ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ — ՀԱՍԱՐԱԿԱԳԵՏԻ ԱՆԿՅՈՒՆ — ԾՆՈՂ-ԴԱՍԱՎԱՆԴՈՂ-ՍՈՎՈՐՈՂ

Картинки по запросу скромная девушка

Նյութը պատրաստեց. ՝ Ծնող Հովիկ Մխիթարյան — ը

Խորհրդատու. ՝ Արսեն Գալստյան.

Գլխավոր Խորհրդատու. ՝ Արսեն Գալստյան.

Հնազանդություն
Ամուսնական երջանկության անհրաժեշտ և բավարար պայմաններից մեկը փոխադարձ հնազանդությունն է:
Իսկ ինչպես է բնորոշվում բուն հնազանդություն հասկացությունը:
Այն ունի ուժեղ հուզական գունավորում և ժամանակակից լեզվում նրան տրվում է հետևյալ նշանակությունը. նվաստացում, սեփական անհատականության կորուստ, ստրկական ենթակայություն, կույր հնազանդություն:
Սակայն ընտանեկան հարաբերությունները կարգավորող ամենահեղինակավոր աղբյուրը`Աստվածաշունչը, միանգամայն այլ իմաստ է տալիս այդ բառին:
Հնազանդվել` նշանակում է պատրաստակամություն`սեփական իրավունքները հարմարեցնելու մյուսի իրավունքներին: Մարդկային փոխհարաբերությունների իմաստը և էությունը միմյանց հնազանդվելու, միմյանց զիջելու մեջ է: Կամավոր հնազանդության օրինակ թողեց նաև Քրիստոսը:
Փոխադարձ հնազանդությունը ենթադրում է, որ ամուսնական հարաբերությունները միակողմանի չեն, ինչպես պատկերացրել են բազում դարերի ընթացքում:Դա չի նշանակում, որ ամուսինը միշտ հրամաններ է արձակում, իսկ կինը հնազանդվում է:
Զիջել` նշանակում է ընդունել դիմացինի անհատականությունը, բնույթի առանձնահատկությունները, միայն իրեն հատուկ որակները`հաշվի առնելով նրա դաստիարակությանը, աշխարհայացքին բնորոշ առանձնահատկությունները և նրբերանգները:
Հանդուրժողականությունը նաև պատրաստակամություն է:Երբ ամուսինները հարգում են միմյանց` որպես հավասար անձնավորություն:
Եթեառավել թույլը ենթարկվում է մյուսի ուժին, դա արդեն հնազանդություն չէ, այլ ընկճվածություն և ճնշվածություն: Ուժի դիրքերից սովորաբար խոսում են փաստարկների բացակայության դեպքում և այն էլ չհասունացած անձնավորությունները: Նրանք անպատրաստ են` ընդունելու դիմացինի անհատականությունը, նաև թերարժեք են:
Հնազանդությունը ամուսնության մեջ պարզապես անհրաժեշտ է օդի ու ջրի պես:
Ամուսինները կարող են տարբեր ճաշակ ունենալ երաժշտության, ֆիլմերի, ճաշատեսակների, քնելու ժամերի և ամենատարբեր բաների վերաբերյալ:
Կողմերից մեկը կարող է լինել հոռետես, մյուսը` լավատես: Մեկը կարող է թեթևորեն ծախսել դրամները, մյուսը` խնայել: Այսօրինակ անհամապատասխանությունների դեպքում անհրաժեշտ է հարմարվել միմյանց, զիջումների գնալ, այլապես անհնար կդառնա համատեղ կյանքը:
Պարզից էլ պարզ է, որ ծանր ձեռքով ղեկավարումը, տան գլխավորի հանդեպ կույր հնազանդությունըմեր օրերում սպառել էիրեն:Այդպիսի վերաբերմունքը կհարկադրի կնոջը`իրեն անլիարժեք մարդ զգալու:Բնականաբար կխախտվեն ամուսնական բնականոն փոխհարաբերությունները:
Անբնական է նաև որոշ ընտանիքներում դիտվող մայրիշխանության հակումը: Դա հող է ծառայում բազմաթիվ սոցիալական հիմնախնդիրների, ինչպես նաև հոմոսեքսուալիզմի համար:
Ընտանեկան փոխհարաբերությունների մասնագետներից մեկը գրում է, որ հոմոսեքսուալիզմի աճող մակարդակը մեր երիտասարդության մեջ ընտանեկան կյանքի կացութաձևի արդյունք է: Հոմոսեքսուալիզմը բնածին որակ չէ: այդ կողմնորոշումը ձևավորվում է վաղ հասակում`մոր մոլեռանդ սիրո և հոր անտարբեր վերաբերմունքի հիմքի վրա:
Մի խոսքով, և՛ մոր թուլությունը, և՛ հոր թուլությունը բացասաբար են ազդում երեխաների բնականոն զարգացման վրա:
Նույնիսկ առավել առողջ դատող ամուսինները, որ ձգտում են համագործակցել`որպես երկու հավասար ղեկավարներ, բախվում են բազմաթիվ դժվարությունների:
Իշխանության համար մղվող պայքարը կամ մրցակցությունը, երջանիկ ամուսնության վատթարագույն թշնամիներից է:Ամուսինները կարիք ունեն ոչ թե մրցակցության, այլ հուզական մերձության,ըմբռնողության և բարոյական սատարման: Հասուն անձնավորությունները սրան պետք է ձգտեն համատեղ ողջ կյանքի ընթացքում:
Ամուսիններց ոչ մեկը իրավունք չունի իր տեսակետը պարտադրել` որպես միակ ճիշտը և առավել ևս չպահանջել անվերապահորեն ենթարկվել դրան: Ընտանիքում յուրաքանչյուրը պետք է պատրաստակամ լինի` հաղթահարելու տարաձայնությունները այնքան ժամանակ, քանի դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել:
Որոշ դեպքերում ղեկավարումը կարող է ստանձնել ամուսինը`շնորհիվ որոշակի բնագավառներում ունեցած իր լավատեղյակության: Մի այլ ընտանիքում կինը կարող է ստանձնել ղեկավարությունը: Բոլոր դեպքերում ամուսինները պետք է միահոգի լինեն: Եթե ամուսինն է գլխավորը, չի ենթադրվում, որ նա բռնակալի դեր է կատարում:
Նրան կարելի է համեմատել կազմակերպության նախագահի հետ, որի յուրաքանչյուր աշխատողը պատասխանատու է աշխատանքի ի՛ր հատվածի համար, և դա գրասենյակի հաջողության գրավականն է: Իսկ ահա նախագահը աշխատում է սերտ փոխշփան պայմաններում փոխտնօրենի` իր կնոջ հետ:
Իսկական ամուսինները հաճախ են խորհրդակցում միմյանց հետ, քննում ամենահնարավոր հարցեր: Հատուկ ժամանակ պետք է հատկացնել ծրագրերն ու խնդիրները քննարկելու համար: Պետք է գնահատել միմյանց կարծիքը, փորձը և ողջունել դիմացինի մասնակցությունը ընտանեկան խնդիրները լուծելու գործում:
Մի իմաստուն մարդ այսպես է ասել.«Ամուսնությունը երկու կողմերի ընկերակցությունն է` բաղկացած տիրոջից, տիրուհուց և երկու ստրուկից»:
Մեկ ուրիշն էլ այսպես է ասել.«Երբ «սուրբն» ամուսնանում է «սրբուհու» հետ, ոչ միշտ է ստացվում սուրբ ամուսնություն:
Սիրելինե՛ր մեր ժամանակներում սուրբեր չկան, այնպես որ ելքը փոխադարձ հնազանդությունն է:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s