Բնագիտություն և Էկոլոգիա- ՄԻԱՅՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՉ ՄԻ ԿՐՈՆ, ԽՈԶԻ ՄՍԻ ՎՆԱՍԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ

  ՄԻԱՅՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ՈՉ ՄԻ ԿՐՈՆ – 1

pig-full-body.jpg.adapt.945.1
Որոշ ժողովուրդներ և կրոնական ուղղությունների ներկայացուցիչներ խոզի միս չեն օգտագործում: Նրանք դա բացատրում են նրանով, որ իրենց Սուրբ գիրքը արգելում է օգտագործել այն, համարելով դա պիղծ կամ այլ կերպ ասած` անմաքուր միս: Սակայն շատերն էլ դա հնացած կամ կրոնական մոլեռանդություն են համարում: Իսկ ի՞նչ է ասում այդ մասին գիտությունը:

0_8c536_fd4c183d_orig
Եվ այսպես: Աճի հորմոնի նշանակությունը: Խոզի միսը մեծ քանակությամբ աճի հորմոն է պարունակում, որը համարվում է հիմնական պատճառ բորբոքային գործընթացների, հյուսվածքների գերաճի զարգացման համար, այն է` ակրոմեգալիա, ճարպակալում, պաթոլոգիկ գերաճների, ներառյալ չարորակ, հակվածություն:
Գերմանիայում սննդային բարեփոխումներ տեղի ունեցան, որի արդյունքում 60 – 70 տարեկանների մոտ քաղցկեղային հիվանդությունների աճ նկատվեց: Խոզի մսի միջոցով օրգանիզմ է մտնում ոչ միայն մեծ քանակի խոլեստերին, որը քաղցկեղային բջիջների շինանյութն է, այլ նաև աճի հորմոն, որը խթանում է չարորակ ուռուցքների զարգացումը: Իսկ ահա ծխողների մոտ մի քանի անգամ աճում է քաղցկեղի զարգացման վտանգը, քանի որ ծխի միջոցով լրացուցիչ նրանց օրգանիզմ է մտնում բենզպիրեն նյութը:
Քոր առաջացնելու հատկություն: Խոզի մսի մեջ կա հիստամին, որը նպաստում է բորբոքային գործընթացների առաջացմանը, առաջ բերելով ֆուրունկուլյոզ, կարբունկուլ, կույր աղիքի բորբոքում, լեղապարկի հիվանդություններ, տրոմբոֆլեբիտ, թարախային բորբոքումներ, մաշկային հիվանդություններ: Գերմանիայում սննդային բարեփոխումներից հետո տարեց կանանց մոտ քորի դեպքերի մեծ աճ նկատվեց, մի փոքր քիչ` երեխաների մոտ, ինչը դարձյալ կապվում էր խոզի մսի օգտագործման հետ: Եվ միայն դեղորայքներից հետո նրանց վիճակը համեմատաբար բարելավվեց:
Բժիշկների մեծամասնությունը բուժման գործընթացում կտրուկ արգելում է խոզի մսի օգտագործումը` ցանկացած տեսքով, ներառյալ երշիկեղենը: Գործնականում բոլոր տեսակի երշիկները կամ խոզի միս են պարունակում կամ ճարպ, բացառությամբ թերևս նրանցից, որոնց վրա նշված է դրանց բացակայությունը:
Կենդանիների վրա կատարված փորձերում ապացուցվել է, որ երբ հիստամին և իմիդազոլանման միացություններ են ներարկում, օրինակ` էրգոտիոնին, դա առաջ է բերում ստամոքսի խոցի զարգացում, քոր, բորբոքային և ալերգիկ ռեակցիաներ, բրոնխիալ ասթմա, խոտի տենդ, վազոմոտոր ռինիտ, սրտային առիթմիա, ընդհուպ մինչև սրտամկանի ինֆարկտ: Ահա թե ինչու սրտամկանի ինֆարկտ տարածներին և դրան հակվածներին արգելում են խոզի միս օգտագործել:

