ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ – 1 — Հասարակագետի անկյուն — Ծնող-Դասավանդող-Սովորող

Նյութը պատրաստեց. ՝ Ծնող Հովիկ Մխիթարյան — ը.

Խորհրդատու. ՝ Արսեն Գալստյան.

Գլխավոր Խորհրդատու. ՝ Արսեն Գալստյան.

Картинки по запросу свидания

ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ – 1
Այսօր շատ ամուսնական գրքեր կան այն մասին, թե ինչպես կառուցել անձնական, ամուսնական կյանքը: Սակայն միևնույն ժամանակ շատ քիչ է խոսվում այն մասին, թե ինչպես պետք է կառուցել կյանքը մինչև ամուսնությունը: Ինչպես լիարժեք դարձնել կյանքի այդ ժամանակահատվածը և պատրաստվել հետագային: Եվ այսպես. ժամադրություն:
Երիտասարդների համար սա շատ վճռորոշ և կարևոր իրադարձություն է: Շատերը ժամադրության ժամանակ շփոթահար են, շատերը նույնիսկ դեպրեսիայի մեջ են հայտնվում, ոմանք էլ` շփոթահար են` ժամադրության բացակայության պատճառով: Պատահում է նաև, որ դիմացինը չի փոխադարձում մեր համակրանքը:
Երիտասարդները պետք է լուծում ունենան յուրաքանչյուր իրավիճակի համար:
Ինչպե՞ս կարող են կյանք մտնող տղան և աղջիկը տարբերել կեղծիքը ճշմարտությունից:
Ինչպես գիտենք, դպրոցն էլ ոչինչ չի առաջարկում այս պարագայում: Մեր ժամանակի հսկայածավալ տեղեկատվության պայմաններում թեթևորեն կարելի է խաբվել կամ շփոթվել: Հեռուստատեսություն, համացանց, ռադիո, կինոֆիլմեր, գրականություն, սիրավեպեր, գովազդներ…Այս աղբյուրների ճնշող մեծամասնությունը կեղծ տեղեկատվություն է առաջարկում սիրո, ամուսնության ու սեռական կյանքի մասին:
Եվ ահա այս փոթորկոտ օվկիանոսում տղան կամ աղջիկը պետք է ճիշտ ընտրություն կատարեն, պետք է զգոն լինեն, քանի որ սխալվելը հաճախ է ճակատագրական լինում: Եվ այսպես. ի՞նչ է ժամադրությունը:
Ժամադրությունը բարեկամություն է, սակայն առանձնահատուկ տեսակի ժամադրություն:
Այն, որպես կանոն, հանգեցնում է սիրո և երջանիկ միության: Միշտ հիշենք այս կարևոր պահը:
Ժամադրության միջոցով առաջին հերթին բարեկամություն է ծնվում` առանձնահատուկ բարեկամություն:

