Հաճելի և օգտակար — հասարակագետի անկյուն — Ծնող-Սովորող-Դասավանդող

Հաճելի և օգտակար

Նյութը պատրաստեց. ՝ Ծնող Հովիկ Մխիթարյան — ը.

Խորհրդատու. ՝ Արսեն Գալստյան.

Գլխավոր Խորհրդատու. ՝ Արսեն Գալստյան.

Картинки по запросу FRUITS

Դուք որոշել եք ապրել առողջ կենսաձևով: Դա հրաշալի որոշում է: Իսկ հիմա պետք է ամրապնդեք ձեր որոշումը կոնկրետ գործողություններով: Առաջիններից մեկը, որ պետք է անեք դուք` սննդակարգի մեջ թարմ մրգեր ներառելն է: Դա չի նշանակում, որ դուք պետք է կուշտ ուտելուց հետո մի քանի շերտ մրգով «քաղցրացնեք ձեր բերանը»: Դա նշանակում է, որ դուք ակտիվորեն ձեր սննդակարգի մեջ եք ներառում մրգերը, և որ օրվա մեջ մեկ անգամ դուք կարող եք միայն միրգ ուտել: Դա և օգտակար է և պարզապես հաճելի: Ինչպես ասում են` օգտակարը` հաճելիի հետ: Իսկ դրա հետ մեկտեղ դուք պետք է նաև ծանոթանաք մրգերի օգտակար հատկություններին և նրանց բաղադրությանը: Այսօր կծանոթացնենք ձեզ մի քանի պտուղների հետ: Դրանցից առաջինը անանասն է: Հասկանալի է, որ սա հայկական միրգ չէ, դժվարությամբ է ճարվում և դեռ բավականին թանկ է: Սակայն հիշեք, որ դուք շատ անկարևոր բաների վրա եք գումար ծախսում, և արժե կրճատել դրանք հանուն այս օգտակար պտղի: Եվ այսպես, անանասը անվանում են նաև «սոճու խնձոր»: Անանաս անվանումը մեզ է հասել Իսպանիայից, սակայն առաջ է եկել «անանա» բառից, որ Հարավային Ամերիկայի հնդկական ցեղի լեզվով նշանակում է հոգիների հոգի` նկատի ունենալով նրա բուրավետ և հյութալի պտղամիսը: Անանասը Եվրոպա է հասցրել Քրիստափոր Կոլումբոսը` 15-րդ դարի սկիզբներին: Իսկ այսօր անանասի ամենախոշոր արտադրողը Հավայան կղզիներն են: Բուժական հատկությունները: Անանասը պարունակում է շաքարներ, օրգանական թթուներ` լիմոնաթթվի գերակշռությամբ, ազոտական միացություններ, կալիումի աղեր, Ա և ԲԵ խմբի վիտամիններ: 100 գրամ պտղամսի մեջ պարունակում է մինչև 40 միլիգրամ ՑԵ Վիտամին: Անանասը պարունակում է նաև բնական, եզակի միացություն` բրոմելին: Սա ֆերմենտների խառնուրդ է, որը նպաստում է սպիտակուցների յուրացմանը և բարելավում է մարսողությունը: Բրոմելինը անհրաժեշտ է հատկապես այն մարդկանց, ովքեր ցանկանում են նիհարել. այն երիտասարդացնում է օրգանիզմը և խոչընդոտում ավելորդ քաշի առաջացումը: Անանասը նվազեցնում է բորբոքումները և այտուցվածությունը, թուլացնում է մկանները: Այս պտուղը օգնում է բարելավելու հիշողությունը: Նրանց, ում անհրաժեշտ է հիշողության մեջ պահել մեծ ծավալով տեքստեր կամ նոտաներ, պետք է մեծ քանակի վիտամիններ և բրոմելինի միացություններ օգտագործեն: Անանասը արդյունավետ միջոցներից մեկն է մրսածության դեմ պայքարում: Վիտամինները, հանքային աղերը, օրգանական թթուները և ֆերմենտները ամրապնդում են իմունային համակարգը: Ահա թե ինչու այս պտղի պտղամիսը օգտագործում են մրսածության, սակավարյունության, լյարդի ու երիկամների