ԱՆԴԱԴԱՐ ԾԼԾԼՈՑԸ — Հասարակագետի անկյուն — Սովորող-Ծնող-Դասավանդող — հասարակագետի անկյուն.

Նյութը պատրաստեց. ՝ Հովսեփ Մխիթարյան.

Խորհրդատու. ՝ Արսեն Գալստյան.

Գլխավոր Խորհրդատու. ՝ Արսեն Գալստյան.

Похожее изображение

ԱՆԴԱԴԱՐ ԾԼԾԼՈՑԸ
Միանգամից ասենք, որ ամուսնության մեջ քննադատությունը չպետք է տեղ ունենա: Տրտունջներն ու փնթփնթոցները նույնպես: Դրանք նման են վերջ չունեցող, անընդհատ մաղմղող անձրևի:
Այո, դրանք ընդունակ են սպանելու ամենալավագույն զգացումներն ու մղումներն անգամ: Սողոմոն իմաստունը տրտունջներն ու փնթփնթոցները համարում է ծլծլացող անձրև:
Եվ այսպես. մարդու հիմնարար պահանջմունքներից մեկն այն է, որ նա ընդունված լինելի այնպիսին, ինչպիսին ինքը կա:
Այդ պահանջմունքը կատարյալ ձևով լրացվում է այն ժամանակ, երբ մարդն ամուսնանում է:
Իսկ երբ մենք բախվում ենք անըմբռնողության, և մեզ չեն ընդունում, դա վիրավորում է մեր ինքնագնահատականը և դիմադրություն առաջ բերում:
Իսկ հարձակումից պաշտպանվելու առաջին պաշտպանողական գիծը կարող է հակահարձակումը լինել: Պաշտպանական հակազդեցությունը կարող է լինել նաև զգացմունքների ժլատությունը, համառությունը, համագործակցության բացակայությունը, լռությունը, խորթությունը և թշնամական այլ դրսևորումներ:
Եվ ինչքան շատ է ամուսիններից մեկը փնթփնթում, բողոքում կամ քննադատում, այնքան մեծանում է մյուսի դիմադրությունը: Չընդունված մարդը կարող է նույնիսկ իր ժամանակնանցկացնել դրսում, այնպիսի մեկի գրկում, ով իրեն ընդունում է և սիրում այնպիսին, ինչպիսին ինքը կա: Ահա թե ինչն է ընկած շատ դավաճանությունների հիմքում:

