեյդոնին հասավ ջրային տարրերքը։ Աստիճանաբար նա դուռս մղեց տեղական ծովային հին աստվածներին՝ Ներեոսին, Պրոտեոսին, Օվկիանոսին և այլք։

 

Համարվել է, որ այս աստծո զայրույթը կատաղի է, ինչպես և նրա տարրը, անհաշտ բարկությամբ նա հետապնդում է նրանց, ովքեր վիրավորել են նրան կամ հանդգնել չենթարկվել։ Հիմնական առանձնահատկությունը, որը տարբերում է Պոսեյդոնին առասպելներում՝ դա իշխանական, անողորմ և բռնի ուժն է, որը դրսևորվում է իր անբաժան թագավորական վեհությամբ։ Հնագույն արվեստի գործերում նա սովորաբար պատկերված է որպես տարեց տղամարդ, որպես կանոն, եռաժանին ձեռքին, կապտաչյա[1], գանգուր մազերով ու մորուքով, իսկ նրա դեմքը արտահայտում է հիմնականում զայրույթ և գրգռվածություն, ի տարբերություն Զևսի, ով ավելի շատ պատկերված էր լինում օլիմպիական հանգստությամբ և ներդաշնակությամբ։

 

Էտրուսկական Նեթունս (Nethuns) ծովի աստվածության անունը փոխառվել է Լատինական Նեպտունին։ Այս երկու աստվածներն էլ Պոսեյդոնի համակերպներն էին։ Գծային վանկային ձեռագրերը տախտակիկների վրա ապացուցում էին այն, որ Պոսեյդոնին պատվում էին Պիլոս և Թեբետ նախաՕլիմպյան Բրոնզեդարյան Հունաստանում որպես գլխավոր աստծո, բայց նա ինտեգրվեց Օլիմպական աստվածների շարքերը, ինչպես նաև դարձավ Զևսի և Հադեսի եղբայրը։

 

Գոյություն ունի Հոմերոսյան XXII օրհներգ և XVII օռփեական օրհներգ ի պատիվ Պոսեյդոնին, որը համարվում էր պաշտպան բազմաթիվ Հունաստանի քաղաքների, թեև նա կորցրել էր Աթենքը Աթենասի հետ մրցույթում։

 

Համաձայն Պլատոնի Timaeus և Critias երկխոսությանը, Ատլանտիս կղզին եղել էր Պոսեյդոնի ընտրված տիրույթը/հայրենիքը։

ՀՌԵԱՀռեա, մայր աստված, Ուրանոսի և Գեայի դուստրը (երբեմն նույնացվում է Գեայի հետ), Կրոնոսի կինը, բոլոր Կրոնոսյանների մայրը։ Հռեայի սկզբնական պաշտամունքի վայրերից մեկը եղել է Կրետե կղզին, որտեղ, համաձայն զրույցի, քարայրում նա ծնել և խնամել է Զևսին։ Որպեսզի Կրոնոսը երեխային կուլ չտար, կուրետները սրերով հարվածում են վահաններին և խլացնում մանկան ճիչը։ Կրետական Հռեայի քրմերը կոչվում էին կուրետներ, և առասպելը, հնարավոր է, ծագել է բացատրելու համար զենքերով պարը, որը կատարում էին քրմերը Հռեային և Իդեյան Զևսին նվիրված տոնի ժամանակ։ Հռեայի պաշտամունքը համեմատաբար վաղ միաձուլում է փոքրասիական Կիբելե աստվածուհու պաշտամունքի հետ, որին նույնպես անվանում էին Մեծ Մայր։ ՀռեաԿիբելեի պաշտամունքը կրում էր օրգիաների բնույթ, բայց բուն Հունաստանում այն հանդես է գալիս փոքր ինչ մեղմացած ձևով։ Մ.թ.ա. 3-րդ դարից սկսած, այդ պաշտամունքը թափանցում է Հռոմ, որտեղ Հռեան մեծարվում էր Մեծ Մայր անվան տակ։ ՀռեաԿիբելեին ձոնված էին կաղնին և սոճին. նրա մշտական ուղեկիցն էր առյուծը; ՀռեաԿիբելեն սովորաբար պատկերվում էր ռազմակառքի վրա, որը քաշում են առուծները, ձեռքին ծնծղա, գլխին ատամնավոր թագ։ Հունական կրոնում Հռեան սովորաբար չի ունեցել առանձին տաճարներ և մեծարվում էր Կրոնոսի կամ Զևսի հետ համատեղ։ Աթենքում Հռեայի և նրա ամուսնու փոխարեն կատարվում էին կրոնիաներ, և նրանց պաշտամունքը նույնպես կենտրոնացված էր մեկ ընդհանուր տաճարում։

 