Картинки по запросу dating
Այդ բարեկամության պսակը կարող է հանդիսանալ սերը և դրան ուղեկցող կախարդական հարաբերությունները:
Այստեղ է թաքնված այն մեծ վտանգը, երբ սիրահարները, դեռ չհասցնելով դառնալ բարեկամներ, միանգամից դառնում են սիրեկաններ: Եթե երիտասարդները ցանկանում են, որ իրենց ժամադրությունները հաջողություն ունենան, պետք է սկսեն սովորել հաստատուն բարեկամական հարաբերություններ զարգացնելու արվեստը:
Այս ժամանակահատվածում է, որ վերջնականապես ստուգվում են արժեքները, նպատակի լրջությունը, միմյանց հանդեպ ունեցած դիտավորությունների ու նպատակների ամրությունը: Այն, ինչ սովորաբար քննարկվում է արդեն նշանված զույգի կողմից, մանրամասն քննարկում են նաև նրանք: Այս հարաբերությունների ու մտերմության արդյունքում հնարավոր է, որ ծնվի նշանդրեքի գաղափարը:
Այս նույն ժամանակահատվածն է, որ նաև հնարավորություն կա ետդարձ կատարելու` խուսափելով պատասխանատու հետագայից: Դեռևս հնարավորություն կա` լրջորեն մտածելու` համապատասխա՞ն է ձեր ընդհանուր կենսաձևը, բնավորության առանձնահատկությունները:
Այս փուլին հետևում է պաշտոնական նշանդրեքի փուլը: Նշանդրեքի միջոցով զույգը որոշում է օրինականացնել հարաբերությունները, փոխանակում են առանձնահատուկ խորհրդանիշներ, որոնք ամրապնդում են այդ պարտավորությունները: Զույգը միաժամանակ հայտարարում է ամուսնանալու իրենց մտադրության մասին, և որ իրենք համապատասխանում են միմյանց: Բարեկամության ընթացքից է կախված ժամադրությունների հաճախականությունը, տևողությունն ու որակը: Ասենք, որ պատահական ժամադրությունները աչքի չեն ընկնում առանձնահատուկ հուզական երանգավորումով: Զույգերը հանդիպում են պարզապես ինչ-որ մեկի հետ ժամանակ անցկացնելու, որևէ տեղ գնալու համար: Սա կարևոր է այնքանով, որ թույլ է տալիս ավելի լավ ճանաչելու հակառակ սեռին, նրա ընկալման առանձնահատկությունները, և միգուցե սա հիմք լինի առանձնահատուկ զգացմունքներ առաջանալու համար:
Եթե ժամադրությունը մշտական բնույթ է կրում, դա նշանակում է, որ տղան ու աղջիկը հանդիպում են կանոնավոր և միայն իրար հետ: Այս դեպքում ապրումները, զգացմունքները տարբեր զույգերի մոտ տարբեր են: Շատերի համար ժամադրությունը լուրջ երևույթ է, ոմանց համար` վստահություն զգալու առիթ, մի ավելորդ անգամ համոզվելու, որ միայնության վտանգը չի սպառնում իրենց:
Որոշակի ժամանակ կանոնավոր հանդիպող երիտասարդները, ի վերջո, միասին են անցկացնում իրենց ողջ ժամանակը և նրանց համատեղ ծրագրերը միտված են ամուսնությանը: Ապա որոշում են հարսանիքի ժամանակը: Բարեկամության ու մտերմության վերջին փուլը ամուսնությունն է: Իսկ դա հեշտ չի լինում, դրա համար ջանքեր են հարկավոր, գիտելիքներ:
Այսօր քիչ թե շատ գրվում ու խոսվում է քայքայվող ամուսնությունների ու դրանց պատճառի մասին: Սակայն քիչ են քննարկումները ժամադրության մասին, որն էլ սովորաբար հանգեցնում է ամուսնության: Այնինչ իրականում անհաջող ամուսնությունը անհաջող ժամադրությունների հետևանք է:

Картинки по запросу dating
Պարզ է, որ զույգը շատ ժամանակ չի հատկացրել միմյանց ճանաչելուն, կամ ընդհանրապես չի հատկացրել, չի կարողացել գնահատել դիմացինի բնավորությունը, և արդյունքը տեսանելի է: Հապշտապ որոշման հետևանքը դրական լինել չի կարող:
Անհրաժեշտ է ճիշտ հասկանալ ժամադրության նպատակը: Միգուցե ձեր ընկերները կամ հասակակաիցները արդեն հանդիպումեն ինչ-որ մեկի հետ և ձեզ թվում է, թե ձեր ժամանակն էլ է եկել:
Իսկ միգուցե այլ զբաղմունք չունեք, և հարկավոր է ինչ-որ բանով զբաղվել: Այսպիսի պատճառները լուրջ չեն, և եթե չկա կոնկրետ նպատակ, ավելի լավ է` չգնաք ժամադրության:
Հստակ գիտակցեք, թե ինչ կտան ձեզ այդ հանդիպումները: Ժամադրությունները օգնում են, որպեսզի մենք կատարելագործվենք:
Մեզանից յուրաքանչյուրը ունի բնավորության այնպիսի գծեր, որոնք ցանկանում է ուղղել: Սիրելի մարդու հետ ժամադրությունը ոչ միայն օգնում է միմյանց ճանաչելու, այլ հասկանալու մեր սեփական բնավորության ու խառնվածքի խնդիրները:
Հանդիպումների ժամանակ ընդգծվում են բնավորության բոլոր լավ որակները, ինչպես նաև` վատերը: Այս ձևով ստացած գիտելիքները շատ արժեքավոր են, քանի որ սովորեցնում են, թե ինչպես պետք է վարվել դիմացինի հետ և ինչպես չի կարելի վարվել:
Եվ այսպես, կարևորենք. ժամադրությունն օգնում է, որ ավելիճանաչենք թե դիմացինին և թե` մեզ:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s