ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ – 2 — Հասարակագետի անկյուն — Սովորող-Ծնող-Դասավանդող

Նյութը պատրաստեց. ՝ Հովսեփ Մխիթարյան.

Խորհրդատու. ՝ Արսեն Գալստյան.

Գլխավոր Խորհրդատու. ՝ Արսեն Գալստյան.

ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ – 2

Похожее изображение

Մենք կարևորել ենք ժամադրության դերը` ընտանիք կազմելու համար: Չէ որ յուրաքանչյուր մարդ, ում հետ մենք հանդիպումենք, օգնում է, որ ավելի խոր և լիակատար ճանաչենք թե մեզ և թե դիմացինին: Հասկանում ենք, թե ինչ ազդեցություն է թողնում նա մեզ վրա: Իսկ ժամադրության դեպքում` առավել ևս հասկանում ենք, թե ինչ տպավորություն և ազդեցություն ենք թողնում մեր բնավորությամբ այն մարդու վրա, ով մեր երազանքների առարկան է: Այսպես ուրեմն. ժամադրությունը հերկում է այն հողը, որի վրա աճում են ձեր պատկերացումները այլ մարդկանց մասին և հարաբերությունների արվեստը հակառակ սեռի հետ: Այլ դեպքում դուք երբեք էլ չեք ճանաչի նրանց: Որոշ հեղինակավոր մասնագետներ այն կարծիքին են, որ 19-ամյա տղան կամ աղջիկը` ընկերական մակարդակում պետք է շփված լինեն նվազագույնը 12 անձնավորության հետ: Եվ այդ դեպքում միայն կհասկանան, թե ինչ տարբերություններ գոյություն ունեն նրանց միջև: Ժամադրություններն օգնում են` ձեր լավագույն զգացմունքի` սիրո բացահայտմանը: Յուրաքանչյուր մարդ ցանկանում է այնպես կառուցել իր անձնական փոխհարաբերությունները, որ ոչինչ չխանգարի իրեն` սիրելու և սիրված լինելու: Ժամադրությունը զարգացնում է նաև այդ հմտությունը: Գաղտնիք չէ, որ որոշակի տարիքում մարդը ձգտում է դեպի հակառակ սեռի հետ հարաբերությունները: Միապաղաղ աշխատանքը և զվարճությունների բացակայությունը մարդուն մռայլ են դարձնում և կարող են նույնիսկ վհատության մեջ գցել: Ժամադրությունները ստեղծագործական ներուժ ունեն իրենց մեջ:

Картинки по запросу datingКартинки по запросу dating

Հոգսերի և դժվարությունների փոխարեն նրանք ժամանակը վերածում են արկածախնդրության` իհարկե,առանց որևէ ավելորդ քայլերի: Նրանց ներկայությունը միմյանց համար նշանակում է խաղ, ուրախ աղմուկ, ծիծաղ և կատակներ: Երիտասարդական եռանդն ու էներգիան կարիք ունի դրսևորման, ինքնահաստատման:Այս ամենի մեջ ոչ մի վատ բան չկա, եթե իհարկե, մեկ անգամ ևս նշում ենք, նրանք իրենց ոչ մի ավելորդություն թույլ չեն տալիս:Անցնելով առաջ ասենք, որ մարդիկ հիմնականում ամուսնանում են նրա հետ, ում երկար ժամանակ հանդիպում են: Սակայն սա բացարձակ պնդում չէ: Ժամադրությունների ժամանակ դուք գնալով ավելի խելամիտ եք դառնում, ավելի լրջորեն եք կշռադատում նրա բնավորության գծերը, հասկանում նրա անհատական մտածողությունը: Հակառակ սեռի հետ բազմաթիվ զրույցների արդյունքում երիտասարդը սկսում է հասկանալ, թե ամուսնու ո՞ր տեսակն է ամենաշատը համապատասխանում իրեն: Կարճ ասած` ժամադրությունը արհեստանոց է, որտեղ սովորում ենք կառուցել ամուսնական ներդաշնակ հարաբերություններ: Դա` ապագայի համար: Եվ եթե դուք զգում եք, որ հասկանում եք մարդկային հարաբերությունների կարևորությունը և դիմացինի անհատականությունը, նրա ազդեցությունը ձեր վրա, ուրեմն ժամադրությունները օգուտ կտան ձեզ: Շատ կարևոր է նաև պարզել ինքներդ ձեզ համար, թե որոնք է այդ հանդիպումների դրդապատճառները: Դրանք կարող են տարբեր լինել` հետաքրքրություն հակառակ սեռի հանդեպ, դիմացինի համակրանքը շահելու անկեղծ մղում: Գոյություն ունեն և բացասական, եսասիրական շարժառիթներ` երբ սեփական նպատակին հասնելու համար կարող են շահագործել դիմացինին: Հնարավոր է` ինչ-որ մեկը ցանկանում է ինքնահաստատվել, բարձրանալ իր և հասակակիցների աչքին, ինքնահարգանք ձեռք բերել: Այս ամենին հավելենք նաև սեռական նկրտումները և պատկերը պարզ կլինի: Այո. հակառակ սեռի հանդեպ հաղթանակների շարանը հաճախ ինքնահաստատման պայման է դառնում, որն իրականում խոսում է անձնավորության ներքին հիմնախնդիրների, մասնավորապես` թերարժեքության բարդույթի մասին:Անհրաժեշտ է շեշտել նաև ծնողների դերը ժամադրությունների դեպքում: Ծնողներն անկասկած պետք է իմանան, թե ում է հանդիպում իրենց երիտասարդ տղան կամ աղջիկը: Դա շատ անցանկալի հետևանքներից կազատի զույգին: Նրանք իրենց խորհուրդներով անկասկած կնպաստեն երիտասարդների հասունացմանը: Եվս մեկ պահ. ցանկալի է, որ ժամադրությունները տեղի ունենան հասարակական վայրերում, մարդկանց ներկայությամբ այլ ոչ մեկուսի անկյուններում: Չէ որ այդ հանդիպումները ընդամենը ճանաչողական նշանակություն ունեն: Գոյություն ունեն առաքինության, պարկեշտության տարրական կանոններ, որոնք բոլորը պետք է հիշեն և ձգտեն պահպանել: Իսկ մեկուսի վայրերը այն լավագույն վայրերը չեն, որ կարող են նպաստել դրան: Որոշակի տարիքի դեպքում կարելի է հանդիպել նաև տան պայմաններում և անկասկած` մեծահասակների ներկայությամբ: Երբեք չմոռանանք, որ առաքինության, համեստության սկզբունքները երբեք չեն ծերանում. դրանք հավերժական են: Կարող են են լինել մարդիկ կամ խմբեր, ովքեր կարող են ջատագովել այսպես կոչված ազատ գաղափարներ, որոնք բոլորովին են նոր չեն կամ ժամանակակից: Դրանք եղել են բոլոր դարերում և դրանք առաջ են մղել այն մարդիկ, որոնց համար բարոյականությունը դասագրքային կատեգորիա է ընդամենը:
Ահա թե ինչու հանդիպողները պետք է կանոն դարձնեն իրենց համար և նույնիսկ պայմանավորվեն չխախտել առաքինության սկզբունքները: Հասունության պտուղները նախատեսված են ամուսնական զույգերի համար և դրանք խախտելը դեռ ոչ մեկին օգուտ չի բերել, իսկ ահա հիմնախնդիրներ` ինչքան ուզես…Դե ինչ, եղեք ողջախոհ: Դուք որոնում եք ձեր կյանքի ընկերոջը. նրա հետ դուք անցնելու եք մի ողջ ճանապարհ` լի հուզումներով և ուրախություններով:Իսկ դա արժե այն բանին, որ ամենայն լրջությամբ մոտենաք այդ ժամադրություններին: Ցանկանում ենք հաջող ժամադրություններ, և դրանց արդյունքում` ճիշտ ընտրություն:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s