TN Connections Winter 2008/p. 9


Նյութերի ևս մեկ խումբ, որոնք ծանրաբեռնում են օրգանիզմի ֆիզիոլոգիական համակարգը` արյան ոչ ճիշտ տարբերակված գործոնները, որոնք նշանակվում են որպես քաղցկեղածին գործակալներ, էնդոբիոնտներ, սպոր առաջացնող ներառումներ – Siphonosporo polymorpha — առանձնահատուկ ներառումներ էրիթրոցիտներում: Սպերանսկու կարծիքով, նրանք հանդես են գալիս որպես քաղցկեղի նախամարմիններ – մարկերներ: Դրանցով, մասնավորապես սպոր առաջացնող ներառումներով, հատկապես հարուստ է խոզի արյունը:
Եվս մեկ շատ կարևոր թունավոր գործոն: Դա գրիպի մանրէն է: Ըստ մանրէաբան, պրոֆեսոր Shope – ի, դրանք ամռանը բնակվում են խոզի թոքերում և գործնականում միշտ հանդիպում են երշիկներում: Ըստ Letters – ի տվյալների, այդ բացիլի բարենպաստ սննդարար միջավայրը թոքերի շարակցական հյուսվածքն է: Այնտեղ նա մնում է իր անտեսանելի, գաղտնի շրջանում այնքան ժամանակ, մինչև բազմացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծվում, օրինակ` վաղ գարնանը, երբ վիտամինային անբավարարություն կա, թույլ են արևի ճառագայթները, օրգանիզմը սառած վիճակում է և այլն: Դա վարակը փոխանցելու և գրիպի համաճարակի առաջացման ևս մեկ ճանապարհ է: Այլ կերպ ասած, եթե դուք ամեն օր խոզի միս եք ուտում, ապա ամեն օր այդ բացիլը մտցնում եք օրգանիզմ: Դա էր պատճառը, որ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին զանգվածային համաճարակներ առաջացման` մահվան ելքերով, կապված ամերիկյան խոզի ճարպերի օգտագործման հետ:

579_IMG_4864
Պարզվել է նաև, որ կանադական խոզի պահածոների պատճառով Գերմանիայում նոյեմբերին գրիպի համաճարակ է բռնկվել, իսկ նոյեմբեր — դեկտեմբերին բռնկված գրիպի համաճարակի պատճառը եղել է տնային պայմաններում պատրաստված խոզի միսը:
Հայտնի է նաև, որ մահմեդական երկրներում գրիպի համաճարակներ չեն լինում, քանի որ այնտեղ խոզի միսը որպես սնունդ չի օգտագործվում: Այստեղ անհրաժեշտ է նշել, որ գրիպի համաճարակներ կարող են առաջանալ նաև ձիու միս օգտագործելու արդյունքում, որը նույնպես ախտահարված է գրիպի բացիլներով:
Որոշ փաստեր սննդի բնույթի դերի մասին: Այս փորձերի արդյունքները հրապարակվել են 1955 թվականին: Խոզի մսով սնված առնետների մոտ նկատվել է կաննիբալիզմի հակվածություն: Երբ նրանց մի քանի ամսից մինչև մեկ տարի կերակրել են խոզի մսով, այդ ընթացքում մարմնի տարբեր մասերում զարգացել են քաղցկեղային ուռուցքներ, մաշկային հիվանդություններ, ինչը չի դիտվել մյուս խմբի առնետների մոտ, որոնք սնվել են բնականոն ձևով: Նրանց մոտ գործնականում բացակայել են կաննիբալիզմի դեպքերը: Համակողմանի վերլուծության արդյունքները վկայում են, որ խոզի միսը թունավոր և քաղցկեղածին ազդեցություն ունի փորձակենդանիների օրգանիզմի վրա:


Հայտնի է նաև, որ բոքսյոր – շներին չեն կերակրում խոզի մսով, քանի որ նրանց մոտ առաջանում են մաշկի քոր և քորով ուղեկցվող մաշկային հիվանդություններ: Կրկեսի որոշ կենդանիների, օրինակ` առյուծներին և վագրերին նույնպես խոզի միս չեն տալիս, քանի որ նրանք ավելորդ քաշ են հավաքում, բարձրանում է զարկերակային ճնշումը, քթային արյունահոսություն է սկսվում:
Իշխան ձկան արտադրությամբ զբաղվողները նկատել են, որ եթե ձկներին կերակրում են մանրացրած խոզի մսով, ապա նրանց մոտ զարգացման գործընթացը կտրուկ արգելակվում է, իսկ հետագայում ձուկը ընդհանրապես ոչնչանում է:
Եվ այսպես, համադրելով կրոնական մոտեցման և գիտության տվյալները, միանշանակ կարելի է ասել, որ խոզի միսը պարզապես վտանգավոր է առողջության համար:


Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s