Հասարակագետի անկյուն — Ինչու հենց տղա — Դասավանդող-Սովորող

Ինչու՞ հենց տղա
Արդյո՞ք այդքան կարևոր է երեխայի սեռը: Ասենք միանգամից՝ նախապաշարումներ են: Ավանդական մտածողություն: Ազգային առանձնահատկություն և պարզապես իներցիոն մտածողություն: Նաև՝ նվաստացուցիչ վերաբերմունք կանացի սեռի հանդեպ: Որ այսօր դա հիմնախնդիր է նաև Հայաստանում, դա փաստ է: Պտղի սեռով պայմանավորված աբորտների թիվը բավականաչափ խոսուն է և նույնիսկ ծրագրեր են գործի դրվել՝ կանխելու այդ բարբարոսական վերաբերմունքը: Աբորտն ինքը արդեն դաժան երևույթ է, իսկ երբ ի հավելումն դրա, պայմանավորվում է նաև սեռով, ապա խոսքերն ավելորդ են: Ավելորդ են, որովհետև գերադասել մի սեռին մյուսից, նշանակում է դեմ գնալ աստվածային նախասահմանվածությանը: Բնության մեջ, մարդկայի նհասարակությունում ամեն ինչ փոխկապակցված է: Մեկի ավելցուկը և մյուսի պակասն արդեն հիմնախնդիր է: Աստծո համար և Աստծո մոտ գոյություն ունի մարդ արարած, էություն հասկացությունը: Նրանք՝ տարբեր սեռերը ստեղծված են միմյանց փոխլրացնելու համար: Նրանք հավասար էակներ են, հավասար էություններով: Եթե տարբեր են ֆունկցիաները, ապա դա ոչինչ չի նշանակում: Նրանք՝ այդ տարբեր էակները, այնքան հրաշալի և ներդաշնակ են արարված, որ լրացնում են միմյանց: Իսկ երբ միաբանվում են ամուսնական կապերով, ապա արդյունքում շարունակվում է մարդկային սեռը: Միաբանության արդյունքում ծնվում է երեխան, ով շարունակում է մարդկության ծննդաբանությունը: Ահա թե ինչու այդ ֆոնի վրա նույնիսկ ծիծաղաշարժ է հնչում՝ թե ով է ավելի գերադասելի: Եվ այսպես: Մարդիկ փորձում են ծրագրավորել ամեն ինչ: Նույնիսկ երեխայի սեռը: Նրանք պատրաստվում են, անուններ են մտածում, դիետաներ են մշակում, պատկերացնում, թե ինչպես մեքենա են գնում, զբոսնում տղայի հետ և այլն: Եվ հանկարծ՝ մեծ հիասթափություն: Ծնվում է աղջիկ: Այս ամենը միայն լրացուցիչ ծանրաբեռնվածություն է թե՛ ծնողների և թե՛ ապագա երեխայի համար: Ընդունված է մտածել, որ տղաներն են այսպես ասած՝ ՙծխացնում օջախի ծուխը՚: Սակայն տրամաբանական հարց է առաջանում՝ իսկ ու՞մ միջոցով: Եվ վերջապես անցել են այն ժամանակները, երբ ծանրաբեռնվածությունը ընկնում էր միայն տղաների վրա: Փաստերն այսօր միանգամայն այլ պատկեր են բացում մեր առաջ: Պարզվել է, որ ծերանոցներում բնակվողների մեծամասնությունը տղա երեխա ունի, իսկ ահա շատ աղջիկներ էլ ամենայն պատասխանատվությամբ հոգում են տարեց կամ անպաշտպան ծնողների կարիքները: Հետաքրքիր է, որ նույնիսկ գոյություն ունեն սնահավատական հավատալիքներ, թե ինչպես անեն, որ տղա ծնվի, կամ՝ աղջիկ: Ասենք բարձի տակ դնում էին կացին և հույս ունենին, որ տղա կծնվի, որպեսզի կացնով գործ անի: Կամ տղա ունենալու համար հարկավոր է շատ միս ուտել: Կամ ասենք եթե կինը տգեղանում է, ուրեմն աղջիկ է ծնվելու, իսկ եթե գեղեցկանում է, ապա տղա է ծնվելու: Նույնիսկ այն կարծիքն էր տիրում, որ տղան ծնվում է ըստ արժանիքների, իսկ աղջիկը՝ որպես մեղքերի հատուցում: Եվ այլն: Ինչքան էլ ծիծաղաշարժ լինի, սրանց հավատում էին: Եվ այսօրինակ մտածողությունը դառնում է լուրջ հիմնախնդիր տվյալ երկրի կամ ազգության համար: Հատկապես ասիական երկրների համար: Չինաստանում, նույնիսկ Հնդկաստանում սեռը որոշելու համար արվող սոնոգրաֆիայից հետո աբորտների թվաքանակը մեծապես