ԼԻՄՈՆ

ԼԻՄՈՆ

Картинки по запросу lemon

Հին հունական առասպելներից մեկում պատմվում է, որ Ատլանտայի դուստրերի այգում աճում էին ոսկյա խնձորներ: Այդ այգին է ուղարկվում նշանավոր Հերկուլեսը, որպեսզի այնտեղից հանի Հեսպերիդին: Կատարելով իր նշանավոր քաջագործություններից մեկը և հաղթահարելով բազմաթիվ արգելքներ ու վտանգներ` Հերկուլեսը ուժ էր ստանում «ոսկյա խնձորներից»` լիմոններից:

Ավելի ժամանակակից մի առասպելում պատմվում է, որ կովկասյան թագավորներից մեկի սիրելի ծառան մեղքի պատճառով բանտ է ընկնում: Բարկացած արքան հրամայում է պահապանին` կերակրել բանտարկյալին միայն մեկ տեսակի սննդով: Իսկ թե ինչպիսի, թագավորը մեծահոգաբար ընտրությունը թողնում է բանտարկյալին: Եվ ահա նա խնդրում է կերակրել իրեն միայն…լիմոնով:

Похожее изображение

Շփոթահար պահապաններին բանտարկյալը այսպես է լուսաբանում իր արարքը.«Նրա բույրը կզվարթացնի քո մտքերը, կեղևը և սերմերը օգտակար են քո սրտի համար, լիմոնի պտղամսի մեջ դու սնունդ կգտնես, իսկ հյութը կհագեցնի քո ծարավը» :

Սկանդինավյան առասպելներում լիմոնը հիշատակվում է որպես«անմահության ոսկյա խնձոր»: Այն ճաշակողները ապրում էին մինչև խոր ծերություն` առանց հիվանդությունների և ցավերի:

Լիմոնի հայրենիքը Հնդկաստանն է , Հիմալայների ստորոտը, որտեղից Ասիայով այն հասել է Եվրոպա: Արդեն 200 տարի է, լիմոնը բժիշկների կողմից ընդունվել է որպես հակացինգային միջոց.դեռևս 1975 թվականին անգլիական նավատորմում ամեն օր պարտադիր 30 գրամ լիմոնի հյութ էին տալիս նավաստիներին:

Կենսաքիմիական հետազոտությունց պարզվել է, որ լիմոնաթթուն հսկայական նշանակություն ունի բջիջներում տեղի ունեցող փոխանակման գործընթացներում, առանց որի անհնար է մարմնի բանկանոն կենսագործունեությունը:

Լիմոնը կարող է օգտակար լինել միզաքարային հիվանդություններով տառապող մարդկանց: Պատճառն այն է, որ լիմոնաթթուն քայքայում է միզաթթուն և նրա նստվածքները հոդերում և աճառային հյուսվածքներում:

Մանկաբուժության մեջ լիմոնի հյութը փոքրիկների ռախիտի կանխարգելման ամենաընդունված միջոցներից մեկն է: Քթային արյունահոսությունը դադարեցնելու լավ միջոց է քթանցքերի մեջ կաթեցրած լիմոնի թարմ հյութը:

Լիմոնի քիմիական կազմը շատ հարուստ է: Մյուս մրգերի համեմատ կալցիումը, ցիտրինը ավելի շատ հանդիպում են լիմոնի մեջ և ասկորբինաթթվի համակցությամբ ամրապնդում, ճկուն են դարձնում արյունատար մանր անոթները, մասնակցում վերականգնողական աշխատանքներին:

Մարդը լիմոն օգտագործել է անհիշելի ժամանակներից: Լիմոնը իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, որի անբավարարության առաջին նշաններն են` վերքերի դժվար լավացումը, լնդերից արյունահոսությունը, հաճախակի կրկնվող մրսածությունը, հոգնածության մշտական զգացումը, տեսողության վատթարացումը, երակների լայնացումը:

Ավիցեննան հղի կանանց տոքսիկոզը մեղմացնելու համար առաջարկում էր օգտագործել լիմոն: Ըստ հին արևելքի բժիշկների` լիմոնը ամրացնում է սիրտը: Հին բժիշկները խորհուրդ էին տալիս լիմոնն օգտագործել նաև նշագեղձերի բորբոքման բուժման նպատակով:

Լիմոնն օգտագործել են իբրև հակաթունային միջոց` հատկապես միջատների կծելու դեպքում: Այն երկրներում, որտեղ տարածված են կարիճները, և մարդիկ հաճախ են ենթարկվում նրանց հարձակմանը, հետևյալ կերպ են վարվում. լիմոնը երկու մասի են բաժանում, մի մասը դնում կծած տեղի վրա, իսկ մյուս մասը ծամում, և թույնի ազդեցությունը վերանում է :

Լավագույն լիմոնները համարվում են իրենց չափի համեմատ ծանրերը: Նման լիմոնները հյութալի են և քիչ կորիզոտ: Լիմոնը և դրանով պատրաստված պատրաստուկները առողջությանը չեն վնասում, սակայն դրանք խորհուրդ չեն տրվում շատ օգտագործել ստամոքսի բարձր թթվայնություն, խոց ունեցող մարդկանց: Նրանք կարող են լիմոնն օգտագործել թեյի հետ, քիչ քանակությամբ, այն էլ ուտելուց հետո:

Հյութից ոչ պակաս գնահատվում է նաև լիմոնի կեղևը: Այնտեղ վիտամին C-ն 3 անգամ ավելի է պտղամսում առկա վիտամին C-ից: Շատ եղանակներ կան, որոնցով կարելի է օգտագործման համար պիտանի դարձնել կեղևը:

Ահա նրանցից մեկը. երկու միջին չափսի լիմոն և երկու նարինջ բաժանել մասերի, հեռացնել կորիզները, անցկացնել մսաղացով, ստացված զանգվածը խառնել 2 ճաշի գդալ մեղրի հետ, պահել ապակյա տարրայում սենյակային ջերմաստիճանում և դրանից հետո դնել սառնարան: Կարելի է ընդունել օրական երկուսից երեք գդալ, թեյի հետ կամ հացից առաջ:

Սա շատ արդյունավետ միջոց է անոթները մաքրելու, արյան ճնշումը կարգավորելու և սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման համար:

Բարձր ջերմության դեպքում խորհուրդ է տրվում հաճախակի ուտել լիմոն, եթե կոկորդը գրգռված չէ: Ջերմ իջեցնող արդյունավետ միջոց է ջուրը լիմոնի հյութի հետ:

Ո՞վ է ուզում Հերկուլեսի պես ուժ ստանալ անմահության ոսկյա խնձորից, դե ուրեմն գնահատեք և ճաշակեք բնության հրաշքը` լիմոնը:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s