ՃԻՇՏ ԸՆՏՐԵՔ ՍՆՈՒՆԴԸ

Картинки по запросу вегетарианство

Մի անգամ, տեսնելով Սոկրատին արմտիքով սնվելիս, մեկն ասաց.
-Եթե ծառայեիր մեր տիրակալին, ապա երբեք չէիր հասնի այնպիսի վիճակի, որ արմտիքով սնվեիր:
-Իսկ եթե դու գոհանայիր արմտիքով, ապա չէիր ծառայի քո տիրակալին,-պատասխանեց փիլիսոփան:
Հումորը հումոր, բայց բանջարեղենի մեջ պարունակում են նյութեր, որոնք ,կարելի է ասել, փրկում են մեր կյանքը: Շատ է ասվել այն մասին, որ նրանց մեջ գտնվող նյութերը նպաստում են քաղցկեղի կանխարգելմանը: Ամերիկացի գիտնականները ծնեբեկի, լոլիկի,սոխի ու պղպեղի մեջ հայտնաբերել են միացություններ, որոնք ընդունակ են պաշտպանելու քաղցկեղից:
Քչերին է հայտնի, որ որոշ բանջարեղենների ու մրգերի մեջ առկա նյութերը պաշտպանիչ ազդեցություն ունեն մարդու մարմնի վրա: Այդ փոքրիկ մասնիկներին ամերիկացի գիտնականները անվանեցին «ֆիտոքիմիկատներ»: Քաղցկեղածին նյութերը ծխախոտի, սխալ սնվելու, օդի աղտոտվածության հետևանք են:
Բարեբախտաբար, մարմինը միայնակ չէ այդօրինակ գործոնների դեմ պայքարում: Դրանք լուծվող ֆերմենտներն են, որոնց մի մասը պարունակվում է մեր օգտագործած սննդամթերքի մեջ:
Մի քանի տարի առաջ Ջոն Հոփկինս համալսարանի դեղագործական կենտրոնում բժիշկ Թալալեյի դեղագործական խումբը ծնեբեկի մեջ հայտնագործեց մի նյութ` սուլֆորաֆան, որը խթանում է ֆերմենտների արտադրությունը:
Կոռնեյի համալսարանում ուսումնասիրվում են լոլիկի հակաքաղցկեղային հատկությունները: Նրա մեջ պարունակվող թթուները խոչընդոտում են քաղցկեղային նյութերի ազդեցությանը, որ նիտրատների շնորհիվ արտադրվում են մեր ստամոքսում: Ենթադրվում է, որ այդ դերը վերապահվում է ցե վիտամինին: Այդ տեսակետից լոլիկն անգերազանցելի է: Ապացուցված է, որ լոլիկի հյութը օգտագործող մարդկանց ստամոքսում ավելի քիչ ազոտական միացություններ են արտադրվում: Նմանատիպ ազդեցություն ունեն նաև ելակը, անանասը, գազարը, կանաչ պղպեղը:

Картинки по запросу вегетарианство
Այլ հետաքրքիր փաստեր ևս: Հնդկաստանի բժիշկների 2500 մասնակից ընդգրկող գիտափորձը ցույց է տվել, որ մսակերների 80 տոկոսը շատ ագրեսիվ է, շուտ բորբոքվող, իսկ բուսակերների 90 տոկոսը` հանգիստ ու հավասարակշռված: Որպես օրենք` բուսակերները երկարակյաց են:
ՈՒռուցքային և սրտանոթային հիվանդությունները ավելի քիչ են սպառնում բուսակերներին, իսկ համապատասխան սննդակարգը նրանց ավելի դիմացկուն է դարձնում ֆիզիկական ու հոգեկան ծանրաբեռնվածությունների նկատմամբ:
Ձգտեք ճիշտ ընտրել սնունդը, սովորեք կառուցել նախաճաշը, ճաշը կամ ընթրիքը բարդ ածխաջրատների հաշվին, որոնք առավել գերադասելի են էներգիայի աղբյուր ծառայելու համար: Թեպետ կարևոր է մթերքների բազմազանությունը, բայց չարժե մեկ ճաշի ընթացքում շատ և տարբեր տեսակի մթերքներ օգտագործել:
Շատերը մտահոգվում են, որ բուսական սննդակարգի դեպքում կառաջանա բե 12 վիտամինի անբավարարություն: Այս նյութը անհրաժեշտ է էրիթրոցիտների և ԴՆԹ-ի արտադրության համար: Բե 12 վիտամինը ամբողջովին օգտակար միկրոբների գործունեության արդյունք է: Քանի որ դրանք լայնորեն հանդիպում են բոլոր կենդանիների մոտ, ապա ընդունված է մտածել,որ բե 12 վիտամինը գտնվում է բացառապես մսային և կաթնային մթերքների մեջ: Սակայն այդ վիտամինը արտադրվում է նաև բերանի խոռոչի և աղիներում գտնվող միկրոբների կողմից:
Դրանից բացի նա արտադրվում է հողում գտնվող միկրոբների կողմից և թեթևրեն կարող է ընկնել բույսերի ու ստորերկրյա ջրերի մեջ: Նաև մարմինը ընդունակ է պահեստավորել և կրկնակի օգտագործել բե 12 վիտամինը: Այդ պատճառով էլ վիտամինային անբավարարություն կարող է զարգանալ միայն 20 և ավելի տարիներ հետո: Այս վիտամինը մեծ քանակով կուտակվում է ամենից առաջ մարդու լյարդում: Այստեղից նա լեղու հետ մտնում է աղիներ, ապա կատարում իր գործը:
Նկատվել է նաև, որ որոշ վիտամինների , հատկապես բե1-ի և ցե-ի մեծ քանակությունը ոչնչացնում է բե 12-ին և հանգեցնում դրա անբավարարությանը: Նույնը անում է սպիտակուցի մեծ քանակությունը: Այս առումով նույնպես բուսակերները առավել քիչ են տառապում նմանատիպ խանգարումներով, քան մսակերները:
Բե 12-ի ամենօրյա աննշան քանակները կարող են ուղղել անբավարարության խնդիրը: Հաշվարկել են, որ կես կիլոգրամ վիտամին բե 12-ը ավելի քան բավարար է բոլոր ամերիկացիներին մի ողջ տարվա ընթացքում: Իսկ պահովության համար կերեք սոյայի մթերքներ կամ բե 12-ով հարստացված այլ սնունդ:
Եվ վերջապես հաշվի առեք վիտամինների պահանջը, ձեր սննդաբաժինը կազմելիս ներգրավեք ձեր ընտանեկան բժշկին կամ սննդաբանին: Կարդացեք այդ թեմայով լավորակ գրականություն և հետևեք ձեր առողջությանը:
Եղեք առողջ և երջանիկ:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s