Վայելեք կյանքը – հասարակագետի անկյուն – Ծնող-Սովորող-Դասավանդող

Նյութը պատրաստեց. ՝ Ծնող Հովիկ Մխիթարյան – ը.

Խորհրդատու. ՝ Արսեն Գալստյան.

Գլխավոր Խորհրդատու. ՝ Արսեն Գալստյան.

Վայելեք կյանքը

Похожее изображение

Ամենօրյա վազքի մեջ շատ մարդիկ հաճախ մոռանում են ապրել: Նրանք պարզապես գլորում են կամ վատնում կյանքի թանկարժեք պահերը: Լավագույն դեպքում նրանք ոչինչ չեն հասկանում իրենց ապրած կյանքից, իսկ վատագույն դեպքում դառնում են հանգամանքների գերին, եթե ոչ՝ այս կամ այն հիվանդության գերին: Իսկ կյանքն անցնում է: Ժամանակն անցնելու հատկություն ունի: Մի վատնեք այն հենց այնպես: Ինքներդ եղեք ձեր ժամանակի և իրավիճակների տերը: Վատատեսությունը, հոգնածությունը և անհուսությունը ձեր լավագույն ընկերները չեն: Գոյություն ունի այսպիսի հասկացություն՝ Slow Life: Սա նշանակում է դանդաղ կյանք: Այսպիսի կյանքը ազատություն է պարգևում մեզ, ինչպես նաև ազատագրում արագության թելադրանքից: Մեզ այսօր կոչ են անում հասցնել ամեն ինչ: Վազել շատ բաների ետևից, բարձրանալ վեր և այլն: Արդյունքում մենք հաճախ այրվում ենք և բազում նյարդային կամ ֆիզիկական հիվանդություններ վաստակում: Մարաթոնյան վազքում այսպիսի արտահայտություն գոյություն ունի՝ ՙդանդաղ շտապել՚: Այս կանոնը հարկավոր է կիրառել նաև ամենօրյա կյանքում: Դանդաղ կյանքն իհարկե չի լուծի մեր բոլոր հիմնախնդիրները, սակայն նա ցույց կտա մեր հնարավորություների սահմանները և կստեղծի խաղաղության այսպես կոչված փոքրիկ կղզյակներ: Փորձենք կիրառել այս սկզբունքը մեր կյանքի տարբեր ոլորտներում: Դանդաղ սնունդ: Ճաշակի, համի ու հոտի կանոնակարգման, արդյունաբերության և կարծրատիպերի դեմ պայքարը սկսվել է 1986 թվականին՝ Իտալիայում:

Картинки по запросу happy man pngКартинки по запросу happy man png

Այդ թվականին էր, երբ Հռոմում հայտնվեց առաջին Մաք Դոնալդսը: Եվ իտալացի սոցիոլոգ ու ռեստորանային քննադատ Կառլո Պետրինին պատերազմ հայտարարեց արագ սննդին: Նա ստեղծեց սչ առևտրային մի կազմակերպություն՝ Slow Food – դանդաղ սնունդ անվանումով: Նա կոչ էր անում վերադառնալ բազմազան սննդատեսակին և պահպանել ազգային սննդատեսակների ավանդույթներին: Այդ ասոցիացիայի անդամներից մեկը այսպես է պարզաբանում իրենց սկզբուքները. ՙԴանդաղ սնունդ չի ենթադրում դանդաղ ծամել կամ երկար պատրաստել: Դա գիտակցված և համատեղ բավականության ապրումն է, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ նոր մարդկանց հետ: Հանդարտ ճաշը գրգռում է ախորժակը և բարձրացնում ոգին ու տրամադրությունը՚: Ավելացնենք նաև, որ այս ուղղությունն այսօր թափ է հավաքում ողջ աշխարհով մեկ: Դանդաղ տուրիզմ: Փորձարկեք և կիրառեք հանդարտ ապրելու այս տարատեսակը: Պարտադիր չէ, որ դուք գնաք որևէ հեռավոր վայր: տուրիզմի վերածեք ձեր ողջ կյանքը: Հաճախակի զբոսնեք ձեր ընտանիքի անդամների հետ: Գնացեք մոտակա հետաքրքիր վայր և քայլեք: Նկարներ արեք: Դանդաղ քայլեք և նկարեք հետաքրքիր տեսարանները՝ ամպեր, արևը, ծառերը, ծաղիկները, քարձանները: Իսկ դրա համար պարտադիր չէ գնալ Հունաստան կամ Իտալիա: Երբ գնում եք աշխատանքի, շուտ դուրս եկեք և մի քանի կանգառ քայլեք՝ վայելելով շրջապատի գեղեցկությունը: Ամպերը, ծառերը կամ ծաղիկները, մեքենաները կամ մարդիկ համարյա թե նույնն են աշխարհի բոլոր ծայրերում:

