ՄԻՍ — ԾՆՈՂ-ՍՈՎՈՐՈՂ-ԴԱՍԱՎԱՆԴՈՂ

Նյութը պատրաստեց. ՝ Ծնող Հովիկ Մխիթարյան – ը.

Խորհրդատու. ՝ Արսեն Գալստյան.

Գլխավոր Խորհրդատու. ՝ Արսեն Գալստյան.

ՄԻՍ

pig-full-body.jpg.adapt.945.1

ՄԻՍ.
Շատերն են կարծում, որ եթե սեղանին մսից պատրաստված ինչ-որ բան չկա, ուրեմն, տանն ուտելու ոչինչ չկա: Խոստովանե՛ք, դուք նո՞ւյնպես այդպես եք մտածում: Եվ դա զարմանալի չէ. չէ՞ որ դեռ մանկությունից մայրիկն ասում էր. «Կոտլետը կեր, թե չէ չես մեծանա»:
Իսկ ՄԻ՞ԹԵ ՄԻՍԸ ՍՊԻՏԱԿՈՒՑԻ ԿԱՐԵՎՈՐ ԱՂԲՅՈՒՐ ՉԷ

Իհարկե, միսը սպիտակուցի աղբյուր է, բայց միաժամանակ իր հետ բերում է մի շարք խնդիրներ:
Նախ և առաջ, մարդկանց մեծամասնությունը չափազանցնում է սպիտակուցի հանդեպ իր ունեցած կարիքը, որն իրականում կազմում է, օրական 44-ից 60գ:

Картинки по запросу шашлик

Խնդիրն այն է, որ, չնայած մարդու մարմինը մսամթերքի միջոցով ստանում է արժեքավոր սննդարար նյութեր, միաժամանակ անկարող է չեզոքացնել կենդանիների մսի մեջ պարունակվող մեծ քանակությամբ ճարպերի հիմնականում հագեցած և խոլեստերինի վնասակար ազդեցությունը:

Իսկ, ինչպես գիտեք, ճարպերի և խոլեստերինի ավելցուկը բերում է աթերոսկլերոզի զարգացմանը: Այդ պրոցեսում իր ներդրումն է ունենում նաև սպիտակուցի ավելցուկը, որը երիկամների վրա թունավոր ազդեցություն է գործում:

Ինչ եք ԿԱՐԾՈՒՄ` ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՄԻՍ ՉՕԳՏԱԳՈՐԾԵ՞Լ
Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ ողջ և առողջ
են՝ օգտագործելով միայն սպիտակուց պարունակող բուսական սննդամթերքներ: Իսկ այդպիսի ապրելակերպը ունի մի շարք առավելություններ:

Картинки по запросу шашлык из свинины по армянски

Նախ նվազում է հիվանդանալու հավանականությունը։ Բուսակերների մոտ հազվադեպ են «քաղաքակրթության հիվանդությունները», որոնք տնտեսապես զարգացած երկրներում մահվան հիմնական պատճառ են դառնում:

0_8c536_fd4c183d_orig

Վիճակագրական տվյալները վկայում են այն մասին, որ բուսակերները ավելի բարեկազմ են, ավելի առողջ և ավելի երկար են ապրում, քան մյուսները։ Բացի դրանից, նրանք իրենց հասակակիցներից ավելի երիտասարդ են երևում:

Հաշվի առեք նաև ,որ կան մսի հետ կապված բացասական գործոններ.

Картинки по запросу колбаса

1. Հենց որ կենդանին սատկում է, սկսվում է նեխման գործընթացներին մասնակցող ֆերմենտների ազատման պրոցեսը: Միսն ինչպես հարկն է պահելու խնդիրը դեռևս անհրաժեշտ լուծում չի ստացել:

2. Կենդանիների կերը սովորաբար պարունակում է պարարտանյութեր և պեստիցիդներ, որոնց քիմիական բաղադրամասերը կուտակվում են կենդանու մարմնի մեջ:

Картинки по запросу молочная колбаса

3. Տեսուչների կողմից մսեղենի մանրակրկիտ սանիտարական զննումը բացակայում է`մեզ համար անհայտ պատճառներով:
Եթե պատահական մարդկանցից, փողոցում գնում եք տուգում չանցած կենդանիների և թռչնի միս, հնարավոր է` վարակվեք որոշ բացիլային հիվանդություններով: Դրանց մեջ կան շատ լուրջ հիվանդություններ՝ սիբիրյան խոց, բրուցելյոզ, սալմոնելյոզ և այլն:

Картинки по запросу молочная колбаса

4. Ընտրողական հետազոտությունները ցույց են տվել, որ միսը հաճախ պարունակում է աճը խթանող հորմոնների և հակամանրէային դեղամիջոցների մնացորդային քանակներ: Չնայած այս կապակցությամբ գոյություն ունեն որոշակի հրահանգներ, սակայն կյանքում խիստ դժվար է դրանք իրագործել:

Картинки по запросу молочная колбаса

5. Ներկա ժամանակում կենդանիների մեծամասնությունը պահվում է ախոռում կամ վանդակում՝ գործնականում առանց շարժվելու հնարավորության:դեռ չասենք նրանց կյանքի մյուս պայմանների մասին: Այսպիսի կենդանիների մսի մեջ ճարպերը մոտավորապես երկու անգամ ավելի են, քան այն կենդանիների մսի մեջ, որոնք պահվում են արոտավայրում:

abb15596_afa28773

Ասենք նաև» ՈՐ միս չօգտագործելու դեպքում պահպանվում է շրջակա միջավայրը: Պատկերացրեք, որ մեկ կիլոգրամ տավարի միս ստանալու համար պահանջվում է 100 անգամ շատ ջուր, քան մեկ կիլոգրամ ցորեն ստանալու համար:

Միս չօգտագործելու կամ քիչ օգտագործելու դեպքում աշխարհում կավելանա սննդամթերքի արտադրությունը: ԱՄՆ-ում աճեցվող սերմնահատիկների 80-ից մինչև 90 տոկոսը օգտագործվում է որպես անասնակեր: Եթե ամերիկացիները համաձայնեին երկու անգամ պակասեցնել մսի օգտագործումը, ապա խնայված հողը, ջուրը, սերմնահատիկները և սոյայի ունդերը կկերակրեին զարգացող երկրների բոլոր բնակիչներին: Եթե ԱՊՀ երկրների բնակիչները գնային այս ճանապարհով, ապա այն կօգներ լուծելու ազգաբնակչությանը սննդամթերքով մատակարարելու խնդիրը:

Գովազդը սիրում է դրվատել մսի`այսպես կոչված, բնական մթերքի կամ «պրոտեինի» «արժանիքները»: Սակայն ի սկզբանե այս տերմինը կիրառվում էր միայն բուսական սննդամթերքի նկատմամբ: Տարիների ընթացքում վերջինիս իմաստը գնալով ավելի է ընդարձակվել, և այժմ արդեն ընդունված է բնական
անվանել ցանկացած մթերք, որի մեջ կա գոնե մեկ բնական բաղադրամաս:

Похожее изображение

Բուսական սննդով սնվելու առավելությունների մասին վկայող գիտական հետազոտությունները և կուտակված վկայությունները, սակայն, հակասում են համապատասխան բնագավառների և ընկերությունների առևտրական շահերին: Այդ պատճառով էլ մարդկանց շարունակում են համոզել, որ անրաժեշտ է գնել թանկարժեք միս, թռչնամիս և մսամթերք:

Մարդն իր անատոմիական կառուցվածքով նման չէ գիշատչի: Նա ավելի շատ նման է բուսակերի, քանի որ չունի ժանիքներ, իսկ աղեստամոքսային համակարգը երկար է: Նորմալ մարդը չունի նաև սպանելու պահանջ: Մեր անատոմիային, ֆիզիոլոգիային և բնազդներին առավել համապատասխանում է բանջարեղենից, մրգերից, սերմնահատիկներից, լոբազգիներից կազմված սննդակարգը:

Ուստի, եկեք փնտրենք մեր իսկական սնունդը ոչ թե սպանդանոցում,

այլ այգում և բանջարանոցում:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s