աճում է: Պատահականություններ չկան: Հարկավոր է միանգամայն խաղաղ ընդունել երեխայի սեռը: Մեծամասնությունն այդպես է անում է: Պատահականություններ չկան: Եթե տղա է ծնվում, դուք որոշակի խնդիրներ եք լուծում, եթե աղջիկ է ծնվում, դուք այլ տեսակի խնդիրներ եք լուծում: Ամեն ինչ բնության մեջ, ինչպես նաև հասարարակական կյանքում և ընտանեկան կյանքում կարգավորված է և ներդաշնակ: Նաև մարդու անհատական, անձնական կյանքում: Այնքան էլ թեթև չեն տղայական հիմնախնդիրները լուծելը: Նրանք ավելի շատ են ընկնում կախվածությունների մեջ: Ալկոհոլ, ծխախոտ, թմրամիջոցներ, տղայական կռիվներ, բանակային հիմնախնդիրներ, դաստիարակչական որոշակի հիմնախնդիրներ և այլն: Պատմության հայտնի են շատ դեպքեր, երբ տղա զավակները ապստամբություն են բարձրացրել իրենց արքա հայրերի դեմ, տապալել նրա գահը և այլն: Իր որոշակի և եզակի հիմնախնդիրներն ունի նաև աղջիկը: Եվ այսպես: Ընդունեք երեխային և նրա սեռը որպես պարգև Աստծուց: Եվ շնորհակալություն հայտնեք: Սովորեք շնորհակալություն հայտնել: Այս դեպքում առավել ևս: Դասեր քաղեք այն փորձառություններից, որոնք բաժին են ընկնում ձեզ: Դուք զարգանում եք այն ուղղությամբ, ինչ ուղղությամբ կարիք ունեք: Պատրաստ եղեք: Պատրաստ եղեք ընդունելու հենց այն սեռը, որը Աստված կպարգևի ձեզ: Երեխան պարգև է, անակընկալ: Ամբողջ 9 ամիս դուք պատրաստվում եք այդ անակընկալին: Չգիտեք սեռը: Եվ հանկարծ պարզվում է: Արդյո՞ք քայդքան կարևոր է սեռը: Դուք նվերները ընդունում եք շնորհակալությանբ և սիրով: Չեք քննարկում: Երեխան առավել ևս հրածք նվեր է: Հրաշք, որ իր մեջ այնքա՜ն անակընկալներ ունի: Բնավորության, սիրո, իր մանկական նվիրվածության, քնքշության բոլոր հրաշալի դրսևորումներով, որ ձեզ կյանքի հիանալի պահեր է նվիրաբերելու, զարդարեկու ձեր թե՛ երիտասարդությունը և թե՛ հասունությունն ու ծերությունը: Շատ տղաներեն լքել իրենց ծնողներին: Եվ շա՜տ աղջիկներ են հավատարմության ու նվիրվածության օրինակներ թողել: Ընդունեք երեխայի սեռը անվերապահորեն. եթե նույնիսկ 4 տղա ունեք կամ 4 աղջիկ: Ընդունեք սիրով: Արեք առավելագույն լավագույնը նրա համար: Սա է ամենակարևորը: Շատ ծնողներ են պատմում, որ ցանկացել են տղա ունենալ, սակայն ծնվելուց հետո միանգամայն այլ զգացումներ են ունեցել: Պատմում է այդպիսի մի ծնող: Երբ իմացա, որ աղջիկ ենք ունենալու, չէի ցանկանում: Նույնիսկ վիճաբանում էի կնոջս հետ, կարծես թե նա էր մեղավոր դրա համար: Քիչ էր մնում բաժանվեմ: Սակայն այնպես ստացվեց, որ ես առաջինը գրկեցի նրան: Երբ կնոջս ատարամք ծննդատուն, ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ: Երեխան արագ ծնվեց: Չէի հասցրել նույնիսկ հեռանալ ծննդատնից: Եվ ահա տվեցին գիրկս: Ես նայեցի նրան: Մի զույգ կապույտ աչուկներ ինձ էին նայում այնքան անմեղ և պայծառ արտահայտությամբ: Կարծես մի ամբողջ տիեզերք բացվեց իմ առջև: Ես չէի կարողանում զսպել հուզմունքս: Եվ մեղավորության զգացումը: Ես՝ 40 – ամյա տղամարդս, կանգնել էի հիվանդանոցի միջանցքում և լացում էի: Ես հայր էին դարձել, և այն էլ՝ այսպիսի հրաշքի… Դե ինչ: Երեխան հայտնվել է: Ընդունեք նրան գրկաբաց: Եվ սիրեք այնպիսին, ինչպիսին կա: Սա է կարևորը:

Խորհրդատու. ՝ Արսեն Գալստյան.

Գլխավոր Խորհրդատու. ՝ Արսեն Գալստյան.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s