Բնագիտություն և Էկոլոգիա- ՄԻԱՅՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՉ ՄԻ ԿՐՈՆ, ԽՈԶԻ ՄՍԻ ՎՆԱՍԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ 2

ՄԻԱՅՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՉ ՄԻ ԿՐՈՆ – 2

pig-full-body.jpg.adapt.945.1

0_8c536_fd4c183d_origՇարունակում ենք ներկայացնել գիտական տվյալները խոզի մսի մասին: Խոզի մսի հոմոթունաբանությունը: Գ. Ռեկկեվեգը այսպես է մեկնաբանում հոմոթույնը կամ հոմոտոքսինը. «Դա մարդկային թույն է, որը, ընկնելով մարդկային օրգանիզմ, ակտիվացնում է մեծ պաշտպանության համակարգը և առաջացնում հիվանդություններ:
«Հոմոթունաբանություն» արտահայտությունը ներմուծել է Գ. Ռեկկեվեգը: Սա գիտության այն բաժինն է, որը ուսումնասիրում է հոմոտոքսինների գործնեությունը, ինչպես նաև մշակում կենսաբանական նյութեր` դրանք օրգանիզմից հեռացնելու համար: Եվ այդ հոմոթունաբանության տեսակետից խոզի միսը դիտվում է որպես հոմոթույների համալիր, որոնք թունավորում են մարդու օրգանիզմը, և դրանք ստացել են խոզի թույներ անվանումը:
Կենդանական ճարպերը, որոնք սննդի միջոցով ընկնում են մարդու օրգանիզմ, կուտակվում են մի տեղ և այն կենդանու առանձնահատուկ կառուցվածքն ու կենսաքիմիական կազմն ունեն, որին դրանք պատկանում են: Ճարպային այդ կուտակումները լվացող արյունը տարածում է այդ բաղկացուցիչները, առաջացնելով բարձր մոլեկուլյար միացություններ, որոնք կարևոր դեր են խաղում աթերոսկլերոզի, հիպերտոնիկ հիվանդության, լիարյունության, շարակցական հյուսվածքի արյան մատակարարման վատթարացման, հատկապես` էնդոկրին գեղձերի, պսակաձև արյան հոսքի խախտման: Ճարպերով հարուստ սնունդը, հատկապես խոզի սալը, համակցվելով սթրեսային ծանրաբեռնվածությունների հետ, առաջացնում է շարակցական հյուսվածքի թունավորում:

abb15596_afa28773
Խոզի մսի առանձնահատուկ ծանրաբեռնող նյութերը: Ի՞նչ տարբերություն կա խոզի մսի և մսի այլ տեսակների միջև: Տարբերությունը միայն կալորիականության մեջ չէ: Գոյություն ունեն մի շարք առանձնահատկություններ: Նախ այն, որ խոզի միսն ինքնին չափից դուրս ճարպոտ է: Նույնիսկ այսպես կոչված ոչ յուղոտ միսն անգամ մեծ քանակությամբ ճարպ է պարունակում և գլխավորապես` ճարպային բջիջների տեսքով, ի տարբերություն տավարի և ոչխարի մսերի: Ընդհանուր առմամբ, ոչխարի մսի մեջ բջջային ճարպը զգալիորեն ավելի քիչ է, քան խոզի մսի մեջ: Մեծ քանակությամբ խոզի միս օգտագործելու դեպքում, որը դրանից բացի շատ ածխաջրեր և սպիտակուցներ է պարունակում, պայմաններ են ստեղծվում շարակցական հյուսվածքի ճարպի կուտակման համար, ինչպես նաև ճարպակալման զարգացման համար:
Խոզի թույները և դրանց առաջացրած հիվանդությունները` ըստ Ռեկկեվեգի: Սկրոֆուլյոզ: Սկրոֆուլյոզը երեխաների հիվանդություն է, որի ժամանակ տեղի է ունենում գեղձերի բորբոքային ախտահարում: Գեղձերը, գտնվելով երեխայի վզի վրա, ուռչում են, և երեխան այդ ժամանակ նմանվում է խոզուկի, ինչից էլ առաջացել է հիվանդության անունը` Scorphula – խոզուկ: Եվ այս հիվանդության հիմնական պատճառը խոզի մսի օգտագործումն է: Եվ այսպես. խոզի մսի օգտագործման ժամանակ ակտիվանում է օրգանիզմի բջջային պաշտպանության ողջ համակարգը: Աղիներում ճեղքվելուց և լիմֆոանոթներում դարձյալ տարրալուծվելուց հետո, խոզի մսի վերամշակման և ճեղքման արդյունքները ընկնում են կրծքային լիմֆատիկ հոսքի մեջ, ապա վերին լեցուն երակը: Լիմֆոհանգույցների բորբոքային ռեակցիան դրսևորվում է դրանց գերաճով և ուռչելով, ցավերով, տենդով, թարախակալմամբ, թարախային խուղակների առաջացմամբ, էկզեմայով: Առաջանում է զգայունություն խոնավության, ցրտի հանդեպ: Այս հիվանդության` սկրոֆուլյոզի առաջացման մեջ դեր ունի նաև միօրինակ սնունդը` քիչ բանջարեղեն, անբավարար վիտամիններ:

92c9c0588352e9e1ef5f15b3c8c105e3
Խոզի մսի մոլությու՞ն: Չնայած բոլոր արգելքներին, մարդիկ այնուամենայնիվ շարունակում են ուտել այն: Նրանք սովորաբար ասում են. «Սակայն, հարգելի բժիշկ, խոզի միսը շատ համեղ է»: Նրանք գտնում են բոլոր հնարավոր և անհնար պատճառները, արդարացնելու այդ վնասակար մսի օգտագործումը, լավ իմանալով նրա թունավոր աղդեցությունը օրգանիզմի վրա, առաջացրած բազմաթիվ հիվանդություները և խանգարումները, կարծես նմանվելով ծխողների և հարբեցողների:
Սեռական հորմոնները` որպես քաղցկեղածիններ: Անկասկած է, որ խոզի, հատկապես` վայրի խոզի կամ վարազի սեռական հորմոնները մեծապես ազդում են մսի որակի վրա: Պատահական չէ, որ վարազներին մորթելուց մի քանի շաբաթ կամ ամիսներ առաջ ամորձատում են, հակառակ դեպքում միսը գարշելի հոտ է արձակում և գործնականում պիտանի չէ օգտագործման համար: Կան ենթադրություններ, որ խոզի սեռական հորմոնները քաղցկեղածին են:
Այդ կենդանին շատ ծանր է հիվանդանում` սրտի լիպոիդոզ, լյարդի ճարպային դիստրոֆիա և այլն: Նա թույների հսկայական պահեստարան է մարդու համար` ճարպեր, խոլեստերին, աճի հորմոն, լորձային — ուռչող նյութեր և այլն:
Դե ինչ, լավ մտածեք այն օգտագործելուց առաջ: Ինչքան էլ որ համոզեն, որ նա համեղ է կամ սովորական միս է, դա այդպես չէ: Այն վնասակար է բոլոր առումներով և այն պետք է կտրականապես արգելեն բժիշկները և մարդիկ էլ գիտակցաբար չպետք է օգտագործեն:

molochnaya

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s