հիվանդությունների բուժման համար: Օգտակար է նաև արտրիտների և մարսողության գործընթացի տարբեր խանգարումների դեպքում: Սննդակարգի մեջ օգտագործելու դեպքում նպաստում է պտղաբերության բարձրացմանը: Եվ վերջապես մշտական օգտագործման դեպքում վերանում են կնճիռները և մաշկը երիտասարդանում է: Իսկ այժմ ծանոթանանք մեկ այլ պտղի` սեխի հետ: Այս պտուղը տարածված է նաև Հայաստանում: Այն օգտագործում են իր քաղցր և հաճելի համի պատճառով: Ունի ցածր թթվայնություն, պարունակում է վիտամին C, ֆոլաթթու և նիկոտինաթթու, որոնց պարունակությամբ զիջում է միայն ձմերուկին, լիմոնական և խնձորաթթուներ, շաքար, ազոտական նյութեր, պեկտիններ, հանքային նյութերի բուրավետ միացություններ, որոնց մեջ հատկապես բարձր են երկաթի աղերը: Սեխի պտուղները պարզապես անփոխարինելի են աղիների թույլ շարժունակության – պերիստալտիկայի — դեպքում: Իսկ պտղամիսը հարուստ է հազվագյուտ նյութով` ինոզիտով, որը բարենպաստ ազդեցություն է գործում ստամոքսի և աղիների աշխատանքի վրա: Սեխի պարբերաբար օգտագործումը սննդակարգի մեջ խորհուրդ են տալիս հետևյալ հիվանդությունների դեպքում. երիկամների և միզատար ուղիների հիվանդություններ, սիրտ-անոթային հիվանդությունների և լեղին հանող ուղիների հիվանդությունների դեպքում: Սեխը հանգստացնող ազդեցություն ունի, նվազեցնում է գրգռվածությունը, բարելավում է քունը: Եթե մարդը տառապում է արյան շրջանառության անբավարարությամբ, հիպերտոնիկ հիվանդությամբ կամ պոդագրայով, ապա խորհրդակցելով բժշկի հետ, կարելի է սահմանել սեխի բեռնաթափման օրեր: Այդ ժամանակ սննդի սովորական ընդունումների ժամին օրվա ընթացքում կարելի է ուտել 1,5 կիլոգրամ հասած, մաքրված սեխ: Սեխի պտուղները ունեն նաև հակասկլերոտիկ հատկություններ և բարելավում են հիշողությունը: Իսկ հյութը կարելի է կիրառել որպես խորխաբեր` տրախեիտի, ֆարինգիտի, երկարատև հազի ժամանակ: Օգտակար են նաև սեխի սերմերը: Այն օգտագործում են որպես միզամուղ, հակաբորբոքային, ջերմ իջեցնող միջոց: Սեխի չորացրած սերմերը խորհուրդ են տալիս որպես միջոց իմպոտենցիայի ժամանակ: Այն մանրացնում են մինչև փոշու աստիճան և ընդունում 1 թեյի գդալ, օրը 4 անգամ: Սակայն ասենք, որ կան նաև սեխի սահմանափակումներ: Այն խորհուրդ չի տրվում օգտագործել կերակրող մայրերին, շաքարային դիաբետի ժամանակ, ստամոքսի և 12-մատնյա աղու խոցի, սպաստիկ կոլիտների ժամանակ: Դե ինչ, վայելեք բնության անկրկնելի բարիքները և հիանալի առողջություն կունենաք: Չէ որ դրանք և օգտակար են և համեղ: Իսկ ինչ վերաբերվում է գումարային հարցերին, ապա դա մեկ պատասխան ունի` եթե այդ պահին չվճարեք դրանց համար, ապա մի օր վճարելու եք դեղամիջոցների` քիմիական պատրաստուկների համար: Դե, ուրեմն մեկ անգամ ևս կրկնենք` համակցեք օգտակարը հաճելիի հետ և դուք կվայելեք առողջության ուրախությունը: Եղեք առողջ:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s