ԳՆԱՀԱՏԵՔ ՁԵՐ ԱՄՈՒՍՆՈՒՆ

Նյութը պատրաստեց. ՝ Հովիկ Մխիթարյան — ը

Խորհրդատու. ՝ Արսեն Գալստյան.

Գլխավոր Խորհրդատու. ՝ Արսեն Գալստյան.

ԳՆԱՀԱՏԵՔ ՁԵՐ ԱՄՈՒՍՆՈՒՆ
Պարույր Սևակը իր բանաստեղծություններից մեկում գրել է.

“Ու բոլորիդ մեջ,
Անխտիր բոլո՜ր-բոլո՜ր-բոլորի՜դ
Ինչ-որսիրելի մի բան եմ գտնում,
Սիրելուինչ-որ արժանի մի բան…”
Մի անգամ «Իդեալական ամուսնություն» թեմայով դասընթացների ժամանակ դասախոսը խնդրում է զույգերին գրավոր թվարկել իրենց ամուսնու բնավորության գոնե տասը դրական հատկանիշ: Հանձնարարությունը առաջինը ավարտողին խոստացվում է մրցանակ: Սակայն ոչ թե առաջին հաղթողն է զարմացնում դասախոսին, այլ այն, որ զույգերից շատերը չեն կարողանում նշելիրենց ամուսնու գոնե մեկ արժանիք:

Դժվար է նույնիսկ պատկերացնել, որ մի մարդու հետ ապրում ես երկար տարիներ և նրա մեջչես նկատում գովասանքի արժանի գոնե մեկ հատկություն: Շեշտադրենք, որ գովասանքի պահանջը մարդկային առավել խոր խթաններից մեկն է: Դա մղում է մարդուն` դրսևորելու իր լավագույն որակները և արդարացնելու գովասանքը:

Ամուսնական կյանքի առօրեական վազվզոցի մեջմենք հակված ենք ընդունելումեր ամուսնուն`որպեսինքնին ենթադրվող մի բան: Մենք դադարում ենք նկատել մեր կյանքի ուղեկցի բնավորության արժանիքները և ուժեղկողմերը և ավելի հաճախ ուշադրություն ենք դարձնում այն թուլություններին և թերացումներին, որոնք գրգռում են մեզ:

Հիացմունքը և քաջալերանքը պատասխանում են տղամարդու ամենագլխավոր պահանջմունքներին: Կինը կարիք ունի, որ սիրված լինի: Իսկ տղամարդկանց անհրաժեշտ է հիացմունք:

Ընտանեկան փոխհարաբերությունների բնագավառի հայտնի մասնագետ ՌուֆՊիլեն այսպես է գրում. «Եթե դուք ցանկանում եք, որ տղամարդը շարունակի սիրել ձեզ, ձեզնից միայն մեկ բան է պահանջվում` հիանալ նրանով, և, ընդ որում, այնպես, որ նա իմանա այդ մասին»: Այդ կենսական փոքրիկ ճշմարտությունը շատ ընտանիքներ է փրկում քայքայումից:

Խոշորագույն Առևտրական պալատի նորընտիր նախագահներից մեկը այսպես է գրում. «Ես մեծ ջանքեր էի թափում այդ դիրքին հասնելու համար: Մեծ խնամքով պատրաստեցի իմ ճառը, և արտասանեցի պալատի բոլոր անդամների ու նրանց կանանց նաև այլ հյուրերի ներկայությամբ: Իմ ելույթիցհետո շատ ընկերներ շրջապատեցին ինձ, որպեսզի սեղմենձեռքս և շնորհավորեն փայլուն ճառի համար: Ես, իհարկե, հիացած էի: Սակայն այն մարդը, ում գովասանքին ես սպասում էի ամենից առավել, ոչ մի խոսք չասաց: Այդ մարդը իմ կինն էր: Ինչ-որ մեկին դա կարող է աննշան թվալ, սակայն այդ դրվագից հետո ես սկսեցիորոնել մեկ ուրիշին, ովըստ արժանվույն կգնահատի ինձ»:

Տղամարդը գնահատում է այլոց հարգանքը և խրախուսանքը, սակայն կա մեկը, ում վրա տպավորություն գործելը նրա համար շատ ավելի կարևոր է, քան գործընկերների, բարեկամների կամ հարևանների: Այդ անձնավորությունը նրա կինն է:
Շատ տղամարդիկ մեծ նշանակություն են տալիս իրենց ֆիզիկական տվյալներին: Այդպիսի տղամարդիկ ցանկանում են, որկանայք հիանանիրենց առանձնահատուկ տղամարդկային որակներով: Եթե ձեր տղամարդը ունի այդպիսի հակում, հիացեք նրա մարմնի կառուցվածքով և ուժով` ամենահնարավոր ոլորտներում:

