Հասարակագետի անկյուն — երբ երեխային ծաղրում են — Դասավանդող-Սովորող

Երբ երեխային ծաղրում են
Նման իրավիճակներ հաճախ են պատահում: Երեխաները սիրում են ծաղրել: Սիրում են հեգնել, չընդունել նրանց, ովքեր պարզապես իրենց նման չեն: Ի՞նչ անել, եթե նման իրավիճակում է հայտնվել ձեր երեխան: Նա չի ցանկանում դպրոց գնալ, ամեն հնարավոր առիթով խուսափում է և ցանկանում է տանը մնալ: Հարկավոր է սովորեցնել նրան, ինչպես կարողանա հարթել մանկական կամ դեռահասային հիմնախնդիրները: Մանկական հոգեբանները ամենից առաջ խորհուրդ են տալիս չմիջամտել: Ձեր միջամտությունը չի օգնի, որ երեխաները դադարեն ծաղրելուց: Նրանք կշարունակեն ծաղրել և ամեն տեսակի զզվելի բաներ ասել: Նրանք այդպես էլ չեն հասկանա, որ ինչ – որ մեկին ցավ են պատճառում: Նույնիսկ ընդհակառակը, մեծերի միջամտությունը որպես կանոն հակառակ արդյունքն է տալիս. Նրանք ավելի բացասաբար են սկսվում տրամադրվել: Եվ այդպես էլ չեն ընդունում իրենց ընկերակցությունը, չեն շփվում հավասարը հավասարի հետ: Պատճառն այն է, որ նրան համարում են ՙխաբարբզիկ՚, ով ամեն ինչ պատմել է մեծահասակներին: Ինքը չի կարողացել հաղթահարել իրավիճակը և կանչել է ծնողներին: Ինքնուրույնություն: Նման միջամտությունները հաճախ հանգեցնում են երեխայի մեկուսացման: Երեխան ինքն էլ սկսում է սխալ հետևություններ անել՝ ես չեմ կարողանում ինքս հաղթահարել իրավիճակները և միշտ մեծահասակների կարիքն եմ ունենալու: Արդյունքում երեխան զրկվումէ ինքնահարգանքից: Այնինչ նա պետք է վստահ լինի իր սեփական ուժերի հանդեպ: Դրան գումարենք նաև այն, որ երեխան կսկսի չհարգել նաև ծնողներին: Որովհետև միջամտել են իր և համադասարանցիների վիճաբանություններին, իսկ արդյունքներն էլ բացասական ստացվեցին: Ինչպե՞ս օգնել: Այստեղ տարբեր մոտեցումներ գոյություն ունեն: Որոշ ծնողներ խորհուրդ են տալիս անմիջականորեն պարզաբանել հարաբերությունները վիրավորողի հետ: Դրա համար երեխան պետք է մոտենա վիրավորողների և հարցնի, թե ինչն է, որ նրանց դուր չի գալիս իր մեջ: Ինչու՞ են ծաղրում, հեգնում կամ վիրավորում: Այսպիսի պարզաբանումները ոչ հազվադեպ վերածվում են ծեծկռտուքի, որտեղ միշտ չէ, որ հաղթանակում է իրավացի կողմը: Սակայն դրանց մասնակցելը տալիս է իր դրական արդյունքները՝ երեխան ինքնավստահություն է ձեռք բերում: Իսկ մյուս կողմից երեխայի մոտ չպետք է ստեղծվի այնպիսի տպավորություն, որ այդ բոլոր հարցերը կարելի է լուծել բռունցքի օգնությամբ: Ավելի շուտ պետք է բացատրել երեխային, որ գոյություն ունեն հարցերը լուծելու շատ այլ գործուն և քաղաքակիրթ մեթոդներ: Դպրոցական երեխային հարկավոր է բացատրել նաև, որ հիմնախնդիրը ոչ թե իր մեջ է, այլ՝ իրեն նեղացնողների: Եվ երեխան պետք է հասկանա, որ ինքը ուժեղ բնավորություն ունի և կարող է դուրս գալ ցանկացած դժվարին իրավիճակից: Կա մեկ մեթոդ ևս, որ դարձյալ դրական արդյունքներ է տալիս: Ուշադրություն չդարձնել իրեն վիրավորողների վրա: Անել այնպես, որ նրանք հասկանան, որ ինքը լուրջ չի ընդունում նրանց հիմարությունները: Եվ որոշ ժամանակ անց հեգնողները հասկանում են, որ այդպես ոչնչի էլ չեն հասնելու: Ընդհանրապես, այսօրինակ իրավիճակները պատահում են նաև մեծահասակների դեպքում: Ստացվել է այնպես, որ հասարակական կյանքում ևս ուժեղները փորձում են իրենց ենթարկել թույլերին: Արդյո՞ք մեծահասակները չեն ծաղրում, վիրավորում իրար: Եվ այն էլ ինչքա՜ն: Տեղի ունեցող վիճաբանությունները, ծեծկռտուքները հենց դրա արդյունք են: Եվ տեսնելով մեծահասակների օրինակները, երեխաները ընդօրինակում են նրանց: Նրանք ընդօրինակումեն այսպես կոչված փողոցային բարքերը, ուժի դիրքերից խոսելու բարքերը: Դա հատկապես սուր է դրսևորվում դեռահասային, պատանեկան շրջանում, երբ նրանք փորձում են հաստատել իրենց դիրքերը, հասկանալ իրենց տեղը ընկերական շրջապատում: Այդ շրջանում են երեխաները ինքնահաստատվում, ձեռք բերում իրենց համար կարևոր արժեքներ, հեղինակություններ, որոնց փորձում են նմանվել: Իսկ դա մեկ օրվա կամ մեկ ամսվա լուծեկու հարց չէ: Մեծահասակները դրան նախապատրաստում են դաստիարակչության ողջ գործընթացում, տարիների ընթացքում:

Խորհրդատու. ՝ Արսեն Գալստյան.

Գլխավոր Խորհրդատու. ՝ Արսեն Գալստյան.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s