Հույզեր — Ծնող-Դասավանդող-Սովորող — հասարակագետի անկյուն — հոդվածներ

Նյութը պատրաստեց. Ծնող ՝ Հովիկ Մխիթարյան.

Խորհրդատու. ՝ Արսեն Գալստյան.

Картинки по запросу հույզեր

Հույզեր

Գերմանացի մեծ բանաստեղծ Գյոթեն գրում է.«Քանի դեռ արևը շողում է մեզ, եկեք գլուխներս բարձր պահենք, և քանի դեռ կարող ենք արարել, չհանձնվենք»:

Այս խորհուրդը արդիական է մեզանից յուրաքանչյուրի համար:Մարդկանց մեծ մասը չի կարողանում խաղաղություն և ուրախություն գտնել,և հաճախ որոնումների արդյունքը միայն հիասթափությունն է…

Մոտավորապես նույն միտքն է արտահայտում ռուս մեծ արձակագիր Բունինը, «Ա՜խ, ինչ լավ է արել Տեր Աստված` ստեղծելով լույսը: Կյանքում քանի՜, քանի՜ անգամ եմ ասել այս բառերը` բացելով աչքերս գիշերային ծանր երազներից հետո: Ինչպես է այդ լույսը հանգստացնում, ինչպես է մեղմացնում մեր հոգին և մեզ շրջապատող ամեն ինչ»:

Յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա վայելել պահի գեղեցկությունը, լավատես լինել, երբ շուրջը անձրև է ու մառախուղ, նախօրոք պետք չէ տառապել վաղվա հոգսերով (որոնք հնարավոր է` և չկան): Դա նյարդային էներգիայի անիմաստ վատնում է:

Մարդը շրջապատը ընկալում է մռայլ գույներով հիմնականում սիրո պակասից: Սոմերսեթ Մոեմը կյանքի մեծագույն ողբերգությունը համարում է ոչ թե այն, որ մարդիկ մահանում են, այլ այն, որ նրանք դադարում են սիրել: Սեր չունեցող մարդիկ մշտապես մռայլ են, դժգոհ, նրանց ինչ-որ բան մշտապես չի գոհացնում:

Իհարկե, շատ կարևոր է, որ մարդուն ջերմացնի ոչ միայն արևը, այլև ուշադրությունը, ժպիտը, հավատարմությունը, սերը:

Այո, Թումանյանն էլ է ասում.
Ո՜վ իմանա` ուր ընկանք,
Քանի՜ օրվա հյուր ընկանք,
Սերն ու սիրտն էլ երբ չկա,
Կրա՜կ ընկանք, զու՜ր ընկանք:

Դոկտոր Հանս Սեյլեն` սթրեսի ուսումնասիրման ոլորտի աշխարհի ճանաչված հեղինակներից մեկը, գրում է. «Եթե յուրաքանչյուրը սիրեր իր մերձավորին, ինչպես իրեն, մի՞թե կլինեին պատերազմներ, հանցանքներ, ագրեսիվություն և նույնիսկ լարվածություն մարդկային հարաբերություններում:

Հույն փիլիսոփա Արիստոտելը մի առիթով ասել է. «Առողջ հոգին և առողջ մարմինը» ինչ-որ ձևով կապված են իրար»: Այսօր գիտությունը և բժշկությունը ևս ուսումնասիրում և հաստատում է սոցիալական, հոգևոր ու հուզական գործոնների ազդեցությունը մարդու առողջության վրա: Գոյություն ունի որոշակի կապ` շրջապատող աշխարհի հանդեպ մարդու վերաբերմունքի, նրա հայացքների, վարքի ու մարմնում տեղի ունեցող քիմիական հակազդումների միջև:

Մտքերը և հույզերը ուղղակիորեն ազդում են ուղեղի վրա, այն էլ իր հերթին ողջ մարմնի, վարքի ու գիտակցության վրա:Այդ առումով մի շարք գիտական հետազոտություններ են արել և արդյունքում որոշ հետաքրքիր փաստեր են պարզվել:
1. ԱՄՆ-ի այն ճապոնացի գաղթականները, ովքեր պահում են կապը այդ երկրի իրենց հայրենակիցների հետ, ավելի քիչ են ենթակա սրտային հիվանդությունների, քան կապ չպահպանողները:

2. Չարորակ հիվանդություններով տառապողները, ովքեր իրար հետ կիսում են իրենց ապրումները, ավելի քիչ ցավ են ունենում:

3. Դյուկե համալսարանի ուռուցքաբանական կենտրոնի բժիշկները եկան այն եզրակացության, որ հիվանդների` միմյանց հետ կիսվելու, հանգստանալու ու աջակցություն ստանալու հնարավորությունը հավասարազոր է թանկարժեք դեղերի ազդեցությանը:

Բոլոր տարիքի մարդկանց համար կենցաղային մեկուսացումը, մենակության զգացումը վաղ մահվան տանող` համար առաջին վտանգներից է:

4. Կոնքի կոտրվածք ունեցող հիվանդները հուզային ու սոցիալական աջակցության դեպքում ավելի կարճ ժամկետում են բուժվում:

5. Հերպեսը,որը բացիլի տեսակ է, ամենից հաճախ զարգանում է դեպրեսիայի մեջ գտնվող մարդկանց մոտ:

Պարզվում է,որ աշխույժ միտքը և լավ տրամադրությունը կրծքագեղծի քաղցկեղով հիվանդների կյանքի երկարատևության գրավականն է:
7. Կանանց հետազոտությունները ցույց են տվել, որ ամուսնության մեջ երջանիկ եղողների պաշտպանական կամիմունային համակարգը ավելի ուժեղ է:

8. Վախը, հիշաչարությունը, վիրավորանքը, նախանձը իմունային համակարգի զինվոր-բջիջների ոչնչացման համար առաջին պատճառն են:

9. Պատկերացնո՞ւմ եք` Բալթիմորում 600 պետական ծառայողներից գրիպով հաճախակի հիվանդանում էին նրանք, ովքեր չէին ղեկավարվում բարոյական խիստ սկզբունքներով, նաև նրանք, ովքեր շատ դժգոհ էին իրենց աշխատանքից:

Հնում բժիշկները հաճախ խոսում էին այն մասին, որ մարդիկ իրենք են իրենց համար ընտրում հիվանդություններ: Եվ բժշության` որպես գիտության, զարգացման հետ մեկտեղ ավելի ու ավելի հաստատվեց այդ ճշմարտությունը:

Նեյրոֆիզիոլոգները գտնում են, որ ժամանակակից մարդը ընդունակ է օգտագործել իր ուղեղի ընդամենը 5% -ը: Եվ այդ բավականին բարդ “գործիքը” կարելի է օգտագործել ոչ միայն հրաշալի մտքեր ծնելու, այլև հիվանդությունների ստեղծման համար:

Մարդու ամենամեծ բարեկամը ու ամենամեծ թշնամին իր երևակայությունն է:
Հաճախ են երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցները հիշում, որ պատերազմի ժամանակ նրանք մոռանում էին “քաղաքացիական” հիվանդության մասին: Նրանք մտածում էին միայն հաղթանակի մասին:

Մի տղամարդ, երբ կնոջ մահից հետո մենակ մնաց փոքր դստեր հետ, երբեք չէր հիվանդանում: Նա այդպես էլ ասում էր. «Ես ժամանակ չունեմ հիվանդանալու: Ես պետք է մեծացնեմ ու կրթեմ դստերս»:

Եկեք մենք էլ սովորենք մոռանալ հիվանդությունների մասին և մտքով փախչենք դրանից: Եվ այդ ժամանակ հիվանդություններն էլ կմոռանան մեր տան ճանապարհը:

«Այս անցավոր կյանքի մեջ միշտ ունեցիր ժպիտ ու վարդ…» ,- կարդում ենք պարսիկ բանաստեղծ Հաֆեզի բանաստեղծություններից մեկում:

Իսկ մեր Թումանյանը այսպես է ասում.«Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան ես ճամփեդ:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s