Картинки по запросу chatterbox woman
Շատ կարևոր է նաև նկատել, որ քայքայիչ սովորությունները փոփոխություններ չեն առաջացնում: Մարդիկ փոխվում են այն ժամանակ, երբ իրենք են ցանկանում: Նաև հարկավոր է, որ յուրաքանչյուրը այսպիսի մի հարց տա իրեն. «Իսկ արժե՞ թափել այդ ջանքերը, եթե արդյունքում լարվածություն և թշնամություն է թագավորելու ընտանիքում:Ինչքանո՞վ է դա ճիշտ և խելամիտ, որ մեր դիմացինը անպայման համապատասխանի մեր պատկերացումներին:
Արդյո՞ք նա պարտավոր է մտածել հենց մեր նման, և հենց մերն է ճիշտը: Չէ՞ որ, որպես շարքային մարդ, մենք էլ սխալական ենք և սահմանափակ մեր ընդունակություններում և պատկերացումներում: Արդյո՞ք անհամեմատ ավելի ճիշտ չի՞ լինի դիմացինի հետ զարգացնել վստահելի, հուսալի փոխհարաբերություններ և դաստիարակել հուզականորեն առողջ երեխաներ:
Չէր խանգարի նաև այսպիսի հարց տալ. «Ո՞վ է վերջապես այս բոլորի մեղավորը… հնարավոր է` հենց մենք…իսկ ինչու՞ ենք ցանկանում փոխել մեր դիմացինին: Որպեսզի ավելի լա՞վը դառնա, ավելի կատարյա՞լ:
Սա կարող է առաջին հայացքից արդարացված թվալ: Սակայն այս դեպքում խախտվում է քրիստոնեության հիմնական սկզբունքներից մեկը: Քրիստոնեական լուրի էությունը այն է, որ մենք փոխենք մեզ, այլ ոչ թե դիմացինին: Հեշտ է պահանջել դիմացինից այն, ինչ մենք չենք անում:
Հիսուսը հրաշալի խորհուրդ ունի այն մարդկանց համար, ովքեր մղում ունեն կատարելագործելու մերձավորին: Ահա այն. «Կեղծավո՛ր, առաջ քո աչքից գերանը հանիր, և հետո մտիկ կտաս քո եղբոր աչքից շյուղը հանելու»: Մատթ. 7,5
Պետք է գիտակցել, որ ուրիշին քննադատելու, վերափոխելու փորձերի տակ նենգ դրդապատճառ է թաքնված: Մենք նվաստացնում ենք մյուսներին այն պատճառով, որպեսզի թաքցնենք անլիարժեքության սեփական զգացումը: Ցածրացնելով ուրիշների արժեքը և արժանիքները` մենք փորձում ենք բարձրացնել կամ սատարել մեր սեփական, խախուտ ինքնագնահատականը:
Ուրիշներին նվազեցնելը և քննադատելը միայն ապացուցում է, որ մենք անձնական ինքնահարգանք չունենք: Առողջ ինքնագնահատական ունեցող մարդը հասկանում է, որ դիմացինին քննադատելը չէ`առողջ փոխհարաբերություններունենալու լավագույն ճանապարհը:
Հոգեբանորեն առողջ մարդը բնական է ընդունում սեփական սխալներն ու անկատարությունները: Ճիշտ նույն ձևով նա ընդունում է նաև դիմացինի սխալներն ու մարդկային անկատարությունը:
Առողջ հարաբերությունների դեպքում զույգը պետք է նաև ընկալ լինի` ընդունելու դիմացինի ասելիքը` պատրաստ լինելով ինչ-որ բան փոխելու իր մեջ: Այլ կերպ հնարավոր չէ հասնել կայուն և վստահելի փոխհարաբերությունների:
Այդպիսի հարաբերությունները նաև որոշակի զիջումեր են պահանջում, զոհաբերություններ: Այլ կերպ հնարավոր չէ: Երկար հնարավոր չէ վիրավորել կամ նվաստացնել դիմացինին: Հանգուցալուծումը արագ վրա կհասնի:
Հնարավոր է, որ կողմերից մեկը անընդհատ զոհաբերությունների գնա, սակայն դա էլ երկար կյանք չունի, քանի որ երկար չի կարող շարունակվել: Շատ տղամարդիկ նույնիսկ գերադասում են մնալ խաբվածության մեջ, միայն թե լինի հնազանդություն, թեկուզ ձևական:
Շատ զույգեր այդպես էլ ապրում են այս աշխարհում: Նրանք համար փակ գիրք է մնում հուսալի և վստահելի հարաբերությունների կարևորությունը, խաբված չլինելու ապահովությունը: Իսկ առողջ մարդիկ դա սկսում են իրենցից:
Ընդհանրապես սա չի նշանակում, թե չի կարելի դիտողություն անել: Կարելի է, իհարկե: Սակայն շատ ավելի կարևոր է, թե ինչ տոնով և ինչ ձևով ենք ասում դա: Չի կարելի թունավոր դիտողություններ անել, թունդ արտահայտություններ օգտագործել, մատնանշել ֆիզիկական արատները, մարմնի առանձնահատկությունները, ազգակցական կապերը և այլն:
Յուրաքանչյուր ողջախոհ անձնավորություն ինքը կարող է հասկանալ, թե ինչ կարելիէ ասել, և ինչ` ոչ: Դրսի մարդկանց հետ մենք ծայրահեղ զգույշ ենք և քաղաքավարի, իսկ ահա հարազատ մարդկանց հետ, չգիտես ինչու, անփույթ, կոպիտ և անտարբեր:
Ձգտեք ուշադիր լինել, ըմբռնող և ընկալ այն մարդու կողքին, ում պարգևել է ձեզկյանքը: Հենց նրան կարող եք դուք երջանկացնել:
Լավագույնը դրսում չէ և ոչ էլ ուրիշ տեղ. դրանք լինում են միայն հեքիաթներում և մեկ էլ, այսպես կոչված, ազատ մտածողների խեղված երևակայության մեջ:
Լավագույնը ձեր կողքին է:
Եվ ամենակարևորը, հիշեք….. ձգտեք չծլծլալ:

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s