ՀԵՐՄԵՍՀին հունական աստված, Զևսի և Մայայի որդին։ Նույնացվել է հռոմեացիների Մերկուրիոս աստծո հետ։ Անձնավորում էր հատկապես խորամանությունն ու ճարպկությունը։ Հովանավորում էր գողերին, հռետորներին, վաճառականներին։ Ստեղծել է կշիռն ու չափը։ Զևսի սուրհանդակ, հանգուցյալների հոգիների դեպի դժոխք ուղեկցողը։ Արկադիայում, Կիլենե լեռան մոտ գտնվող անձավում, ամսվա չորրորդ օրում, ծնվեց Զևսի և Մայայի (այլ տարբերակով՝ Պերսեփոնեի որդի Հերմեսը՝ աստվածների դեսպանը։ Ըստ մեկ այլ վարկածի, ծնվել է Կերիկոն լեռան վրա։ Մտքի արագությամբ նա Օլիմպոսից սուրում է աշխարհի ամենահեռավոր ծայրը՝ թևավոր սանդալներով իր ձողիկը ձեռքին։

 

 

Հերմեսն պատկերված հին հունական կերամիկայի վրա

Հերմեսը պահպանում է ճանապարհները, և նրան նվիրված հերմերը Հունաստանում ամենուրեք կարելի էր տեսնել ճանապարհներին, խաչմերուկներում և տների մուտքերի առաջ։ Նա հովանավորում է ճանապարհորդներին՝ նրանց կենդանության ժամանակ, նա մեռյալաների հոգիներին ուղեկցում է վերջին ճանապարհ՝ դեպի Հադեսի տրտում թագավորությունը։ Իր կախարդական ձողիով փակել է տալիս մարդանց աչքերը և նրանց ընկղմում քնի մեջ։ Հերմեսը ճանապարհների և ճանապարհորդների հովանավոր աստվածն է. և առևտական հարաբերություների ու առևտրի աստվածը։ Նա առևտրական շահ է բերում ու մարդկանց հարստություն տալիս։ Հերմեսն է հնարել և՛ չափ ու կշիռը, և՛ թվերը, և՛ այբուբենը. նա՛ է սովորեցրել այդ ամենը մարդկանց։ Նա ճարտասանության աստվածն է նաև ւ դրա հետ մասին՝ հնարագիտության ու խաբեության։ Ոչ ոք չի կարող գերազանցել նրան ճարպկության, մինչև իսկ գողության մեջ, քանի որ նա արտասովոր ճարպիկ գող է։ Նա է, ով մի անգամ կատակով գողացել է Զևսի գայիսոնը, Ափրոդիտեից՝ գոտին, Պոսեյդոնից՝ եռաժանին, Ապոլլոնից՝ ոսկե նետերն ու աղեղը, Հեփեստոսից՝ աքցանը, իսկ Արեսից՝ սուրը։

ՀԵՍՏԻԱԸստ հին հունական դիցաբանության՝ տնային և տաճարային կրակարանների աստվածուհի։ Կրոնոսի և Ռեայի ավագ դուստրը։ Նրան էին նվիրված նաև յուրաքանչյուր պոլիսի պրիտանիոնի կրակարանները, այստեղից կրակ էին վերցնում երկրից մեկնող վերաբնակները։

ՀԵԼԻՈՍԱրևի աստվածը հին հունական դիցաբանության մեջ։ Համարվել է տիտանոս Հիպերիոնի և Թեյայի որդին, Սելենեի (Լուսին) և Էոսի (Արշալույս) եղբայրը։ Դիտվել է նաև կույրերի ամոքիչ և կուրությամբ պատժող աստված։ Ըստ առասպելաբանության, Հելիոս ամեն առավոտ ելնելով Արևելյան օվկիանոսից և քառաձի ոսկե կառքի վրա սլանալով երկնակամարով՝ երեկոյան հանգրվանում է Արևմտյան օվկիանոսում։ Թրինակե (Սիկիլիա) կղզում իբր Հելիոսի դուստրերը՝ Հելիադաները, արածեցնում են 350 ոսկե ցուլեր (խորհրդանշում են լուսնային տարվա օրերը), իսկ նրա ոսկեպտուղ այգիները հսկում են Հեսպերիդաները։ Հելիոսի կինը համարվել Է Պերսիդա հավերժահարսը։ Իսկ Հելիադաները, Փաեթոն և Ավգեոս որդիները ծնված են համարվում օվկիանուհի Կլիմենայից։

 

Հելիոսի գլխավոր տաճարատեղին եղել Է Հռոդոս կղզին։ Մ. թ. ա. հինգերորդ դարից հետո հույները Հելիոսին նույնացրել են Ապոլլոնի հետ, իսկ հռոմեացիները՝ Սոլ (Արեգակ) աստծուն։ Հույն քանդակագործ Լիսիպպոսը և նրա աշակերտները Հռոդոսում կերտել են քառաձի կառքով ընթացող Հելիոսի պատկերը։ Հռոդոսյան դրամների վրա Հելիոսի գլուխը պատկերված Է իբրև արևի սկավառակ։ Հելիոսին երբեմն պատկերել երկիրը խորհրդանշող գունդը ձեռքին։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s