Դա կարող է լինել հող փորելը, տուն կառուցելը կամ փայտ կոտրելը: Տղամարդկանց դուր է գալիս, երբ հիանում են իրենց մկանների խաղով, առնականությամբ, և դա անհրաժեշտ է հաշվի առնել: Տղամարդիկ ապրում են հիացմունքի շնորհիվ:

Անհայտ մի անձնավորություն այսպիսի երգիծական շարադրանք է թողել.«Եթե դու հիացած հետևում ես տղամարդու աշխատանքին, եթե նա դուր է գալիս քեզ կամ դու սիրում ես նրան, անմիջապես ասա նրան այդ մասին: Մի հետաձգիր քո քաջալերանքը մինչև այն օրը, երբ քահանան կարտասանի իր գերեզմանի ճառը, իսկ նա պառկած կլինի` ձյունաճերմակ շուշանները մարմնի վրա:
Այդ ժամանակ ինչքան էլ որ բարձր հնչենքո փառաբանական խոսքերը, նա անտարբեր կմնա դրանց հանդեպ և չի էլ իմանա, թե ինչքան արցունքներ ես թափել դու:Եթե կան գովասանքի խոսքեր, որոնց նա արժանի է, հենց հիմա է ժամանակը, որպեսզի արտաբերես դրանք, որովհետև նա չի կարող կարդալ դրանք իր տապանաքարի վրա»:

Առնականությունը և նվիրվածությունը իր գործիննույնպես արժանի են հիացմունքի: Հիշեք նաև, թե ինչպես է նա կանոնավոր աշխատավարձ բերումտուն: Շատ կանայք իրենցողջ կյանքում օգտվում են տղամարդկանց դրամական սատարումից առանց երախտագիտության զգացումի:

Ուշադրություն դարձրեք, թե որ գործն է նա անում առանձնահատուկ տաղանդով, սիրով և ճարպկությամբ: Գնահատեք նրա հակումները և շնորհները, ինչպիսին էլ լինեն դրանք, արժանի են ձեր գնահատականին:
Դա չի խանգարում ձեզ` ունենալու սեփական ժամանցը կամ զվարճությունները:
Նա թո՞ւյլ է տալիս օգտվելիր մեքենայից,
օգնո՞ւմ է տնային գործերում` ժամանակ առ ժամանակ լվալով ամանները կամ թափելով աղբը:
Դիտողություններչի՞ անում ձեզ, երբ ուշացնում եք ճաշը:
Հիշո՞ւմ է ծննդյան օրերը և տարելիցները:
Այդ բոլոր դեպքերում նա արժանի է երախտագիտության:
Չի՞ խնայում իր ժամանակն ուուժերը, որպեսզի լավ ամուսին և հայր լինի:
Եթե նա իր գործերով դուրս է գալիս և իրհետվերցնում երեխային, որպեսզի դուք հնարավորություն ունենաք հանգստանալու, ձեր երախտագիտությունը միայն կուժեղացնի երեխայի հետ ժամանակ անցկացնելու նրա ցանկությունը:

Մենք մեկ անգամ ևս տղամարդկանց խորհուրդ ենք տալիս ժամանակ առ ժամանակ ուրախացնել իրենց կանանց փոքրիկնվերներով և հուշանվերներով,

իսկ կանանց հիշեցնում ենք, որ չսառեցնեն նվերներ տալու` տղամարդկանց ցանկությունը` դրսևորելով անշնորհակալ վերաբերմունք հուսահատության կամ քննադատության տեսքով:

Նման դեպքերում պետք չէ խորհուրդ տալ`տնտեսելու գումարները, եթե թանկ նվերներ է գնում: Աննրբանկատություն է նաև ետ վերադարձնել նվերը, փոխանակել այն որևէ այլ բանի հետ, նետել տան որևէ անկյունը` առանց օգտագործելու: Որոշ դեպքերում դա պարզապես աններելի է: Եթե նվերը վճռականորեն դուր չի գալիս ձեզ, որոշ ժամանակ օգտվեք դրանից և ապա թաքցրեք:

Գլխավոր սկզբունքն այս է.հարկավոր է պատշաճը մատուցել ոչ թե նվերին, այլ նվիրողին: Պետք է խնամքով ընտրել բառերը և ժլատություն չանել` դրսևորելու ձեր երախտապարտությունը այն ուշադրության, ջանքերի և գումարների համար, որոնք վերածվել են նվերի:

Հույն իմաստասեր ՊուբլիոսՍիրիուսը ասում է. «Մարդուն անշնորհակալ կոչելով` նրա մասին ասում ես ամենավատը»:

Մի խոսքով, գնահատեք ձեր ամուսնուն:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s