Հասարակագետի անկյուն — Դասավանդող-Սովորող — Սիրո դեֆիցիտ

Սիրո դեֆիցիտ
Ամենալուրջ հիմնախնդիրներից մեկը, որ երբևէ գոյություն է ունեցել հասարակական կյանքում: Այն անդրադառնում է բոլոր հնարավոր հարաբերություններում: Ամեն ինչ սկսվում է սիրուց և ավարտվում սիրո մեջ: Իսկ եթե այն չկա, տուժում են բոլոր հարաբերությունները: Ամուսնական հարաբերություններում: Մենք չենք պատկերացնում ամուսնական որևէ միաբանություն, որի հիմքում ընկած չլինի սերը: Կամ գոնե նրա սկզբում: Եվ այնուամենայնիվ շատ ամուսնություններ են քայքայվում, չհասնելով իրենց տրամաբանական եզրագծին՝ ապահով ծերություն, ապահովված երեխաներ, երջանիկ կյանք: Շատ ամուսնություներ էլ կարելի է ասել՝ գոյատևում են մի կերպ, կամ գոյություն ունեն միայն թղթի վրա՝ առանց իսկական սիրո, միմյանց հանդեպ հարգանքի բացակայության պայմաններում: Եվ ահա շատ ամուսնություններում էլ մարդիկ ապրում են այնպիսի զուգընկերոջ հետ, ովքեր իրենց նվաստացնում են, քննադատում և նույնիսկ ծեծում: Ի՞նչն է պատճառը, որ այդ մարդիկ շարունակում են ապրել մեկի կողքին, ով վաղուց դադարել է հարգել իրենց, ով դավաճանում է, հարվածում, ցածրացնում: Ամերիկացի հայտնի հոգեբան Դեյվիդ Սելանին այսպես է անվանում այդպիսի մարդկանց՝ ՙՀասուն մարմին, սակայն մանկական պահանջմունքներով անձնավորություններ՚: Ցածր ինքնագնահատական: Ինքնագնահատականը շատ կարևոր է մարդու համար՝ ապրելու առողջ և հարուստ հոգեբանությամբ: Ինքնագնահատականը իր մեջ մի ամբողջ շարք դատողություններ է պարունակում: Օրինակ՝ ո՞վ եմ ես, խելացի՞ եմ, թե՞՝ հիմար, կարևո՞ր եմ, թե՞՝ ոչնչություն, սիրվա՞ծ եմ, թե՞՝ մերժված, ինձ հավատու՞մ են, թե՞՝ ոչ: Այս հարցերի պատասխանների մեջ գտնվում են մարդու գիտակցական և անգիտակից պատկերացումները իր մասին, կարծիքները և հիշողությունները այն մասին, թե ով է մարդը ընտանիքի մնացած անդամների հետ հարաբերություներում: Եվ ոչ միայն ընտանիքի, այլ նաև՝ շրջապատող աշխարհի: Եվ ի վերջո այս բոլոր հարցերի պատասխաններից է կախված նաև ընտանեկան հարաբերությունների բնույթը: Ինչպե՞ս են ընդունում ինձ ընտանիքի մյուս անդամները, սիրու՞մ են, թե՞՝ ոչ: Նմա՞ն են արդյոք նրանք մեզ, ինչո՞վ են տարբերվում մեզնից, Ի՞նչն է հուզում նրանց և ինչն՝ ինձ: Ի՞նչ կարծիքներ ունեն նրանք այս կամայն հարցի վերաբերյալ, և ինչ կարծիք ունենք մենք: Եվ վերջապես՝ ինչով ենք տարբերվում մենք մեր կարծիքներում և զգացումներում: Այս ամենի արդյունքում ձևավորվում են մեր փոխհարաբերությունները: Եվ դժվար չէ նկատել, որ անկայուն և մշտապես փոփոխվող ինքնարժեք ունեցող մարդը անընդհատ վախի ու անվստահության մեջ է ապրում: Ցածր ինքնագնահատական ունեցող մարդը նման է այն շինարարին, որի բոլոր չափիչ սարքերը փչացած են կամ պարզապես սխալ ցուցմունքներ են ցույց տալիս: Եվ մի օր 1 մետրը ցույց է տալիս 90 սանտիմետր, իսկ մյուս օրը՝ 110 սանտիմետր: Երբ ինքնարժեքը անընդհատ տատանվում է, հնարավոր չէ չափել մարդկանց մի միասնական, ներքին չափանիշով: Սիրել և լինել սիրված: Այսպիսի խանգարումները սկիզբ են առնում այն ժամանակ, երբ չեն բավարարվում մանկական պահանջմունքները, ինչի արդյունքում նրանք ճնշվում են, ձևափոխվում են և խեղաթյուրվում: Եվ աղավաղվում է մարդու ՚եսը՚ կամ այսպես ասած՝ Էգո – ն: Եվ մարդը, հասուն անձնավորությունը, ով աններդաշնակ բնավորությամբ մուտք է գործում ամուսնական կյանք, իրեն դրսևորվում է որպես ուշադրությունից զրկված, անկառավարելի երեխա: Նրանց կյանքի պատմուրթյունը տխուր պատմություն է: Այն լի է կուտակված հոգեկան վերքերով, մանր, ոչ էական վիրավորանքներով և հիասթափություններով: Նրանք ՙես՚ — ը այնքան է աղավաղվել և արժեզրկվել, որ չեն կարողանում լիարժեք մարդ համարել իրենց: Բնավորության մանկական այդ աղավաղումները հետևանք են հարյուրավոր զգուշացումների, վճռական մերժումների, որոնք հիմնովին ցածրացրել են երեխաների ինքնարժեքը: Երեխայի համար ամենամեծ հոգեկան վնասվածքը այն գիտակցությունն է, որ ծնողները իրեն չեն սիրում: Հետո չսիրված երեխան կյանք է մտնում: Առանց սիրո: Առանց մխիթարության: Ապա սկսում է որոնել դրանք այլոց մեջ: Այսպես են սկսվում ապագա կողակցի որոնումները և ընտրությունը: Նրանք, սիրուց զուրկ այդ անձնավորությունները, կառչում են ումից պատահի, առանց առանձնակի մտահոգվելու, թե բնավորության ինչպիսի գծեր, մարդկային ինչպիսի որակներ ունի այդ անձնավորությունը: Որովհետև չափազանց մեծ է միայնակ ու լքված մնալու վախը: Ապա կատարում են ճակատագրական ընտրությունը: Նրանք անհաղթահարելի պահանջմունք ունեն գտնելու գոնե մեկին, ում հետ հնարավոր է ապրել: Չէ որ նրանք ցանկանում են ազատագրվել միայնությունից և ներքին ամայությունից: Այդ զգացումը այնքան հզոր է, որ նա մթագնում է բանականության փաստարկները և զգուշության ձայնը: Իսկ զուգընկերոջ ընտրությունը նրանց համար սովորաբար դառնում է ողբերգական կամ ճակատագրական: Այդպիսի դժբախտ ընտրությունը պայմանավորված է նաև լավ, հոգատար ծնողների մասին ներքին հիշողությունների անբավարարությամբ: Նրանք իրենց նոր ընտանիքներում չեն կարողանում կարգավորել միջանձնային հարաբերություները: Ապա սկսում են դիմանալ վատ վերաբերմունքին, ծաղրանքին, վիրավորանքներին, հայհոյանքներին, որովհետև արդեն սովոր են և այլ կերպ չեն էլ պատկերացնում իրենց կյանքը: Լցնել դատարկությունը: Յուրաքանչյուր ոք ցանկանում է լցնել իր ներքին դատարկությունը: Դա բնական է: Մարդը ցանկանում է շրջապատել իրեն հաճելի բավականություններով, որոնք լցնում են ներքին դատարկությունը: Դա առավել քան անհրաժեշտ է երեխաներին: Սակայն դրա փոխարեն նրանք ստանում են ագրեսիայի բավականաչափ մեծ քանակություն: Այդպիսին էլ լինում են կյանքում: Ագրսիվ: Որովհետև մանկական տարիներին ստացած ագրեսիան չեն կարողացել մեղմել կամ փոխհատուցել բավականաչափ քանակությամբ սիրո չափաբաժիններով: Եվ ուշադրության ու հոգատարության դրսևորումներով: Իսկ այդ դատարկությունը նրանք հետագայում փորձում են լրացնել այսպես կոչված զվարճալիքներով՝ ալկոհոլ, ծխախոտ, անբարո կյանք: Ինչու՞ ենք այսքան մանրամասն կանգնում այս ամենի վրա: Որովհետև յուրաքանչյուր ամուսնացող զույգ պետք է իր համար պարզի, թե ինչու՞ համար է ցանկանում ամուսնանալ և ինչպիսի՞ կողակից է ինքը ընտրելու: Որպեսզօ պատահական ընտրություն չկատարի և չընկնի առաջին իսկ պատահածի գիրկը: Սիրո դեֆիցիտ:

Խորհրդատու ՝ Արսեն Գալստյան.

Գլխավոր Խորհրդատու ՝ Արսեն Գալստյան.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s