Հասարակագետի անկյուն — Ագրեսիվություն — Դասավանդող-Սովորող

Ագրեսիվություն
Հոգեբան Ալբերտ Բանդուրան 1960 – ական թվականների սկզբին որոշեց պարզել, թե հակվա՞ծ են արդյոք երեխաները ընդօրինակելու մեծահասակների ագրեսիվ վարքագիծը։ Դրա համար նա այսպիսի փորձ կատարեց։ Պատրաստեց մի հսկայական փչովի տիկնիկ – ծաղրածու, որին անվանեց Բոբո։ Ապա մի ֆիլմ նկարահանեց այն մասին, թե ինչպես է մի հասուն մորաքույր հայհոյում նրան, ծեծում և նույնիսկ հարվածում մուրճով։ Ապա ցույց տվեց այդ ֆիլմը 24 նախադպրոցական երեխաների։ Երկրորդ խմբին ցույց տվեցին ֆիլմը առանց բռնության տեսարանների, իսկ երրորդ խմբին ընդհանրապես ոչինչ ցույց չտվեցին։ Դրանից հետո բոլոր երեք խմբերին հերթով տարան մի սենյակ, որտեղ գտնվում էր այդ Բոբո տիկնիկը, մի քանի մուրճ, և նույնիսկ խաղալիք ատրճանակներ, թեպետ կինոնկարում չկար այնպիսի դրվագ, որտեղ ատրճանակը գործածվեր։ Եվ ահա այն երեխաները, ովքեր դիտել էին ագրեսիվ տեսաֆիլմը, առանց ժամանակ սկսեցին տանջել խեղճ Բոբոյին։ Տղաներից մեկը տիկնիկի գլխին պահեց ատրճանակը ն սկսեց ինքն իրեն շշնջալ, թե ինչ բավականությամբ կցրի Բոբոյի ուղեղը։ Մնացած երկու խմբերում բռնության մասին խոսք անգամ չկար։ Դրանից հետո հոգեբանը գիտական աշխարհին շարադրեց իր հետևությունները։ Սակայն գտնվեցին բազմաթիվ թերահավատներ, ովքեր ասացին, որ այդ բոլորը ոչինչ չի ապացուցում, որ ռեզինե տիկնիկը հենց այն բան համար էլ հորինված է, որ իրեն քոթակեն։ Այդ ժամանակ հոգեբան Բանդուրան նկարահանեց մեկ այլ ֆիլմ, որտեղ ծաղրում էին արդեն կենդանի, հասուն մարդուն, ով հագել էր ծաղրածուի հագուստներ։ Դրանից հետո հավաքեց էլ ավելի շատ երեխաների, ցույց տվեց կինոնկարը և դարձյալ սենյակ տարավ երեխաներին, որտեղ գտնվում էր այժմ արդեն կենդանի Բոբոն։ Եվ ինչպես գուշակում եք, երեխաները սկսեցին հայհոյել, քոթակել և հարվածել կենդանի ծաղրածուին այն նույն ջանասիրությամբ, ինչ առաջին անգամ։ Այս անգամ արդեն ոչ մեկը չհամարձակվեց վիճարկել Բանդուրայի հետևություններն այն մասին, որ երեխաները նմանակում են մեծահասակների վարքագիծը։ Եվ այսպես։ Այն աշխարհում, որտեղ ապրում ենք մենք բոլորս, որը անվանում են նաև արդյունաբերական աշխարհ, բնակչության 98 տոկոսը ունի հեռուստացույց։ Անհամեմատ ավելի քիչ են նրանք, ովքեր ունեն լոգարան և հեռախոս։ Հեռուստացույցը ստեղծում է հանրամատչելի, այսպես ասած պոպ մշակույթ։ Միջին վիճակագրական ընտանիքում հեռուստացույցը աշխատում է օրական 7 ժամ։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամի միջինում ընկնում է 4 ժամ։ Պարզապես հասկանալ է պետք, թե սոցիալական վարքագծի ի՞նչ տեսակներ են ձևավորվում մարդկանց մեջ այդ ժամերին։ Ջ․ Հերբները և իր որոշ գործընկերներ 30 տարվա ընթացքում ամեն օր հետևում էին հեռուստահաղորդումների լավագույն ժամերի այսպես կոչված ցանցը և շաբաթօրյա առավոտյան ծրագրերը։ Եվ ի՞նչ հայտնաբերեցին նրանք։ Յուրաքանչյուր 3 հաղորդումներից 2 – ը պարունակում էին բռնության տեսարաններ։ Օրինակ՝ ֆիզիկական ճնշումների գործողություններ, որոնք ուղեկցվում էին ծեծելու կամ սպանության սպառնալիքներով, կամ էլ հենց ծեծի և սպանության տեսարաններով։ Պարզվել է, որ միջնակարգ դպրոցն ավարտելու պահին երեխան հեռուստացույցով նայել է սպանության ավելի քան 8000 տեսարան և 100 000 այլ տեսարաններ, որոնք ուղեկցվում են բռնությամբ։ Սա վերաբերվում է միայն հեռուստատեսությանը, առանց ներառելու մյուս աղբյուրները։ Մտորելով իր 22 տարվա փորձերի և հաշվարկների շուրջը, Հերբներն այսպես է ամփոփում․ <Մարդկության պատմության մեջ եղել են ավելի արյունալի դարաշրջաններ, սակայն նրանցից ոչ մեկը այն աստիճան ներծծված չի եղել բռնության տեսարաններով, ինչքան մեր դարաշրջանը։ Եվ ո՞վ գիտե, թե ուր է տանում մեզ տեսանելի բռնության այս հրեշավոր հոսքը, որ հեղվում է յուրաքանչյուր տուն հեռուստացույցների շողացող էկրաններից, այնքան խնամքով ու անթերի մշակված բռնության, դաժանության տեսարաններով։ Հեռուստատեսության պաշտպաններն այն գաղափարն են առաջ տանում, որ դիտողը այդ կերպ ազատագրվում է ագրեսիվ էներգիայից և դրանով հեռուստացույցը կանխում է ագրեսիան։ Նրանք այսպես են առարկում․ <Հեռուստատեսությունը մասնակցություն չի ունեցել հրեաների և բնիկ ամերիկացիների զանգվածային ոչնչացման մեջ։ Նա միայն արտացոլում է մեր ճաշակները և տուրք տալիս դրան>։ Այս տեսության կողմնակիցներին առարկում են հետևյալ ձևով․ <Սակայն ճիշտ է և այն, որ Ամերիկայում հեռուստատեսության դարաշրջանից հետո բռնության հետ կապված հանցագործությունների քանակությունը սկսել է աճել մի քանի անգամ ավելի արագ, քան բնակչության քանակությունը։ Հազիվ թե հանրամատչելի մշակույթը ընդամենը պասիվ ձևով արտացոլում է ճաշակները, ոչ մի ձևով չարտացոլելով հասարակական մտածողությունը>։ Արդյո՞ք հեռուստադիտողները նմանակում են բռնության էկրանային մոդելները։ Հարգելի ծնողներ․ դուք մտորելու լայն դաշտ ունեք այստեղ։ Երեխաները նմանակում են և այն էլ ինչպե՜ս։ Մի անտեսեք վիճակագրական տվյալները և բազմաթիվ փորձերի արդյունքներն ու հետևությունները։ Թույլ մի տվեք իրենց ուզածին չափ նստելու կապույտ – շողացող էկրանների առջև։ Հեռուստատեսային հանցագործությունների ծրագրերի նմանակման օրինակները բազմաթիվ են։ Հարցումներ են անցկացրել 209 բանտարկյալների շրջանում։ Նրանցից 10 – ից 9 – ը ընդունել են, որ հեռուստատեսային հանցագործությունների ծրագրերը սովորեցրել են իրենց քրեական նոր հնարքներ։ Իսկ 10 – ից յուրաքանչյուր 4 – ը խոստովանել է, որ փորձել են կատարել որոշ հանցագործություններ, որոնք ինչ – որ ժամանակ տեսել են հեռուստացույցի էկրաններին։ Այստեղ անհրաժեշտ է ճիշտ հետևություններ անել։ Պարզ է, որ արյունալի հեռուստատեսային ցանկը առատ սնունդ է տալիս ագրեսիայի համար։ Կան իհարկե այլ գործոններ ևս։ Իսկ միգուցե հնարավոր է, ագրեսիվ երեխաները գերադասում են դիտել ագրեսի՞վ ծրագրեր։ Իսկ միգուցե ցածր ինտելե՞կտն է նախատրամադրում որոշ երեխաների, որ ընտրություն կատարեն ագրեսիվ ծրագրերը և ագրեսիվ արարքները։ Մեկ այլ հետազոտության տվյալների համաձայն, 8 տարեկան հասակում մարտաֆիլմեր դիտելը չափավոր աստիճանով նախասահմանում է ագրեսիվությունը 19 տարեկանում։ Իսկ ահա ագրեսիվությունը 8 տարեկանում չի նախասահմանում հրապուրվածությունը մարտաֆիլմերով 19 տարեկանում։ Այսքանով չի ավարտվում հետազոտությունների ցանկը, որոնք ապացուցում են հեռուստատեսության բացասական ազդեցությունը երեխաների վրա։ Մեր հաջորդ հաղորդումներում ևս կանդրադառնանք այլ հետազոտությունների և հաւրցումների, որոնք միանշանակորեն ապացուցում են հեռուստատեսության և ագրեսիվության միջև գոյություն ունեցող կապը։ Հեռուստատեսությունը, իսկ այսօր նաև համակարգիչը խլում են մեր երեխաներից մանկությունը։ Լինենք ուշադիր, տեղեկացված և գրագետ ծնողներ․ դա այնքա՜ն անհրաժեշտ է մեր երեխաներին, որպեսզի մեծանան հրաշալի մանկությամբ և սիրով լի։ Մարդկանց և կյանքի հանդեպ ընդհանրապես։

Խորհրդատու. ՝ Արսեն Գալստյան.

Գլխավոր Խորհրդատու. ՝ Արսեն Գալստյան.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s