 

Նույնն արեք աշխատանքից վերադառնալիս: Մի շտապեք ձեզ նետել լիքը և վարորդի ծխախոտի ծխով համեմված երկաթյա սրահները, որ կոչվում են մեքենաներ: Իսկ եթե մեքենայով եք ինչ – որ տեղ գնում, մի ձանձրացեք, այլ ուշադիր ուսումնասիրեք այն ամենը, ինչ տեսնում եք. Ընդունեք ճանապարհը որպես ճանապարհորդության մի թանկագին մասնիկը: Դանդաղ արվեստ: Արդեն 2005 թվականից արևմուտքում ընդունվել է այսպիսի արտահայտություն՝ դանդաղ արվեստ: Սա իր մեջ ներառում է թե՛ նկարչական գլուխգործոցների դանդաղ վայելումը, թե՛ դանդաղ ընթերցանությունը: Այդ պահերին դուք կարծես դանդաղեցնում եք կյանքի ընթացքը և վայելում այն իր բոլոր հմայքներով: Դանդաղ ընթերցանության մեջ կարող եք ներառել նաև Աստվածաշնչի դանդաղ ընթերցանությունը: Վայելե՛ք այն: Կարդացեք աշխարհում երբևէ գրված ամենալավագույն ստեղծագործություններից մեկը: Ընթերցեք դանդաղ, մտորեք ձեր կարդացածի շուրջը, պատկերացրեք այն ժամանակները և իրադարձությունները, որոնց մասին կարդում ենք: Մտածեք աստվածաշնչական հերոսների մասին: Այն մարդկանց, ովքեր փոխեցին աշխարհի պատմության ընթացքը: Մտածեք ինչպես կվարվեիք դուք ինքներդ նմանատիպ իրավիճակներում: Այսօր շատ է խոսվում աղոթքի կարևորության մասին: Կյանքի մերօրյա լարված ռիթմի մեջ, մենք եթե նույնիսկ աղոթում ենք, ապա արագ ենք վեր ենք կենում և նույնիսկ չենք սպասում Աստծո պատասխաններին: Իսկ Նա անկասկած ասելիքներ ունի: Ահա թե ինչու աղոթքներից հետո մի՛ շտապեք թռնել ձեր նստած կամ ծնկած դիրքից և ինչ – որ տեղ սլանալ: Ձեր ընտանիքը: Դանդաղեցրեք ձեր կենսական ռիթմը նաև ընտանեկան հարաբերություններում: Ժամանակ հատկացրեք յուրաքանչյուր հարաբերություներին: Ձեր կողակցին և երեխաներին: Սովորեք երեխաներից. Նրանք երբեք և ոչ մի տեղ չեն շտապում: Այդ պատճառով էլ նյարդային հիվանդություններով չեն տառապում: Եթե նույնիսկ տառապում են, ապա միայն ու միայն մեծահասակների պատճառով, ովքեր նրանց հազար ու մի պարապմունքների են տալիս, անընդհատ շտապեցնում: Իսկ ու՞ր եք ընդհանրապես շտապում դուք: Մտածե՞լ եք այդ մասին: Դեպի գերեզմա՞ն: կարիք չկա ծտապելու. Նա ինքն է գալիս դեպի ձեզ և ընդ որում առանց շտապելու: Նա միշտ գալիս է իր ժամանակին: Դե ինչ. դանդաղեցրեք ձեր կյանքի ընթացքը: Որպեսզի չդառնաք բժիշկների և դեղատների մշտական հյուրն ու այցելուն: Եվ որպեսզի վայելեք կյանքն իր բոլոր հրապույրներով: Եղեք առողջ:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s