ԸՆԴՈՒՆԵՔ ՄԻՄՅԱՆՑ — ԾՆՈՂ — ԴԱՍԱՎԱՆԴՈՂ — ՍՈՎՈՐՈՂ — ՀԱՍԱՐԱԿԱԳԵՏԻ ԱՆԿՅՈՒՆ —

Նյութը պատրաստեց. ՝ Հովիկ Մխիթարյան.

Խորհրդատու. ՝ Արսեն Գալստյան.

Գլխավոր Խորհրդատու. ՝ Արսեն Գալստյան.

ԸՆԴՈՒՆԵՔ ՄԻՄՅԱՆՑ

Յուրաքանչյուր ամուսնական զույգի կյանք եզակի է և անկրկնելի: Այն ունի միայն իրեն հատուկ խնդիրները և դրանց լուծման ուղիները: Կա՞ թեկուզ մեկ զույգ, ում համար անկարևոր է ընտանեկան երջանկությունը և դրան հասնելու ուղիները: Այդ ուղիներից մեկը միմյանց ընդունելն է:

Իսկ ի՞նչ է նշանակում ընդունել:

Ընդունել նշանակում է վերաբերվել բարեհաճությամբ, խրախուսանքով, պատրաստակամությամբ, հասկանալ նրան:

Ընդունել` նաև նշանակում է ճիշտ վերաբերվել դիմացինին, բարկամաբար…իսկ եթե մենք ցանկանում ենք բարեկամություն պահպանել որևէ մարդու հետ, պետք է անենք մեզնից կախված ամեն ինչ, այլ ոչ թե սպասենք, որ դիմացինն անի դա:

Պետք է պատրաստակամ լինենք` ներելու դիմացինին, հասկանալու շարժառիթները, մղումները: Դե, իհարկե, այս ամենը նաև մտավոր պատրաստվածություն և հոգու ուժ է պահանջում, ինչին շատերը պարզապես պատրաստ չեն: Ասենք, որ շատերն էլ չեն ցանկանում և վերջ:

Բայց շեշտենք, որ առանց այս ամենի, երջանիկ ամուսնությունը պարզապես անիրական է:

Ուրեմն` ինչ է նշանակում ընդունել դիմացինին: Դա նշանակում է ամուսնուն տեսնել` որպես արժանավոր մեկը: Դա նշանակում է, որ մենք սիրում ենք նրան այնպիսին, ինչպիսին նա կա իրականում: Որ մենք հարգում ենք` ուրիշ կերպ լինելու նրա իրավունքը, որ նա կարող է տարբեր լինել մեզնից:

Եվ որ թույլ ենք տալիս նրան` ունենալու իր սեփական կարծիքը, անկախ այն բանից, թե ինչքանով է այն տարբերվում մերինից: Ահա այստեղ է, որ մարդը պետք է լրջորեն հարցադրումներ անի ինքն իրեն, թե պատրա՞ստ է արդյոք ընդունելու այն փաստը, որ իր ամուսինը կենսական հիմնախնդիրներին արձագանքում է ո՛չ իր նման, այլ միայն իրեն հատուկ ձևով:

Ենթադրենք` ընտանիքում հիմնախնդիր է առաջացել և դուք ցանկանում եք լուծել այն: Կինը ցանկանում է անմիջապես, հենց այդ պահին լուծել խնդիրը: Իսկ ամուսինը ցանկանում է նախ իմանալ հիմնախնդրի բոլոր մանրամասները, տեսնել ամբողջության մեջ և նոր անցնել լուծմանը:

Մեկը ցանկանում է լուծել խնդիրը` մի քանի փոքր ճշտումների, զրույցների կամ պայմանավորվածության միջոցով, իսկ մյուսը պատրաստ է անմիջապես ասել կարծիքը:

Ամուսինները այստեղ շատ հարցեր ունեն միմյանց հետ քննարկելու համար: Նրանք միշտ էլ կարող են գտնել ոսկյա միջինը և իրենց համար ընդունելի տարբերակները: Եվ ոչ մի անձնական վիրավորանքներ, կոպիտ մոտեցումներ կամ բռնարարքներ` հոգեբանական կամ ֆիզիկական մակարդակում:

Հարցեր կարող են առաջանալ նաև ճաշակների, արժեհամակարգերի առումով: Հմուտ, խելամիտ զույգը կարող է երկար բանակցությունների արդյունքում գալ ընդհանուր հայտարարի` ցանկացած հարցում: Այստեղ է, որ անհրաժեշտ է փոխադարձ բարյացակամություն և սեփական կարծիքն ու մոտեցումը չհամարել անսխալական:

Հեշտ է ասել` լինել բարյացակամ. կյանքում դժվար է անվերապահորեն ընդունել դիմացինին:

Մենք սովորաբար ձգտում ենք մեզ շրջապատել այնպիսի մարդկանցով, ովքեր մեզ նման են մտածում, զգում և վարվում: Իսկ երբ պարզվում է, որ մեր սիրելիները չեն ապրում մեր սեփական գաղափարներով , թե ինչն է լավ կամ վատ, մենք սկսում ենք փոխել նրանց հայացքները և ապացուցել մեր արդարացիությունը:

Մենք սկսում ենք պարզապես հալածել նրանց: Հագնում ենք ինքնաարդարացման ու իմաստակի հագուստները և բարձրից նայում այն մարդուն, ում` մի ժամանակ երդվել էինք սիրել, հարգել և փայփայել, մինչև մահը կբաժանի մեզ:

Իսկ ո՞րն է պատճառը. նա մեզ նման չի մտածում: Այստեղ պահն է ասելու, թե ինչն է մարդուն մարդ դարձնում և օժտում անհատական, միայն իրեն հատուկ մարդկային առանձնահատկություններով և ազատությամբ: Աստված մարդուն պարգևել է հնարավորություն և ազատություն` յուրովի օգտագործելու սեփական փորձառությունները, բացահայտելու սեփական կարևորությունն ու իր կյանքի իմաստը: Եվ դա մարդու ամենաթանկագին առավելությունն է, ու տրված է այս կյանքում:

Բայց արդյո՞ք սա էլ նշանակում է, որ մենք պետք է ձևացնենք, թե մեր ամուսինները կատարյալ են: Իհարկե ո՛չ: Սա նշանակում է, որ մենք ընդունում ենք նրանց անկատարությունը, սակայն գիտակցական ընտրություն ենք կատարում և որոշում ենք ուշադրություն դարձնել այն բոլոր լավ որակների վրա, հնարավորությունների և ներուժի վրա, որ ունի մեր դիմացինը: Մենք ընդունում ենք մարդուն իր ամբողջության մեջ, այդ թվում նաև նրա թերությունները, հիշելով, որ մենք էլ ունենք այդ թերություններից:

Շատերն էլ յուրովի են սխալվում այստեղ: Կամքի ուժով նրանք զսպում ե իրենց, որպեսզի չքննադատեն, ոչինչ չասեն: Սակայն նրանց դիմախաղը, պերճախոս հայացքները, խոր հոգոցները, աչքերը ոլորելը և ծանր լռությունը շատ ավելի պերճախոս են, քան ցանկացած խոսք:

Ընդունել մարդուն` չի նշանակում հանդուրժել նրան ողջ ուժերով:

Դա չի նշանակում խաբել մեզ, հավատալ, որ ամուսնացել ենք կատարյալ մարդու հետ:

Դա չի նշանակում թևաթափ լինել և հանձնվել, որովհետև մեր ամուսինը հրաժարվում է փոխվել:

Երբ ես ընդունում եմ իմ ամուսնուն, տեսնում եմ կենդանի մարդուն` իր թերություններով և արժանիքներով:

Ես ընդունում եմ նրան այնպիսին, ինչպիսին կա, հիշելով իմ թերությունների մասին և չփորձելով վերաձևել նրան, այդ առավելությունը թողնելով Աստծո տնօրինությանը:

Դիմացինին փոխելու մեր փորձերը միայն ցավ ու դառնություն կպատճառեն:

Եվ փոխադարձ անբավարարվածություն:

Իսկ երջանկության մասին` ոչ մի խոսք:

Բայց դուք ցանկանում եք երջանիկ լինել, այնպես չէ՞….

                          

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s