ՀՈՂՄԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ — ԾՆՈՂ-ՍՈՎՈՐՈՂ-ԴԱՍԱՎԱՆԴՈՂ — ՀԱՍԱՐԱԿԱԳԵՏԻ ԱՆԿՅՈՒՆ.

Նյութը պատրաստեց. ՝ Հովիկ Մխիթարյան — ը.

Խորհրդատու. ՝ Արսեն Գալստյան.

Գլխավոր Խորհրդատու. ՝ Արսեն Գալստյան.

Картинки по запросу муж и жена

Картинки по запросу муж и жена

Картинки по запросу муж и жена

ՀՈՂՄԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Ամեն ինչ այս աշխարհում իր ժամանակն ունի:
Բնության մեջ իրար են փոխարինում տարվա եղանակները:
Երբ անձրևի կաթիլները թակում են մերկտուրները, իսկ ամպերը մռայլվում են և սպառնալից կախվում, մենք հասկանում ենք, որ աշունը մոտեցել է:
Ապա գալիս է սառնաշունչ ձմեռը` անվերջ սառույցներով և երկա՜ր գիշերներով:
Իսկ թարմ, պայծառ կանաչը և արևի ջերմ ճառագայթները ավետում են երկար սպասված գարնան գալուստը:
Շրջանն ավարտում է տաք, ջերմաշունչ ամառը: Իսկ երբեմն էլ սահմանագծերը ջնջվում են, սակայն բոլոր դեպքերում ամեն ինչիր ժամանակն ունի:
Կյանքն էլ իրշարժումն ունի: մեր ընտանիքներն էլ ենթակա են եղանակային փոփոխությունների: Երբեմն անամպ մթնոլորտ է իշխում, երբեմն լարվածություն և սառնություն:
Ինչքան էլ ջանանք խուսափել, յուրաքանչյուր ընտանիք ունիիրներքին դինամիկան և ենթակա է ժամանակի լուրջ մարտահրավերներին և փորձություններին: Իսկ մեր օրերը այնքան էլ բարի չեն ընտանիքի հանդեպ:
Փոխվել են ժամանակներըև մոտեցումները: Անտեսանելի մի ձեռք կարծես ջնջում-վերացնում է սիրո, փոխըմբռնման և ջերմության ձգտումները, և սառնաշունչ հողմերըներժուժում են ընտանեկան կյանք:
Հիմա հիմնախնդիր է դարձել տնտեսական գործոնը: Կարծես ստուգվում է ընտանեկան հարաբերությունների ամրությունն ու կայունությունը: Շատ տղամարդիկ ժամանակի մեծ մասը դրսում են անցկացնում, շատերն էլ այլ երկրներում են փորձումիրենց բախտը, իսկ շատերն ընդհանրապես աշխատանք չունեն,
և այդ պարտականությունը դրված է կնոջ փխրուն ուսերին: Եվ զարմանալի չէ, որվերջին վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ տնտեսական ճգնաժամերին զուգընթաց աճում է բաժանությունների թիվը, և ավելի շատ երեխաներ են տառապում այս կամ այն հոգեկան և հուզական խանգարումներից:
Դե, իսկ երեխաներն արտացոլում են մեր հարաբերությունները: Ընտանիքում ամեն ինչ փոխկապակցված է: Ծնողներիճիշը հարաբերությունները, լավ տրամադրությունը բարերար են ազդում երեխաների տրամադրության վրա: Իսկահա նյարդայնությունը, հաճախակի վեճերը և ծնողների մռայլ դեմքերը բացասական են ազդում նրանց վրա: Կինը դժգոհում է ամուսնու աշխատավարձի չափից կամ չաշխատելուց, վերջինսկոպիտխոսքեր է շպրտում կամ վիրավորում:
Այս բոլոր անմտածված, բարկացած արտահայտությունները շրջադարձ հարվածով խփում են երեխաներին, իջեցնում նրանց մտավոր և հուզական մակարդակը, ինչի արդյունքում նրանք ետ են մնում դպրոցում` դրա մեջ մեղադրելով ծնողներին: Եվ այսպես շրջանը փակվում է:
Իսկ ինչքա՜ն լավ էր սկսվել ամեն ինչ: Նրանք նուրբ, սակայն վստահ ձայնով արտասանում են հանդիսավոր խոսքերը. «խոստանում եմ հավատարիմ լինել…»: Ամեն ինչ այնքան հեշտու թեթև էր թվում, ինչպես ռոմանտիկ ֆիլմերում:
Ապա կենսական վազվզոցը, ինչ-որ բանի հասնելու հիվանդագին մոլուցքը կլանում է ընտանեկան փոխհարաբերությունները: Զույգը սկսում է մեղադրել միմյանց: Այնինչ նրանք պետք է ըմբռնեն կատարվածը, մխիթարեն և սատարեն միմյանց:
Ընտանեկան սեղանի շուրջը ծանր լռություն է…իսկ ժամանակն անխնա անցնում է լռության մեջ…օրեր և տարիներ: Անդունդն աստիճանաբար խորանում է: ԻսկԿանացի առանձնահատուկ իմաստությունը շատ բան կարող է փոխել: Նրանից է կախված ընտանեկան անդորրը պահպանելը:
Իհարկե, երկուկողմերն էլ պետք է ձգտեն վերականգնել բարի հարաբերությունները: Սակայն կանանց տրված է առանձնահատուկ հմտություն` տանն ապահովելու սիրո, մեղմության և քնքշության մթնոլորտը:
Տղամարդն, իհարկե,որպես ընտանիքի գլուխ` պարտավոր է ոչ միայն նյութապես ապահովել ընտանիքը, այլ նաև նրա ֆիզիկական, բարոյական և հոգևոր անվտանգությունը: Նա դաստիարակում է երեխաներին, հոգումկնոջ կարիքները:
Սակայն Աստված միանգամայն այլ է ստեղծելկնոջը.որոշ որակներ հատուկ են միայն կնոջը: Դրանցից մեկը տան բարեկեցիկությունը և հարմարավետությունը ապահովելն է: Իսկ հոգեկան ջերմության և ուշադրության միջավայրում նահանջում են բոլոր կենսական հողմերը:
Հայտնի է, որ կյանքն ունիիր իրական հիմնախնդիրները և դրանք լուծելիս են դրսևորվում մեր բնավորության գծերը:
Ինչպե՞ս է կինը դիմավորում` աշխատանքի որոնումներից հոգնած` տուն վերադարձող ամուսնուն` սառը հայացքո՞վ, թե՞ սիրով և կարեկցանքով:
Կյանքի դժվարին պահերի մեր հարաբերությունները, սիրո ակնառու դասերը անջնջելի հետք են թողնում երեխայի վրա: Մանկական ուղեղըթեթևորենորսում է և վերլուծում, թե ինչ տրամադրությամբ են լուծում հիմնախնդիրները իրենցծնողները:
Հենց այդ իրավիճակներում է, որպետք է դրսևորվի կանացի իմաստությունը, որ, չնայած թվացյալ թերություններին և անհաջողություններին, պետք չէ վնասել հոր հեղինակությունը երեխաների և շրջապատի աչքում: Չնայելով բոլոր բարդ հանգամանքներին, եթե մայրը կարողանա հանգստության և խաղաղության մթնոլորտստեղծել տանը, ապա դա կպաշտպանի երեխաներին ավելորդ հոգեկան հարվածներից և վստահություն կհաղորդի նրանց, ործնողներըչենկորցրել իրավիճակի հսկողությունը:
Իմաստուն կինը կարող է հրաշալի հարմարավետություն ստեղծել տանտը նույնիսկ այն դեպքում, երբ նվազել է ընտանեկան եկամնուտը: Երբեք մի մոռացեք այն պարզ ճշմարտությունը, որ տնային հարմարավետությունը ոչ միայն նոր կահույքն է ևկամ թանկ պաստառը, այլ ամենից առաջ` բարի և ջերմ ընտանեկան հարաբերությունները: Նման ընտանիքի համար սարսափելի չենոչ մի տեսակի հողմածեծ քամիներ և սառնամանիքներ:
Եվ այսպես. այս աշխարհն ապրում է իրօրենքներով, որոնք հաճախ եսասիրական են և օգտապաշտ: Ընտանիքը պետք է ունենա իր կայուն սկզբունքները` դիմագրավելու դրանց: Ցանկացած ընտանիք ունի յուրահատուկ խնդիրները: Իսկ դրանք պետք է միավորեն զույգին, այլ ոչ վեճերի կամ պառակտումների առիթ հանդիսանան: Այո, մեր աշխարհը գնալով ավելի է խորթանում. մարդիկ դառնում են անտարբեր, պարփակվում իրենցմեջ:
Ցանկանում ենք հավատալ, որ դուք կանեք ձերձեռքից եկածը` պահպանելու ընտանեկան սերնուջերմությունը:
Եվ ոչ մի հողմչի սասանի այդպիսի ընտանիքի հիմքերը:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s