Հասարակագետի անկյուն. Հաց

ՀԱՑ

Картинки по запросу хлеб
«Հացի նմանակում, — այսպես է անվանում այժմյան սպիտակ հացը հանրաճանաչ ամերիկացի բժիշկ և գրող Դեյվիդ Ռուբինը: — Դա հացահատիկի նվազագույն օգտակար մասի և մի շարք քիմիական միացությունների համակցություն է, որը մարդու մարմնի համար կարող է վնասակար լինել:
Խնդիրն այն է, որ աղալու ընթացքում ցորենի հատիկը կորցնում է իր արժեքավոր սննդարար նյութերի զգալի մասը:
Ցորենի հատիկը կազմված է արտաքին թաղանթից (թեփից), էմբրիոնից (ցորենի սաղմից) և էնդոսպերմից: Թեփում պարունակվում է բջջանքի հիմնական մասը, մեծ քանակությամբ վիտամիններ և միկրոէլեմենտներ, ինչպես նաև՝ փոքր քանակությամբ սպիտակուց: Ցորենի սաղմը, որից սկսվում է բույսի զարգացումը, B և E վիտամինների, միկրոէլեմենտների և բջջանքի հարուստ աղբյուր է:
Էնդոսպերմը, որին բաժին է ընկնում ամբողջ ցորենի հատիկի կառուցվածքի մոտավորապես 4/5-րդ մասը, պարունակում է բուսական սպիտակուց՝ գլյուտեն, ինչպես նաև՝ օսլա: Սա հատիկի միակ կառուցվածքային մասն է, որն օգտագործվում է սպիտակ ալյուր արտադրելու համար: Ճակատագրի հեգնանքով՝ սննդարարության տեսակետից արժեքավոր թեփը և ցորենի սաղմը, որոնք առանձնացվում են աղալու ընթացքում, օգտագործվում են որպես անասնակեր:
Խնդիրը բարդանում է նաև նրանով, որ հացի արտադրության ընթացքում օգտագործվում են որոշ արհեստական քիմիական միացություններ`հացին սպիտակ գուըն տալու և փխրեցնելու նպատակով: Բոլոր տեսակի հացերում էլ օգտակար նյութեր կան: Սպիտակ հացը իրենից ներկայացնում է օսլայի բարձր պարունակությամբ և ճարպերի ցածր պարունակությամբ սննդամթերք: Պարզապես հացի որոշ տեսակներ ավելի օգտակար են, քան մյուսները: Օրինակ՝ խոշոր աղացած ցորենի հացի մեկ կտորի մեջ պարունակվում է այնքան բջջանք, որքան սպիտակ բուլկու ութ կտորում:

Похожее изображениеКартинки по запросу хлеб
Աղալու ընթացքում ցորենը կորցնում է ամենաքիչը քսանչորս հայտնի վիտամինների և միկրոէլեմենտների զգալի մասը: 20-րդ դարի սկզբին տարածում գտան վիտամինների և միկրոէլեմենտների պակասից առաջացող հիվանդությունները՝ կապված արդյունաբերական եղանակով ցորենից պատրաստված արտադրանքի օգտագործման հետ: Այդ ժամանակ սննդամթերքի արդյունաբերությունը ներմուծեց ալրային արտադրատեսակները վիտամիններով հարստացնելու ծրագիրը, որն իրականացվում է կորցրած սննդարար նյութերի ավելացման միջոցով: Վերականգնվեցին B1, B2, B3 վիտամինները և երկաթը: Սակայն միկրոէլեմենտների կորուստը ոչ մի կերպ չի լրացվում:
Առողջության համար ամենաօգտակարը խոշոր աղացած ալյուրից (թեփով) թխված հացն է, որը պարունակում է բոլոր երեք բաղադրամասերը՝ թեփ, էնդոսպերմ և սաղմ: Նա պարունակում է երկու-երեք, իսկ երբեմն էլ` չորս անգամ ավելի սննդարար նյութեր, քան ռաֆինացված սպիտակ ալյուրից պատրաստված հացը:
Ցորենի հացը թխվում է բարձր, առաջին, երկրորդ կարգի ալյուրներից, տարբեր կարգերի խառնուրդներից, ինչպես նաև խոշոր աղացած ալյուրից: Որքան կարգը ցածր է, այնքան հացում օգտակար նյութերի պարունակությունը մեծ է: Որքան կարգը բարձր է, այնքան ածխաջրերի պարունակությունն է մեծ (հենց ալյուրի և հավելումների հաշվին): Յուղահունց արտադրանքի սիրահարները (չամիչով բուլկի, շերտավոր խմորով թխվածքներ և այլն) պիտի հաշվի առնեն, որ դրանց մեջ կալորիաներով հարուստ հավելումներ շատ կան (շաքար, ձու, կարագ, մարգարին):
Վաղուց ի վեր Ռուսաստանը հայտնի է իր աշորայի հացով, որի տարբեր տեսակները (բորոդինյան, ռիգայի և այլն) հանրաճանաչ են ոչ միայն Ռուսաստանում: Աշորայի հացը, համեմատած ցորենի հացի հետ, ավելի արժեքավոր սպիտակուցներ է պարունակում, նրանում ավելի շատ բջջանք, կալիում, երկաթ, օրգանական թթուներ կան:
Վերջապես, գոյություն ունի դիետիկ հացամթերք, որի տեսականին բաժանվում է 7 խմբի: Դրանց թվին են պատկանում ցածր թթվայնությամբ, անալի, սպիտակուցներից զուրկ, փոքր քանակությամբ ածխաջրեր պարունակող հացատեսակները: Դուք ընտրության հնարավորություն ունեք, բայց ավելի լավ է առաջնորդվել ոչ թե համի զգացողությամբ, այլ օգտակարության գիտակցությամբ:
Բանջարեղենի, մրգերի, ձավարեղենի, լոբազգիների, կարտոֆիլի հետ զուգակցված հացը իրենից ներկայացնում է բազմատեսակ սնունդ, որը երկար ժամանակ հագեցվածության զգացողություն և կայուն էներգիա է ապահովում:
Ավելորդ քաշի առաջացմանը նպաստում է ոչ թե ինքը՝ հացը, այլ այն, թե ինչպես են այն օգտագործում: Խոշոր աղացած ալյուրից թխված մի կտոր հացը պարունակում է 70 կալորիա, ոչ ավելի, քան խնձորը: Բայց եթե նրա վրա կարագ քսեն, վրայից ավելացնեն մուրաբա, կալորիաների քանակը կարող է 400-ից անցնել:
Հացը մարդու ավանդական սնունդն է: Եթե մենք ուզում ենք առողջ լինել, ապա պետք է մեր սննդի մեջ հացն իր արժանի տեղը գրավի: Հաջորդ անգամ, երբ մթերք գնեք, հիշեք այս մասին և փող մի՛ ծախսեք այն ամենի վրա, ինչը «հաց չէ» և չի հագեցնում:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s